ԱՐՑԱԽԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԷՐ
Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհը սգում է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության անմեղ զոհերի համար։ Մինչդեռ վերլուծաբանները Ռուսաստանին նախազգուշացնում են ահաբեկչական նոր գրոհների մասին։ Մասնավորապես, այդպիսի գրոհների հավանականություն է կանխատեսում իրանցի քաղաքագետ և իրավաբան Ահմադ Կազիմին, կապակցելով դա «Կովկասում Ռուսաստանի մի շարք սխալների խորապատկերին» ստեղծված իրավիճակի հետ: Ընդ որում նա նշում է, որ «Բաքվի և Անկարայի կողմից սատարվող ծայրահեղականների գրոհները կավելանան»:
Վերն ասվածի առնչությամբ կարևոր եմ համարում ընթերցողի հիշողության մեջ թարմացնել իմ մի քանի մտքեր, որոնք շարադրել եմ հայ-ռուսական լրատվամիջոցներում դեռևս 2020 թվականին՝ «44-օրյա պատերազմի», իսկ ըստ էության՝ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական սանձարձակ ահաբեկչության ընթացքում։
Լայնածավալ հարձակման արդեն իսկ սկզբնական շրջանում, հասկանալով, որ նույնիսկ քանակական ահռելի առավելության, թուրք հրահանգիչների ու մասնագետների անթաքույց աջակցության ու մասնակցության պայմաններում ադրբեջանցի ասկյարներն անկարող են առճակատ մարտում հաղթել Արցախի քաջարի պաշտպաններին, Բաքվի ռեժիմը դիմեց ստոր քայլի. սկսեց ավելի ինտենսիվ ռմբակոծել ու գնդակոծել ԼՂՀ բնակավայրերը և ավելի ակտիվորեն ռազմաճակատ ուղարկել վարձկան-ահաբեկիչներից կազմված դիվերսիոն խմբեր՝ փորձելով բարոյալքել խաղաղ բնակչությանը:
Այն ժամանակ տողերիս հեղինակը գրել էր բառացիորեն հետևյալը. «...քաղաքակիրթ աշխարհի ճակատագիրը, առանց չափազանցության, այսօր վճռվում է Ղարաբաղում, և եթե չձեռնարկվեն գործուն ու վճռական հավաքական միջոցներ, վաղը ահաբեկիչների խմբերը կհայտնվեն ձեր տների շեմին»:
Այսօր մենք, ցավոք, համոզվում ենք այս խոսքերի արդարացիության մեջ։ Արցախն, իրոք, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում էր՝ ամեն կերպ ջանալով կանխել ոչ միայն իրեն և կովկասյան տարածաշրջանին, այլև, ըստ էության, ողջ քաղաքակիրթ աշխարհին սպառնացող մահացու վտանգը: Արցախում հայերն անհավասար պայքար էին մղում ոչ միայն իրենց գոյատևման, այլև գործնականում համաշխարհային քաղաքակրթության փրկության համար՝ իր համամարդկային արժեքներով, որոնք, ավաղ, արժեզրկվում են ժամ առ ժամ…
2020 թվականի սեպտեմբերից ի վեր Էրդողանի կողմից ոգևորվող ալիևյան ռեժիմը նպատակաուղղված փորձել է իսլամիստ արմատականների օգնությամբ ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում՝ սիրիական սցենարով։ Դրա նպատակն ակնհայտ էր. փլուզել երկար տարիներ ձևավորված անվտանգության համակարգը (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավական առումով), ոչնչացնել դրա կարևոր բաղադրիչը՝ Արցախը, և արդյունքում հասնել իր ռևանշիստական նպատակներին՝ «տարածքային ամբողջականության վերականգնման» շինծու պատրվակով։ Ավաղ, ինչպես փոխաբերական, այնպես էլ բառացի իմաստով հիվանդ (44-օրյա պատերազմը նախաձեռնվեց կորոնավիրուսի մոլեգնող համավարակի պայմաններում, երբ աշխարհը փորձում է միավորել ջանքերն ու ռեսուրսները տարրական գոյատևման համար) միջազգային հանրությունը փաստացի քարտ-բլանշ տվեց ալիևյան ռեժիմին, և բոլորի կողմից լքված փոքրիկ Արցախը ստիպված էր փաստացի միայնակ դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների ներքո գրոհող միջազգային ահաբեկչության աննախադեպ ճնշմանը։
Ադրբեջանի կողմից ամենատարբեր արմատական իսլամիստական կազմակերպությունների ներկայացուցիչների և ահաբեկիչների մասնակցության փաստն առավել քան ակնհայտ էր, սակայն, օգտվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրությունը դատապարտող հայտարարություններից ու կոչերից այնկողմ չէր գնում, Բաքվի ռեժիմը հետևողականորեն ուժգնացնում էր իր ագրեսիան՝ կատարելով մարդկության դեմ մի հանցագործությունը մյուսի հետևից և իր ոճրագործություններում ներգրավելով «միջազգային ահաբեկիչ» խարանը կրող ավելի ու ավելի մեծ թվով ճիվաղների:
Արդեն այն ժամանակ օբյեկտիվ դիտորդները զգուշացնում էին, որ ծայրահեղական և ավազակային կազմակերպությունների կենտրոնացումը սպառնում է վերածել Անդրկովկասը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր հենահարթակի՝ նրանց հետագա առաջխաղացման հեռանկարով դեպի Ադրբեջանի հետ սահմանակից պետություններ և ավելի հեռու։
Այստեղ հարկ է նշել, որ միջազգային ահաբեկչության Կովկաս ներթափանցելու առաջին սպառնալիքը Լեռնային Ղարաբաղը կանխել է դեռևս 1991-1994թթ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Այն ժամանակ էլ Բաքուն իր կողմը գրավեց աֆղան, պակիստանցի, չեչեն, միջինասիական և այլ զինյալների ավազակախմբերի, որպեսզի ճնշի իր ազատության և անկախության համար միջազգային իրավունքի բոլոր նորմերին և համամարդկային արժեքներին համապատասխան պայքարող ժողովրդի կամքը։ Ադրբեջանի ղեկավարությունը շռայլորեն վճարում էր վարձկանների արյունոտ ծառայությունների դիմաց, իսկ հաճախ էլ «քցում». ողջ թափով օգտագործելով՝ հրաժարվում էր նրանցից, երբ գերի էին ընկնում կամ զոհվում... Եթե այն ժամանակ համաշխարհային այդ չարքերին հաջողվեր հաղթել Արցախին, ապա նրանց տերերի համար ճանապարհ կբացվեր ավելի գլոբալ հրեշավոր ծրագրերի հետագա իրականացման համար։
Ավաղ, Արցախի ուժերը բավականեցրեցին այդ մռայլ հեռանկարը լոկ հետաձգելու համար։
Կովկասում քրիստոնեության առաջավոր պատվարը միջազգային ահաբեկչության աջակցությամբ ոչնչացնելու երկրորդ լայնածավալ փորձը ալիևյան ռեժիմը ձեռնարկեց 2016 թվականի ապրիլին։ Այդ անգամ Ադրբեջանը դիմեց այնպիսի զազրելի կազմակերպությունների ծառայություններին, ինչպիսին ԻԼԻՊ-ն է, ինչի մասին, բացի բացահայտված կոնկրետ փաստերից (https://noev-kovcheg.ru/mag/2016-06/5439.html), վկայում էր ժամանակավորապես զավթված սահմանամերձ գյուղերում նրանց գործողությունների ձեռագիրը (դաժան հաշվեհարդարները տարեցների և զառամյալ ծերունիների նկատմամբ, ընդհանրապես պատերազմելու անմարդկային մեթոդները): Ողջ աշխարհը սահմռկեց եզդիական ծագումով հայ զինվորի գլուխը կտրած ադրբեջանցիների մեծ խմբի դիվական մոլեգնությունից... Բայց այն ժամանակ էլ Արցախը կանգուն մնաց, պաշտպանեց իրեն. չնայած հուսահատ ջանքերին և ժամանակակից, այդ թվում՝ արգելված զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը, ագրեսորին գրեթե չհաջողվեց առաջ շարժվել։
Այդ կարճատև, բայց ինտենսիվ արյունալի պատերազմի տհաճ «նորամուծությունը» Թուրքիայի անթաքույց աջակցությունն էր և փոքր-ինչ քողարկված մասնակցությունը զինված դիմակայությանը։ Որոշ վերլուծաբաններ արդեն այն ժամանակ սկսեցին պնդել, որ Ադրբեջանը, ըստ էության, Ռուսաստանի վրա ճնշման գործիք է դառնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ձեռքում, և հենց դրանով է պայմանավորված թուրքական կողմի բացահայտ աջակցությունը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական արկածախնդրությանը:
Համաշխարհային չարիքի երրորդ հարձակումը հայկական փոքրիկ երկրամասի վրա՝ «44-օրյա պատերազմը», աչքի էր ընկնում թշնամու առանձնակի դաժանությամբ և այլասերվածությամբ՝ ինչպես պատերազմի վարման մեթոդների և կիրառվող «նոր սերնդի զենքի», այնպես էլ խաղաղ բնակչության, ռազմագերիների, պատանդների և վիրավորների նկատմամբ վայրագությունների, համամարդկային նորմերի ցինիկ ոտնահարման առումով: Դա իրենց արյունոտ դրոշների ներքո Ալիևի և Էրդողանի հավաքագրած ամեն տեսակի ճիվաղների յուրօրինակ «խրախճանք» էր, «ցուցադրական շոու»։
Արցախի հերոսական պաշտպաններին հաջողվեց ոչնչացնել հարյուրավոր ահաբեկիչների, սակայն Էրդողանը, օգտվելով իր անպատժելիությունից, վա-բանկ գնաց՝ շարունակելով հարյուրավոր ու հազարավոր իսլամիստ արմատականների և միջազգային մարդասպանների հավաքագրել տարբեր երկրներից։ Իհարկե, հրադադարից հետո այդ թերմացքների մի մասը մնաց տարածաշրջանում։ Ժամանակի ընթացքում աճելով՝ չարիքի նոր օջախներն այսօր արդեն հավանական մահացու վտանգ են ներկայացնում ինչպես Ռուսաստանի տարածաշրջանների, այնպես էլ Եվրոպայի և ողջ աշխարհի համար…
Վերոնշյալ ամենի լույսի ներքո, կարծում եմ, ավելի հասկանալի է դառնում Ահմադ Կազիմիի բավական բացահայտ նախազգուշացումը. «Կովկասում Ռուսաստանի մի շարք սխալների խորապատկերին, «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, Ռուսաստանն արդեն պետք է հասկանա, որ եթե ՆԱՏՕ-ն ձևավորի Թուրանի միջանցքը և ճանապարհ բացվի էթնիկ անջատողական ահաբեկիչների համար, ապա կենտրոնասիական ծայրահեղականների, այդ թվում Բաքվի և Անկարայի կողմից սատարվող թաքֆիրիների այդօրինակ հարձակումները կավելանան»:
Այսօր Արցախը բռնազավթված է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, և կորցնելով այդ փոքրիկ պատվարը՝ քաղաքակիրթ աշխարհը զրկվեց շատ բանից. նախևառաջ գաղափարական առումով։
Աշխարհը պետք է հստակ գիտակցի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում երկար տարիներ գլոբալ պատերազմ է ընթացել բարու և չարի միջև, իսկ հայկական քրիստոնյա Արցախը իսկական առաջնադիրք էր՝ դիմակայելու համար խավարի ուժերին. իսլամիստ արմատականներին, միջազգային ահաբեկչությանը և նրանց հովանավորներին:
Այսօր այդ առաջնադիրքը գոյություն չունի, ոչնչացված է տարածաշրջանային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչը։ Այո, չարի հավաքական ուժերն այս անգամ շահեցին, հուսանք՝ ժամանակավոր հաղթանակ տարան։ Սակայն Արցախի Պաշտպանության բանակի և հայ զինվորի երկարամյա հաջող փորձը՝ ձեռք բերված թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած արյունալի պատերազմներում միջազգային ահաբեկչության դեմ մղած պայքարում, անգնահատելի է քաղաքակիրթ աշխարհի համար, և դրա մասին ոչ մի դեպքում պետք չէ մոռանալ:
Բարի և լուսավոր ուժերը պետք է միավորվեն ու վերածնեն, հավաքական պաշտպանության տակ առնեն այդ փոքրիկ սրբազան երկիրը, այլապես յուրաքանչյուր նորմալ մարդուն և ընդհանրապես աշխարհակարգին սպառնացող խավարի ուժերը իրենց վերահսկողությունը կհաստատեն ողջ մոլորակի նկատմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:57
В условиях разворачивающихся на фоне «миротворческой» политики Соединенных Штатов глобальных событий последнего времени, в частности, израильско-иранского противостояния, нового витка военных действий на украинском фронте и т.д., кажется, вовсе отошел на задний план вопрос восстановления попранных в результате азербайджано-турецкой агрессии прав народа Нагорного Карабаха (Арцаха). А ведь это вопрос не праздный, его ни в коем случае нельзя игнорировать, ибо от его непредвзятого и принципиального решения прямо или косвенно зависит вектор дальнейшего развития всего миропорядка и, по большому счету, судьба цивилизованного мира.
-
2025-07-11 10:12
У каждого замка имеется свой ключ, а у каждого ключа – свой замок. Они созданы друг для друга, и их существование порознь абсурдно и бессмысленно. Друг без друга они ничто, бесполезные вещи, ненужные железки. Но жизнь, как известно, штука сложная, часто непредсказуемая, и так получилось, что ключи, речь о которых пойдет в нашем рассказе, оказались далеко-далеко от своих замков, и теперь им вряд ли было суждено снова встретиться и совокупиться. Двери с замками отныне были вне досягаемости для ключей, будто злой волшебник перенес их по мановению волшебной палочки в сказочное тридевятое царство. Прекрасно понимая, что им вряд ли придется когда-либо еще открывать эти замки и двери, хозяева, тем не менее, увезли с собой ключи – как нечто очень важное и ценное.
-
2025-07-10 09:52
Классика арцахской литературы, поэта, прозаика и драматурга Вазгена Овяна по праву характеризуют как подлинного интеллигента, неординарного мыслителя и принципиального гражданина. Вазген Овян родился 6 января 1932 года в селе Дашушен Аскеранского района Нагорного Карабаха. Уже в школьные годы печатал стихотворные произведения и фельетоны. Первое стихотворение было опубликовано Овяном в 16 лет в газете «Советский Карабах», а первая книга вышла в свет в 1961 году. В целом при жизни автора было издано семь книг.
-
2025-07-10 09:26
По-другому у них и не получается: бакинская пропаганда никогда не упустит случая подставить, оклеветать, использовать сложившуюся ситуацию в нечистоплотных политических целях и узкокорыстных интересах. Да, не надо было президенту Ирана ехать на сомнительное мероприятие в оккупированном Арцахе, чтобы еще и стать там орудием манипуляций алиевского режима.