Последние новости

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՆՈԽԱԶՆԵՐ ԳՏԱՆ, կամ՝ ԿԱՂԼԻԿ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ

Փաշինյանի կառավարությունը, որը սովոր չէ իրեն՝ սիրելիին որևէ բանից զրկել, ֆինանսական միջոցների սուր պակասի է բախվել։ Արդեն չեն օգնում ո՛չ անմտորեն պոկած վիթխարի վարկերը, ո՛չ էլ լիմոնի պես քամած քաղաքացիների ու բիզնեսի վճարած հարկերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առերևույթ առույգ տեսքով զեկուցում է, որ այս տարվա 1-ին կիսամյակում պետական բյուջեում հավաքվել է 7.6% -ով ավելի շատ հարկեր և տուրքեր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Իսկ այնուհետ, պատկերավոր ասած՝ «մանր տառատեսակով», համեստորեն հավելում է, որ դա գրեթե 9 տոկոսով պակաս է նախատեսված ցուցանիշից։ Դրամական արտահայտությամբ դա, ըստ որոշ տեղեկությունների, ավելի քան 100 մլրդ դրամի պակասուրդ է։

ՊԵԿ-ը նշում է հարկահավաքման գործում հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիների դրական դերը (այլապես ծրագրային ցուցանիշներից շեղումն ավելի մեծ կլիներԱ.Ա.): Բայց չի կարելի չնկատել, որ Փաշինյանի կառավարության կողմից քրոնիկական տկարության մատնված լեռնահանքային ոլորտը՝ մետալուրգիայի հետ միասին, ուրախացնելով կոմիտեականներին իր ուսերին դրված անհաղթահարելի հարկերի վճարումով, որոնք միջոցներ չեն թողնում զարգացման համար, ուրախության առիթ չէ հանրության համար, հենց թեկուզ այն պատճառով, որ պետության զուտ ֆիսկալային շահերն ակնհայտորեն ներդաշնակ չեն տնտեսավարող սուբյեկտների ինքնազգացողության հետ, որոնց այսպիսի քաղաքականությունը բառացիորեն տապալել է։ Բայց նույնիսկ դա, կրկնենք, չփրկեց իրավիճակը։

Իսկ այ մեղավորներին հարկայինները, հետևելով խորամանկ կառավարության «մեթոդաբանությանը», արագ գտան։ Նախ՝ դրանք բանկերն են, որոնք այս տարի ավելի քիչ են վճարել շահութահարկի գծով՝ դուրս գրելով անցած տարիների դեբիտորական պարտքերը (իմա՝ անհուսալի վարկերը - Ա.Ա.): Մեր կողմից նշենք, որ դժվար թե այդ գումարն այնքան մեծ լինի, որ սաստիկ շեղի կառավարության նպատակային ցուցանիշները, բայց պետք է, չէ՞, ինչ-որ մեկին գտնել որպես քավության նոխազ։

Նշյալ կերպարի որոնումներով՝ երկրորդ «նոխազը» դարձավ ոսկերչական ոլորտը։ Մասնավորապես, երբ հարկայիններին մատնացույց են անում տնտեսական աճի տեմպերի և հարկային մուտքերի կտրուկ անհամապատասխանությունը, նրանք իբրև աճ ապահոված ոլորտներ նշում են այնպիսիք, որոնցից հարկեր կարելի է գանձել ճիշտ այնպես, ինչպես կթել նոխազին (ներեցեք շարունակ պատկերացող կերպարի համար)։

Իսկապե՞ս։ Իսկ այդ երբվանի՞ց են ոսկու և ադամանդի հետ կապված գործարքներն իբր հարկային արտոնություններ ստացել։ Իրականում, ինչպես բազմիցս գրել է «ԳԱ»-ն, ոսկերչական ոլորտից հարկեր չեն գանձվում բոլորովին այլ պատճառով։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, գորշ սխեմաների մասին է, ըստ էության՝ ստվերային տնտեսության։ Այլապես դժվար է բացատրել, թե ինչու ոսկերչական իրերի ազգային արտադրությունից, ինչի տեղ է ներկայացվում դրանց ներմուծումն ու վերաարտահանումը, հարկեր չեն գանձվում։ Պետական եկամուտների կոմիտեն և Գլխավոր դատախազությունն այս առնչությամբ խորիմաստ լռություն են պահպանում։

Քավության հաջորդ նոխազի դերում նշվում է ավտոմեքենաների ներկրման և վերաարտահանման ոլորտը, որն անցած տարի բավական մեծ գումարներ է բերել պետական գանձարան: Իսկ հիմա կոմիտեում տխուր արձանագրում են, որ պետբյուջեի համար եկամտաբեր, բայց տնտեսական զարգացման առումով գրեթե աննշան այդ ճյուղը գործընկեր երկրներում խստացումների պատճառով բազմապատիկ անկում է ապրել։

Եվ վերջապես, բարձր գնաճի ալիքի վրա փող հավաքելու սովոր հարկայիններին այսօր հավանաբար սաստիկ վշտացրել է թույլիկ, մեկ տոկոսից էլ պակաս գնաճը, որը տարեսկզբից հաճախ ընդհանրապես փոխարկվել է գնանկման։

Ասվածը, բացի ամենից, ակնհայտորեն ցույց է տալիս իշխանության անիրազեկությունն ու անհեռատեսությունը, մասնավորապես՝ իրավիճակի զարգացումները կանխատեսելու նրա ուղեղի չնչին ունակությունները։ Ժամանակին «մեծ թափով» կազմեցին 2024-ի պետբյուջեի եկամտային մասը, կարծելով, թե այս տարի էլ կշարունակեն անմտորեն քաշել սերը բարենպաստ դասավորված արտաքին հանգամանքներից, բայց չստացվեց։ Մինչդեռ զգուշացրել են խելացի մարդիկ, սկսած Հերակլիտոս Եփեսացուց, որ «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում»:

Հիմա կառավարությունում գլուխ են կոտրում, թե կուշտ տարում ծրագրած որ ծախսերը կրճատեն, իսկ հարկայինները դեսուդեն են ընկնում՝ պետբյուջեի համար եկամուտների կորզման լրացուցիչ աղբյուրների որոնումներով, հասնելով աբսուրդի և քաղաքացիների ու բիզնեսի բիրտ ծանակման։ Դե, իսկ հետո՞։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КАК МИНИСТР ПАПОЯН С КУЗНЕЧИКАМИ ВОЕВАЛ
    2025-07-07 10:16

    10 литров ядохимикатов хватает не на 50-100 гектаров, а на… 666 кв. метров Потерпев сокрушительное поражение на полях битвы за высокий урожай, правительство Пашиняна устами своего главаря и одновременно знаменитого «ученого-аграрника», сразу же после прихода к власти закрывшего «за ненадобностью» Минсельхоз, объявило о смерти «старого» сельского хозяйства и необходимости строительства нового – инновационного и базирующегося на цифровых технологиях. Правда, об этом забыли уведомить саранчовых вредителей, продолжающих как ни в чем не бывало уничтожать отечественное растениеводство…

  • «СЧАСТЬЕ ПО-СЕМЕЙНОМУ» В КРИВОМ ЗЕРКАЛЕ ВЛАСТЕЙ
    2025-07-05 09:58

    Трудовым мигрантам уже полтора года не возвращают переплату по налогам Обмен налоговыми данными в ЕАЭС привел к конфликту в Армении, который и спустя полтора года не разрешился. Напомним вкратце историю, к которой «ГА» за последнее время обращался несколько раз…

  • ЦЕНЫ В ИЮНЕ: «НОКДАУН» С ХОРОШИМИ ВИДАМИ НА… «НОКАУТ»
    2025-07-05 09:52

    Июньская инфляция, честно говоря, покоробила. И не столько официальным 12-месячным (июнь т.г. к июню 2024г.) уровнем в 3,9%, хотя и он уже существенно превысил действующий с этого года новый целевой показатель Центрального банка (3%), сколько реальным ростом цен, с которым граждане каждый день сталкиваются везде – в магазине, аптеке, на транспорте, при оплате коммунальных услуг и т.д. В Армении, как известно, реальная инфляция почему-то всегда расходится с официальной – той, что показывают и объясняют Центробанк, Armstat или Минфин…

  • ОТРАСЛЬ НА ЛОМЕ И СЕКОНД-ХЕНДЕ?
    2025-07-04 09:41

    Охота за советскими чугунными ваннами и батареями в самом разгаре Правительство Армении на своем заседании 3-го июля в очередной раз продлило на полгода (с 1 августа т.г. до 1 февраля 2026 года) запрет на вывоз металлического лома и отходов, которые стали чуть ли не основной сырьевой базой для национальных металлообрабатывающих предприятий. «ГА» в последнее время несколько раз обращался к этой важной теме, поскольку, с одной стороны, металлургическая продукция из черных и цветных металлов для любой страны имеет стратегическое значение прежде всего в плане обороноспособности (плюс строительство), а с другой – функционирование целой отрасли на столь нестабильной и конечной сырьевой базе создает многочисленные риски и, в частности, грозит простоями и даже полной остановкой сталелитейных заводов…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ