EVENTHUB․AM-Ը՝ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ BLACK EYED PEAS-Ի ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՄԵՐԳԻ ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
EventHub․am հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՀ դրամով: Համերգը կայանալու է հուլիսի 7-ին Բորիս Պայչաձեյի անվան «Դինամո» մարզադաշտում։
«EventHub.am-ի եվ Caucasus Entertainment Production-ի բացառիկ համագործակցության շնորհիվ առաջին անգամ հայկական հարթակը դարձել է Վրաստանում կայանալիք համերգի տոմսերի պաշտոնական վաճառող։ Սա և՛ նոր շուկաներ է բացում մեզ համար, և մեր հաճախորդներին ընձեռում մշակութային տուրիզմի նոր հնարավորություններ՝ ընձեռելով հարցերի դեպքում հայերենով աջակցություն ստանալու հնարավորություն, միևնույն ժամանակ ապահովագրելով տոմսերի ձեռքբերման հետ կապված հնարավոր մի շարք ռիսկերից»,- ասում է Eventhub հարթակի պրոդուկտի ղեկավար Էլլա Աղաբաբյանը։
Black Eyed Peas-ն աշխարհահռչակ ամերիկյան խումբ է, որը միավորում է հիփ-հոփը, փոփն ու R&B-ն և հայտնի է «Where Is the Love», «I Gotta Feeling» ու շատ այլ հիթերով: Նրանց երաժշտությունը բարձր է գնահատվել թե հանդիսատեսի, թե քննադատների կողմից՝ խմբի համար բերելով մի քանի Գրեմմի մրցանակներ այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «Լավագույն ռեփ կատարումը», «Լավագույն ռեփ երգը» և «Դուետի կամ խմբի կողմից լավագույն փոփ կատարումը»:
Նշենք, որ EventHub-ում հասանելի է Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի երկու տարբերակ՝ Standing zone՝ 31,000 ՀՀ դրամ, և Golden zone՝ 41,000 ՀՀ դրամ։
EventHub-ի մասին
EventHub հարթակը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը՝ տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: EventHub-ն Ամերիաբանկի դուստր ընկերության՝ «Դիննո»-ի B2B պրոդուկտն է և գործարկվել է 2023-ին։ Այս կարճ ժամանակահատվածում այն արդեն իսկ ունի 50-ից ավել գործընկեր, որոնց համար EventHub-ի գործիքակազմով ստեղծվել և հաջողությամբ իրականացվել է 150-ից ավելի միջոցառում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2025-06-14 08:17
Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։