Ի՞ՆՉ ՍՊԱՍՎՈՒՄ ԳՆԱՑՈՂ-ՄԵԿՆՈՂՆԵՐԻՆ
Երբ և եթե դա տեղի ունենա, անհայրենիք կմնանք ոչ միայն մենք՝ ավագ սերունդը, որ քայլել ենք մեր հողի վրա, ճանաչել, սիրել, պաշտպանել այն: Եթե և երբ դա տեղի ունենա, յուրաքանչյուր հայ, որ լույս աշխարհ կգա իր հողի հանձնումից հետո, կծնվի տոհմազուրկ։
Նա չի իմանա, թե ինչ բան է հայրենի երկիրը, նույն արյան և նույն հիշողության տեր մարդիկ, չի իմանա, թե ինչպես սիրել և պաշտպանել հարազատ երկիրը, ինչպես վերաբերվել նրան:
Այնպես որ հող հանձնելը նշանակում է հանցագործություն կատարել կանխավ, այսինքն՝ ոչ միայն այն մարդկանց հանդեպ, ովքեր քայլում են իրենց հողի վրա այսօր, այլև նրանց, ովքեր կծնվեն վաղը: Ի՞նչ հողի վրա են նրանք անելու իրենց առաջին քայլերը, ո՞ւր են գնալու, ի՞նչ են տեսնելու, ինչո՞վ են հպարտանալու։
Որտեղի՞ց նրանք, անհայրենիքները, պիտի իմանան Հայաստանի մասին։ Ոչ մի տեղից: Չկա երկիր, որը քոնն է ծնունդի իրավունքով, ուրեմն Հայրենիք էլ, որը քոնն է, չկա։ Կորավ, անէացավ, անհետացավ:
Միայն քսաներորդ դարում աշխարհի քարտեզից անհետացել են ինը պետություններ. նրանք, ինչ է, Հայաստանից վա՞տն էին։ Ո՞ւր պիտի գնան անհայրենիք մարդիկ: Եվրոպա, Ամերիկա, Ավստրալիա, թե՞ Կանարյան կղզիներ: Կամ գուցե ցանկանան մեկնել այլմոլորակային գաղութնե՞ր տիեզերքում, որտեղ աստղաֆիզիկոս Վլադիմիր Սուրդինը գտել է Երկիր մոլորակի նմանությամբ կենսապայմաններ: Մեզ ոչ մի տեղ չեն սպասում, մենք ամենուր օտար կլինենք, կդառնանք «եկած-լցված» օտարներ, որոնց լավագույն դեպքում հանդուրժում են։ Թողնելով մեզ անօթևան՝ նախևառաջ Արարատի տեսարանով մեր տներ կներխուժեն թուրքերը, որոնք նայում են լեռանը հարավային, աչքի համար ոչ ամենագրավիչ կողմից։ Իսկ այդժամ կարթնանան, կբացեն պատուհանը, և խնդրեմ, հիացիր տեսարանով։
Երկիրը սեղմվում է աչքներիս առաջ։ Արդեն այսօր մեր թոռներին, հյուրերին, ընկերներին, ինքներս մեզ չենք կարող ցույց տալ այն Հայաստանը, որը դեռ երեկ մերն էր։ Այսօր չես համարձակվի թոռներիդ տանել Սյունիք, Ջերմուկ, Սևան՝ Շորժայի կողմից. այդ ուղղություններն արդեն կայուն վտանգավոր են։ Արցախի մասին խոսել անգամ չենք կարող, նա մեզ համար արդեն չկա, գոյություն չունի։ Ասեիր այդ մասին հինգ-տասը տարի առաջ, ո՞վ կհավատար։
Հիմա ամեն ինչ տանում են դեպի այն, որ «Հայրենիք» հասկացությունը մեկընդմիշտ ջնջվի, չքանա, վերանա հիշողությունից։ Ի՞նչ տարբերություն, թե որտեղ կապրի մարդը, ինչ հաց կուտի, ինչ ջուր կխմի, ինչ երաժշտություն կլսի, ինչ լեզվով կխոսի: Ախր արժեքները, բացատրում են մեզ կեպիավոր արարածի գլխավորած մարդիկ, համամարդկային են, այնպես որ օգտվեք: Վերցրեք, քանի դեռ տալիս են, գնացեք այնտեղ, որտեղ չեն սպասում, արեք այն, ինչ կասեն։
Մինչդեռ իրավիճակը հասցնում են նրան, որ երկրից հեռանալն էլ կարող է անհնարին դառնալ։ Առաջին հերթին՝ դեպի Ռուսաստան, որին հայացքն առանձնակի սևեռուն է ուղղված։ Գլխավոր ուղղությամբ մեր հարաբերությունները կեպիավորն այն աստիճան է փչացրել, որ չարժե զարմանալ, եթե Մոսկվան խնդրահարույց դարձնի իր և հակառակ ուղղությամբ թռիչքները։ Դեպի Վրաստան, որպեսզի այնտեղից ավելի հեռուն գնաս, չես հասնի. կեպիավորի բաքվեցի յուզգյարները պատրաստվում են նշանառության տակ առնել ճանապարհները։ Իշխանությունը չցանկացավ հարաբերություններ ամրապնդել նաև հարևան Իրանի հետ։ Մի խնդիր էլ գազատարն է, որի վրա նույնպես շուտով կնստեն ադրբեջանցիները։ Ո՞ւր կհրամայեք կորչել։
...ՇԱՏ ՎԱՂՈՒՑ, ԵՐԲ ԹՈՌՆԵՐՍ ՆՈՐ ԷԻՆ ԾՆՎԵԼ, ՆՐԱՆՑ ՆՎԻՐԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ։ Հասարակ քարտեզ չէր, այլ ռելիեֆային։ Դրա վրա լեռները, հովիտները, գետերը և աշխարհագրական ամենը ներկայացված են ուռուցիկ. կարող եք մատը սահեցնել բլրի վրայով, լեռան լանջով կամ ինչ-որ այլ բանի վրայով և ասես զգալ այդ ամենը շոշափելիորեն: Թոռներիս դուր էր գալիս։ Ինձ՝ նույնպես։ Այն տարբերությամբ, որ ես եղել էի, տեսել էի, գիտեի այդ քարտեզի վրա պատկերված գրեթե բոլոր գյուղերը, ավանները, չեմ խոսում արդեն քաղաքների մասին:
Դրանք իմ սարերն էին, գետերը, իմ գյուղերը, իմ քաղաքները, այդ ամենը իմն էր, ամբողջությամբ ու անբաժան, դա մեր Հայրենիքն էր, որը մենք լույս աշխարհ գալով ստացել էինք մեր հայրերից ու պապերից, և կարող էինք փոխանցել մեր զավակներին, որպեսզի նրանք էլ փոխանցեին իրենց զավակներին և այդպես շարունակ՝ անվերջանալիորեն։ Մենք ստացանք, մենք պահպանեցինք, մենք փոխանցեցինք:
Եկավ ոմն մեկը, որին գնալով ավելի հազվադեպ են կոչում անունով. «վարչապետի աթոռին նստածը», «այդ անձնավորությունը» «այն արարածը»... Արդեն այսօր անանուն դարձող այդ ոմն մեկը լսում է և ուտում, ու հիմա էլ հանկարծ որոշել է դասախոսություններ կարդալ՝ պետության, տարածքների, քաղաքացիության, ինքնիշխանության մասին
Մինչ ինչ-որ մեկը լսում է, ոմն մեկը ուտում է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 10:09
Как песни военных лет приближали Победу и помогали советскому народу строить и жить после нее Своих песен о Великой Отечественной у армян не слишком много – сегодня пели и поют то же, что и в России, но если говорить о самой главной, о «День победы» Давида Тухманова, то без армян не обошлось и тут. Как объясняет всезнайка-Википедия: «Отец Давида Тухманова, Федор Давидович Тухманов, по национальности - армянин. Его настоящая нерусифицированная фамилия - Туманян. Происхождением был из донских армян, родился и вырос в Ростове-на-Дону». Вот так, и ничего тут не сделаешь.
-
2025-05-05 09:03
Второе пришествие Дональда Трампа во власть сопровождается шагами, вызывающими у кого неприятие, у кого изумление, а у кого и чувство глубокого внутреннего удовлетворения. Где реформирование, а где и ломка политических и экономических стереотипов США продолжается. Дональд Трамп решительно вошел во вкус и взялся уже за USAID (Агентство по международному развитию), основанное в 1961 году Джоном Кеннеди. Убитый во цвете лет президент поставил перед USAID задачу: поддерживать в мире развитие демократии, экономики, здравоохранения, способствовать предотвращению конфликтов и предоставлять экстренную помощь.
-
2025-03-05 09:31
Балаган, устроенный президентом Украины на встрече с Дональдом Трампом, – больше чем скандал. Демократия демократией, но желание поставить себя вровень с лидерами мировых держав и с этих позиций вести с ними разговор как минимум бесперспективно. В данном случае вышло по максимуму. Такого еще не было. Чтоб глава одного государства приезжал к другому просить помощи, а вел себя как перекупщик с одесского привоза, после чего был выдворен за дверь, в которую сможет постучаться снова только после чистосердечного раскаяния.
-
2025-02-22 09:56
В то время, когда мир стремится к объединению, Армения уходит в самоизоляцию, прежде всего отделяясь от стран, с которыми десятилетиями находилась в тесных экономических, культурных и просто человеческих отношениях. В то же время вхождение в союз с Европой и НАТО остаются для нее под большим вопросом. Сталину доложили: у маршала Рокоссовского появилась любовница, красавица-актриса Валентина Серова. «Что делать будем?»- спросили вождя. Сталин, подумал, вынул трубку изо рта и сказал: «Завидовать будем!».