Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ․ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ «ՄԻՋԱՆՑՔԸ» ՄԻԱՎՈՐԵԼՈՒ Է ԲԱԺԱՆՎԱԾ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ-ը բացահայտեց այն, ինչը ստիպում էր անել ՀՀ իշխանություններին 2018թ-ից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է մեդիափորձագետ, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։
«ԱՄՆ-ը բացահայտեց այն, ինչը ստիպում էր անել ՀՀ իշխանություններին 2018թ-ից։ Հիշում ենք Բոլթոնի այցը այստեղ, որը շատ խիստ պայմաններ դրեց Հայաստանի առջև։ Դրանցից մեկը Ռուսաստանի ազդեցությունը զրոյացնելն էր այստեղ։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ մյուս կետերից մեկը եղել է Իրանի դեմ ճանապարհը փակել։ Հիմնական նպատակն այն է, որ Չինաստանից, Ճապոնիայից մինչև Մեծ Բրիտանիա բոլոր ճանապարհները, երթուղիները, գազատարները, նավթատարները, ջրատարները վերահսկվեն ԱՄՆ-ի ու ԱՄՆ-ի գործընկերների կողմից։ Նա այս հայտարարությամբ ասաց, որ մենք աչք փակեցինք Արցախի կորստի վրա, դելիմիտացիաների վրա, Ադրբեջանի բոլոր պահանջների վրա, մեզ պետք է, որ դուք շատ արագ այդ պայմանագիրը սոտորագրեք»,- նշել է Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Օ՝Բրայենը հաստատեց, որ հենց ԱՄՆ-ն է պան-օսմանական ծրագրի կնքահայրը։
«Նիկոլ Փաշինյանը ցնցումների մեջ է ընկնում, երբ լսում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին։ Դա վաշինգտոնյան միջանցք է, ու հենց Վաշինգտոնն է պահանջում այն ճանապարհը, որ միավորելու է թուրքական երկու աշխարհները, այս կողմից՝ Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը։ Այլ բան պատկերացնել անհնար է Օ՝ Բրայենի խոսքերից։ Փաստացի, Օ՝Բրայենը հաստատեց, որ հենց իրենք են այս պան-օսմանական նոր ծրագրի կնքահայրերը ու նրանք ամեն ձև ճնշելու են Նիկոլ Փաշինյանին։ Ինձ թվում է՝ ինքը նույնիսկ չի էլ դիմադրելու, որ բացվի այս ճանապարհը։ Այս վաշինգտոնյան միջանցքի գաղափարը հաստատվեց Օ՝Բրայենի շուրթերով»,- եզրափակել է մեդիափորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.