ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՑԻՆԸ
Մերձավոր Արևելքը պայթում է մերթ այստեղ, մերթ այնտեղ։ Ճիշտ է, ընդհուպ մեր սահմաններին առայժմ չի հասնում, ուստի կարելի է ձևացնել, թե ոչինչ չի կատարվում։ Բայց ակներև են Իրանին ավելի ծավալուն ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձերը, իսկ դա արդեն անմիջականորեն սպառնում է Հայաստանի անվտանգությանը։
Ալիեվի հրաժարումը զորքերը հետ քաշելու, սպառազինությունների վերահսկողություն սահմանելու, խաղաղության կամ չհարձակվելու պայմանագիր ստորագրելու Փաշինյանի առաջարկներից՝ ավելորդ վկայությունն են այն բանի, որ Բաքուն սպասում է, թե երբ է վրա հասնելու հարմար պահը նոր ագրեսիայի համար։ Պաշտոնական Երևանի «կառուցողականություն» ցուցադրելու կոչված այս կամ այլ քայլերը, լինի դա, ականադաշտերի նոր տեղեկամատյաններ, պատմության նոր դասագրքեր, նոր զինանշան, թե նոր Սահմանադրություն, չեն փոխի Անկարայի և Բաքվի ռազմավարական ծրագրերը։ Վաղ թե ուշ կսպառվեն Ադրբեջանին մատուցելիք ոչ տարածքային զիջումների Փաշինյանի պաշարները, և այնժամ վրա կհասնի ճգնաժամը։ Այդ իսկ պատճառով Փաշինյանն այսօր հանդես է գալիս առաջարկներով, որոնք ակներևաբար մերժվելու են ադրբեջանական կողմից. պետք է համոզել աշխարհին, թե Բաքուն պատրաստվում է նոր ագրեսիայի։
Փաշինյանն փոքր-ինչ փոխում է ներքին քարոզչության շեշտադրումները։ Եթե նախկինում ամեն ինչ արվում էր հասարակությանը թմրեցնելու, վերջին տարիների կորուստներից մտովի անջրպետվել նրան ստիպելու համար, ապա Հայոց բանակի 32-ամյակի տոնակատարությանը Փաշինյանի արտասանած ելույթում հնչեցին հայրենասիրական նոտաներ։ Արդյոք ուշ չէ՞։
Բայց նույնիսկ դա չէ գլխավորը։ Եթե իրադարձությունները զարգանան վատթարագույն սցենարով և ստիպված լինենք բախվել թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի, կկարողանա՞նք միայնակ դիմակայել։ Դժվար թե։ Ի՞նչ դաշնակիցներ ունենք։ Ֆրանսիացիներն ու հնդիկները կարող են ինչ-որ բանով օգնել, բայց ոչ ուղղակիորեն։ Վաշինգտոնը, ինչպեսև Բրյուսելը կդատապարտեն մեր դեմ ագրեսիան իրենց ճեպազրույցներում։
Իրական հողի վրա օգնություն ցուցաբերելու հարցում կարևոր դեր կարող են խաղալ Իրանը և Ռուսաստանը։ Բայց Բաքվում հույս ունեն, թե Իրանի ձեռքերը կապված կլինեն այն բազմաթիվ գրոհները հետ մղելով, որոնց ականատես ենք արդեն այսօր։ Իսկ Մոսկվայի ձեռքերը կապված կլինեն… Փաշինյանի քաղաքականությամբ։
Լավատեսները համարում են, թե դրական շարժեր կան, որ առանձնապես ի ցույց չդնելով՝ Երևանի ներկայացուցիչները մասնակցել են ՀԱՊԿ-ի վերջին միջոցառումներին։ Բայց լսելով Փաշինյանի վերջին, վերը հիշատակված ելույթը, հասկանում ես, որ լավատեսության առիթները քիչ են։ Դեկտեմբերի վերջին ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ, դատելով ամենից, առանձնապես ոչինչ չի փոխել հայ-ռուսական հարաբերություններում, այդ իսկ պատճառով Փաշինյանն այսօր, ինչպեսև նախկինում, ամեն խողովակից ճղավում է, թե Հայաստանի անվտանգության նախկին համակարգն իրեն չի արդարացրել, ուստի պետք է տարբերականացնել դա՝ անվտանգության համակարգը։
Տարբերականացումը, իհարկե, լավ բան է, բայց վատ է, որ Փաշինյանը չի հասկանում, որ նախկին համակարգը ցանկալի չափով չարդարացրեց իրեն նախևառաջ հենց իր վարած քաղաքականության մեղքով և հենց դա է պետք շտապ փոխել։ Այսօր, ավելի ու ավելի հաճախ պայթյուններից ցնցվող աշխարհում ոչ մեկի կողմից լուրջ չընդունվող «խաղաղության խաչմերուկը» գովազդելու նպատակով հարկատուների գրպանի հաշվին աշխարհով մեկ ուղևորություններ կատարելու փոխարեն՝ պետք է շտապ կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհներով։ Քանզի միայն Մոսկվայի հետ սերտ փոխգործակցությունը կարող է զերծ պահել Հայաստանը նոր ցնցումներից։
Սակայն առայժմ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում գոնե իրենք իրենց խոստովանել, որ իրենց ուղեգիծը Հայաստանին տանում է պետականության կորսման։ Ներկայիս պետական այրերն անասելի մանկամիտ են և, ստորագրելով հերթական պարգևավճարները ստանալիս, հույս են փայփայում, թե հրաշքը կփրկի Հայաստանը նոր փորձանքներից։
Իսկ այ, Անկարայում պրագմատիկներ են նստած։ Այնտեղ հասկանում են ներկա օրվա առանձնահատկությունները։ Այդ պատճառով էլ Թուրքիայի պառլամենտի ազգային պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Հուլուսի Աքարը կացին է նվիրում Իլհամ Ալիևին՝ նոր կոտորածի համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:10
Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.