Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ԴԵՄԱԳՈԳԻԿ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ
Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի եթերում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում հեղաշրջման փորձի մեջ։
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը չի արձագանքի այդ մեղադրանքներին՝ ակնհայտ անադեկվատ լինելու պատճառով։
«Ինչ վերաբերում է այդ մեղադրանքներին Ռուսաստանի արձագանքին, ապա ես կարծում եմ, որ ՌԴ-ն չի արձագանքի նման հայտարարություններին, առնվազն պաշտոնական մակարդակով՝ դրանց անադեկվատության և իր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը ուրիշի վրա բարդելու ակնհայտ ցանկության պատճառով։ Սա պարոն Փաշինյանի վաղեմի մարտավարությունն է, որը նա արդեն բազմիցս փայլուն կերպով ցուցադրել է։ Նա, ըստ երևույթին, վայելում է հաջողություն և վստահություն հայ հասարակության մի մասի կողմից, որին կարելի է հրամցնել այս տեսակի հիմարություններ»,- ասել է Արեշևը:
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի նպատակը հայ հասարակությանը խաբելն է։
«Ղարաբաղը հանձնելու գիծը Հայաստանում դրսևորվել է բավականին վաղուց, և բոլորին քաջ հայտնի է, որ Փաշինյանը մնում է նման քաղաքականության հետևողական կողմնակիցներից մեկը։ Եվ նրա բոլոր խոսքերը, որոնք ուղղված են պատասխանատվությունն ուրիշի վրա գցելուն, ունեն հստակ նպատակ՝ շարունակել իր ժողովրդին սխալ ճանապարհով ուղղորդել։
Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ նման հնարքների և դեմագոգիկ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնում է կործանման։ Իսկ ժամանակակից Հայաստանի ղեկավարության դեպքում, ցավոք սրտի, գործ ունենք հենց նման դեպքի հետ։ Սա շատ ցավալի է, բայց, ցավոք, այդպես է»,- եզրափակել է Արեշևը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.