Последние новости

Շոն ՄԵՐՖԻ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ՝ «ՀԱՅ, ՄԵՌՆԵԼՈՒ ԵՍ» ԲԱՌԵՐԸ ՆՈՐՄԱ՞Լ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպե՞ս կարող է դիրքորոշում որդեգրել, թե ատելության խոսքի մասին Հայաստանի պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է անպաշտպան անձանց նկատմամբ, խոշտանգելով նրանց բանտում, կամ նրանց անհետացնելով, ապա հանկարծ այդ նույն խոսքը որևէ կապ չունի ռասսայական խտրականության դրսևորումների հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի հայցեը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին։

 

«Ադրբեջանը դատարանից ցանկանում է ստանալ որոշում առ այն, թե Ադրբեջանի կողմից էթնիկ հայ զինվորականների նկատմամբ որևէ բռնություն կապված մարտական գործողությունների հետ, անգամ եթե դա ուղեկցվել է ծայրահեղ ատելության և ռասսայական հռետորաբանությամբ, չի կարող առաջացնել խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի խախտում, դա պարզապես անհնար է, դա չի կարող ճիշտ լինել։ Հնարավոր չէ, որ այս կոնվենցիան որևէ կապ չունենա այն էթնիկ հայ զինվորականների հետ, ովքեր վիրավոր ընկած էին գետնին նրանց գնդակահարում էին՝ կրակելով մի քանի անգամ, և կրակողն ադրբեջանցի զինվոր էր, ով հայհոյական արտահայտություններ էր բացականչում՝ դիմելով դիմացի ժողովրդին, հաշվի առնելով այս ապացույցները, էթնիկ հայ զինվորների նկատմամբ այս բռնությունը պնդել, թե չի կարող առջացնել կոնվենցիայի խախտում, բացարձակ անհիմն է»,- նշեց Շոն Մերֆին։

Անդրադառնալով Ադրբեջանի այն պնդմանը, թե հայ զինվորականների նկատմամբ գործադրված բռնությունը, (նկարահանված ահասարսուռ տեսանյութերը Հայաստանը ներկայացրել է դատարանին), դա կարելի է հասկանալ միայն որպես նրանց՝ մարտական գործողությունների մասնակցելու կարգավիճակով՝ ևս անիմաստ է, պրոֆեսորն ասաց

«Մարտական գործողությունների մասնակիցները սովորաբար կառուցո՞ւմ են նման հասարակական պուրակներ թշնամու զինվորներին ներկայացնելով նվաստացած վիճակում, և ուռչացված դեմքով, որոնք ակնհայտորեն ռասսայական լարերի վրա են խաղում ոչ չեն անում, իսկ Ադրբեջանն անում է»։

Շոն Մերֆին հիշատակեց նաև Բաքվի «Ռազմավարի պուրակ»-ի բացումը, շեշտելով, որ դա ռասիստական մոտեցման վառ օրինակն է

«Դատարանը հիշում է, որ «Ռազմավարի պուրակ»-ը բացեց նախագահ Ալիևը։ Այդ ռասիստական մանեկենները արագորեն հանվեցին Ադրբեջանի կողմից՝ դատարանի կողմից առաջին պայմանական միջոցի սույն գործով քննության ժամանակ։ Ադրբեջանըդրանից ավելի լավ չէր կարող խոստովանել, որ հայ զինվորականների նկատմամբ իր վերաբերմունքը սովորական թշնամանքով և մարտական վերաբերմունքով չէր պայմանավորված, այլ ռասսայական թշնամանքով էր մոտիվացված»։

Պրոֆեսորը հռետորական հայտարարեց՝ սովորակա՞ն է դատարանի համար, որ Ադրբեջանում երեխաներին կրթում են ռասիստական պատմություններով

«Ռասիստական այս ծաղրանկարների հեղինակները հպարտորեն հայտարարում են՝ «մենք փորձել ենք ստեղծել ամենատգեղ կերպարները, մենք սովորաբար գեղեցիկ գործեր ենք անում, բայց հայերի դեպքում հակառակն է, դա երկար ու ծանր գործընթաց էր, մենք նրանց տվել ենք տափակ գլուխներ, և այլ առանձնահատկություններ» արդյո՞ք մարտական գործողությունների սովորական մասնակիցները զինված հակամարտության շրջանակում զինվորներին տալիս են տարբերանշաններ, որոնք վրա գրված է՝ «հայ, մի՛ փախիր, այդպես մեռնելու ես», ոչ չեն անում, սակայն Ադրբեջանը դա անում է։ Արդյո՞ք մարտական գործողություններին սովորական մասնակիցները զինված հակամարտությունից հետո ընդունում են կամ հրապարակում են նամականիշներ, որոնցում ներկայացված է, թե ինչպես է զինվորը ժողովրդին մաքրում հակամարտության տարածաշրջանից, ոչ, չեն անում, իսկ Ադրբեջանն արել է»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն խոսքին, թե ԼՂ-ում էթնիկ հայերին կտա իր սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու ազատությունները, նշեց, որ այդպիսի աղոտ վստահեցումները բավարար չեն՝ էթնիկ հայերի վերադարձի համար՝ հաշվի առնելով նրանց դեմ Ադրբեջանի ատելությունը

«Վերաինտեգրման խոստումը չի հարգում ԼՂ կարգավիճակը որպես ինքնավար մարզ։ Ի հակադրություն սրա՝ Ալիևը խոստացել է, որ ԼՂ-ում ապրող հայերը չեն ունենա ոչ մի կարգավիճակ, ոչ մի արտոնություն։ Ադրբեջանի խոստումները սին են՝ հաշվի առնելով հայատյացությունը։ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ողջ ռազմական և իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից, որոնք իր կողմից զավթվել են սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։ Ադրբեջանը չպետք է միջամտի ՄԱԿ-ի այցելություններին և հայ բնակչության հետ շփումներին: Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտող քայլերից և ակտիվորեն համագործակցի նրա հետ։ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա պատժիչ գործողություններից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և ռազմական հրամանատարության ներկայացուցիչների նկատմամբ: Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի ցեղասպանության հուշարձանները, մշակութային և կրոնական ժառանգությունը»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ