Փորձագետ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԱՐՑԱԽԻՑ ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Ռուսաստանը կեճշմարտությունն է ասում, քանի որ ռուսաստանյան ծանր պետական մեքենան պատմական, աշխարհաքաղաքական որոշումներ չի կայացնում միայն մեկ հայտարարության հիման վրա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ռուսաստանը, որն անտեսում է հավաքական Արևմուտքի առաջնորդների կարծիքը, չէր կարող որոշում կայացնել Փաշինյանի հայտարարության հիման վրա։
Հայաստանի քաղաքական վերնախավից ոչ ոք Ռուսաստանին չի ասել, որ նա կեսճշմարտությունն է ասում։
Ռուսաստանը Հայաստանում չտեսավ այլընտրանքային միավորներ, որոնք կասեին, որ ՌԴ-ն պետք է ընդունի, որ դաշնակցային հարաբերություններին հակասող քայլեր է ձեռնարկել՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը թշնամություն չի ցանկանում Ռուսաստանի հետ։
Այն, ինչ տեղի է ունենում, մեր սխալների և Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածքի արդյունքն է։ Ռուսաստանի՝ որպես դաշնակցի, պահվածքը բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Ադրբեջանը ինչ-որ բանի դիմաց համաձայնության եկավ Ռուսաստանի հետ և կոչ արեց ավելի վաղ հեռանալ Արցախից, քան նախատեսված էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, թեև Ռուսաստանի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ խաղաղապահները պետք է մնան մինչև ժամկետի ավարտը։ Կամ էլ Ադրբեջանին հաջողվեց ճնշում գործադրել։ Իսկ ի՞նչ արեց Հայաստանը, որ Արցախի հարցը օդում կախված մնա։ Ոչինչ։ Պրահայի հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին Արցախը հայկական պահելու համար։
Չնայած Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման հետևանքով հասարակության մեջ առկա շոկին, արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դեռևս կան որոշումներ»,- նշել է նա։
Միաժամանակ, նրա գնահատմամբ, Ռուսաստանը չի հեռանում տարածաշրջանից։
«Նա չի կարող լքել տարածաշրջանը, քանի որ դա կնշանակի Հյուսիսային Կովկասում նոր Ուկրաինա ստանալ։ Այդ դեպքում, այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը»,- եզրափակել է Հովհաննիսյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.