ԱՅՍ ԱՐՇԱՎԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՉԷ, ԱՅԼ՝ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ. Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով դուրս գալ փողոց ու ասել, որ սա մեր եկեղեցին է։ Երկու օր է` նորմալ մարդիկ իրար ասում են. «Էս ի՞նչ հարձակում են սկսել եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանի դեմ, մյուսների դեմ»։ Հարցադրումը ինքնին սխալ է։
Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
"Կարծում եմ` ժամանակն է, որ մենք մեր կյանքին ու մեր շուրջը տեղի ունեցողին չնայենք որպես ֆիլմ, այլ լինենք դերակատար։
Սա ֆիլմ չէ, որտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որեկեղեցու դեմ չեն արշավ սկսել, այլ կոնկրետ իշխանությունը` մեր հայ առաքելական եկեղեցու դեմ։
Մեր, սովորական մարդկանց դերակատարումը ճիշտ պատկերացնելու համար պետք է հիշեցնել, որ սա այն եկեղեցին է, որտեղ.
1. Մկրտվել ենք մենք2. Պսակադրվել ենք3. Հուսահատված պահին օգնություն ենք խնդրել4. Մոմ ենք վառել ու աղոթել ամենանվիրական բաների համար5. Մկրտել ենք մեր երեխաներին6. Մեր հոգևորականների բառերի ներքո երկնային կյանք ենք ճանապարհել մեր հարազատներին7. Ամենաուրախ պահերին շնորհակալություն ենք ասել
Վերջապես պատերազմի օրերին այս եկեղեցու հոգևորականներն են մտել տուն առ տուն, ու փրկել հազարավոր մարդկանց խելագարվելուց։
Այս եկեղեցին է, որ թույլ չի տալիս, որ մենք վերջնականապես վերածվենք անասունի, հանրային բարոյականության ու «չիկարելիի» գծեր է պահում։
Ի դեպ, Վրաստանն իրեն բաժին հասած պատմական աղետից դուրս եկավ մեծապես նաև վրաց եկեղեցու շնորհիվ, որը և՜ միավորեց, և՜ հորդորեց, և՜ ներքին հաշտության մղեց, և՜ մարդ մնալ պարտադրեց։ Մենք գնալու ենք նույն ճանապարհով։ ՄԱՐԴԸ պետք է լինի եկեղեցու կողքին։
Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը։ Որովհետև եկեղեցի կառուցելը ենթադրում է` պահպանել եկեղեցին կեղտոտ արշավանքներից, հակառակ դեպքում նրանք կլինեն ուղղակի որպես կառուցապատողներ"։
Verelq News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.