ԷՐԴՈՂԱՆԸ ՓՉԱՑՐԵՑ ՄԻՐԶՈՅԱՆԻ «ՍՔԱՆՉԵԼԻ ՊԱՏԿԵՐԸ»
Թուրքիայի նախագահ Էրդողանի այն վերջին հայտարարությունների խորապատկերին, որ «Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ», ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը պատրաստ է «լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները», և իբր՝ այդ համատեքստում ընթանում է հայ-թուրքական «առողջ երկխոսություն», արտառոց են դիտվում։ Թե իր զավթիչ էությամբ պարծեցող հարևանի հետ այդ ինչ «առողջ երկխոսության» մասին կարելի է խոսել, անհասկանալի է, բայց փաստն այն է, որ Էրդողանն իր այս հրապարակային հոխորտանքով բավականաչափ փչացրեց Արարատ Միրզոյանի երևակայության արգասիք հանդիսացող հայ-թուրքական առողջ երկխոսության «սքանչելի պատկերը»։ Պատկեր, որը փաշինյանական իշխանությունը համառորեն փորձում է հեռարձակել հայությանը։
Իրականում Թուրքիան, երբեմն քողարկված, երբեմն բացահայտ, բայց միշտ հստակ ուղղվածությամբ է խոսել Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» առումով իր իրական մտադրությունների մասին:
Հիշենք թեկուզ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի ոչ այնքան վաղեմի ելույթները, որը Թեհրանում Հարավային Կովկասի հարցերով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, թե «տարածաշրջանային խաղաղության և կայունության տանող ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման միջով»։ Եվ իբր՝ Թուրքիան «կողմ է երկխոսության միջոցով տարածաշրջանի խնդիրների լուծմանը՝ կայուն խաղաղություն ապահովելու համար»։ Հետո, ճիշտ է, Էրդողանը հրապարակավ ուղղեց իր նախարարին՝ հստակեցնելով, որ տարածաշրջանային խաղաղության ճանապարհն անցնում է Հայաստանի կողմից արտատարածքային միջանցքի տրամադրման միջով։ Եվ, ըստ էության, հենց դա է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքման պայմանը։
Մինչդեռ նույն Թեհրանում Ֆիդանն ասաց, որ իրեն «ուրախացնում է այն փաստը, որ տարածաշրջանում համագործակցության և բարեկամության հաստատման ճանապարհին խոչընդոտները վերացված են»: Դրանով իսկ արձանագրելով, որ իրեն ուրախացնում է «խոչընդոտների վերացումը» հայերի նկատմամբ ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների միջոցով: Նույն Ֆիդանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որը հանգեցրեց զոհերի և Լեռնային Ղարաբաղի իսպառ հայաթափության, «հնարավորությունների նոր պատուհան բացեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար»: Թե որտեղ է այստեղ նշմարվում «առողջ երկխոսությունը», որի մասին խոսում է Հայաստանի արտգործնախարարը, անհասկանալի է։
Երբ Էրդողանն այսօր հոխորտում է, թե «մենք մտանք Ղարաբաղ, Մենք մտանք Լիբիա, չկա որևէ բան, որ մենք չենք կարող անել», դա պարզապես հիմար խրոխտանք չէ, այլ թուրքական ցեղասպան քաղաքականության ու զավթիչի և ուզուրպատորի մտածելակերպի տեսանկյունից թուրք առաջնորդի համար միանգամայն բնական խոսք։ Այնպես որ այստեղ այնքան էլ տեղին չէ, ավելի ճիշտ՝ բացարձակ անտեղի է «բլթացրեց» բառը, քանի որ իրականում էրդողանական «բլթոցները» միշտ ամրապնդված են Թուրքիայի կողմից տասնյակ տարիներ շարունակ անցկացվող կոնկրետ զավթախուժիչ քաղաքականությամբ։
Օրինակ, 2014 թվականին հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դարձան Օսմանյան Թուրքիայի և հանրապետական Թուրքիայի կողմից հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունը և Մերձավոր Արևելքի «հայաթափման» հերթական փուլը։ 2020-ին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի օկուպացիան և 2023-ի վերջնական ագրեսիան դարձան Սիրիայում Քեսաբի հայ բնակչության դեմ Թուրքիայի գործած ոճիրների շարունակությունը։ Շրջափակման, ցեղասպանության, էթնիկ զտումների արդյունքում արցախցիները գաղթեցին Հայաստան, քեսաբահայերը՝ Լատակիա։ 100 տարի առաջ, 10 տարի առաջ, 4 տարի առաջ, մեկ տարի առաջ. Թուրքիան վարել և վարում է իր ցեղասպան քաղաքականությունը, պատմական այսպիսի մոդալության մեջ հայերի հետ «առողջ երկխոսության» մասին ներկայիս բոլոր խոսակցությունները բացարձակ զառանցանք են։
Ժամանակին մենք «ԳԱ»-ում գրել ենք 10 տարի առաջ սկանդալային տեղեկատվության արտահոսքի՝ հանրությանը հայտնի դարձած խոսակցության մասին, որում Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիայի ԱԳՆ քարտուղարության ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յաշար Գյուլերը և այն ժամանակ Թուրքիայի Ազգային հետախուզության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը քննարկում են, թե ինչ առիթ հորինեն Սիրիայի վրա հարձակվելու համար։ Հենց այդ խոսակցության ժամանակ հնչեց ցուցանշական արտահայտությունը. «մենք ունենք պետական ավանդույթներ, որոնցից չենք հրաժարվի... հնարավորություն ունենք շարունակելու պետական այն քաղաքականությունը, որ վարել ենք դարեր շարունակ»։
«Փաստորեն, Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը միանգամայն գիտակցաբար շարունակում է այն քաղաքականությունը, որ վարել է Օսմանյան կայսրությունը։ Միանգամայն գիտակցաբար Թուրքիան շարունակելու է այդ քաղաքականությունը՝ անկախ որևէ արտահոսքից։ Սա Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ տարածքային էքսպանսիայի քաղաքականություն է»,- ընդգծել է արևելագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով վերոնշյալ պասաժը։
Էքսպանսիայի նույն քաղաքականությունը թուրք-ադրբեջանական տանդեմը վարել ու վարում է Արցախի և Հայաստանի նկատմամբ։ Հետաքրքիր է, Արցախի բռնազավթման մասին Էրդողանի հրապարակային խոստովանությունից հետո ՀՀ ԱԳ նախարարը շարունակելո՞ւ է բարբառել «առողջ երկխոսության» և թեկուզ այս պահին «Թուրքիայի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու, սահմանները բացելու (կարելի է կարծել, թե Հայաստանն է փակել դրանք, այլ ոչ թե Թուրքիան – Զ. Գ.) և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» Հայաստանի պատրաստակամության մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 09:47
«Пашинян создает без пяти минут квазигосударство и пытается создать квазицерковь, где он будет единоличным правителем», - говорит в интервью «ГА» иподиакон Армянской Апостольской Церкви Вартан ПОГОСЯН.
-
2025-07-15 09:20
«Чтобы понять, что в реальности означает возвращение беженцев и внутренне перемещенных лиц под западными гарантиями, достаточно посмотреть на наглядный опыт Балкан», - говорит в интервью «ГА» политический аналитик Армине СААКЯН.
-
2025-07-14 10:24
ОВЕН. В понедельник вечером и во вторник утром осторожность необходима со всем, привычные действия, рутинные дела идут наперекосяк и это только заставляет совершать еще больше ошибок. С утра среды до полудня пятницы самый активный отрезок, когда события полностью зависят от вас. С одной стороны это открывает множество новых возможностей, с другой - не удастся скинуть ответственность на чужие плечи. Однако идеи, которые приходят в голову в среду следует обсудить с кем-то авторитетным. С пятницы Меркурий уходит в ретроградное движение на три недели, стоит попробовать восстановить прерванные отношения. В выходные можно удачно прикупить что-то нужное.
-
2025-07-12 10:21
По итогам встречи Пашиняна и Алиева в Абу-Даби пресс-секретарь МИД РА Ани Бадалян призвала «воздерживаться от цитирования терминов, используемых в азербайджанской прессе», и опираться на официальные пресс-релизы сторон. Прислушаемся к Бадалян и обратимся к официальному пресс-релизу нашего МИД, процитировав его целиком: «10 июля 2025 года Премьер-министр Республики Армения и Президент Азербайджанской Республики встретились в Абу-Даби (Объединенные Арабские Эмираты), и обсудили различные аспекты повестки нормализации межгосударственных отношений между Арменией и Азербайджаном.