Последние новости

ՊԵՏԲՅՈՒՋԵ-2025. ՊԱՐՏՔ ՎԵՐՑՆԵԼ՝ ՆԱԽՈՐԴԸ ՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Փաշինյանի «իրական Հայաստանում» հարմարավետ չէ նույնիսկ անպահանջկոտ հնդիկների համար

Հոկտեմբերի 28-ին խորհրդարանական հանձնաժողովներում սկսվեցին «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումները, որոնց մեկնարկ տվեց Փաշինյանի ելույթը՝ վերացական դատողությունների հերթական շարանով ու առանց գեթ մեկ ցուցանիշի: «Որքան մեծ է պետական բյուջեն, այնքան մեծ է համընդհանուր բարեկեցությունը», «Միայն պետությունը կարող է հարկեր հավաքագրել ու ունենալ պետական բյուջե», «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ», «Ամեն ինչ կախված է մեկ մարդուց, և այդ մարդը դու ես», «Պետական բյուջեն բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է», «Բարեկեցությունը միայն ստամոքսը լցնելը չէ» և այլն. հնացած ու ոչինչ չտվող ճղճիմությունների այդ ողջ շարքը, որոնցից նողկում ես, արդեն որերորդ անգամ անգթորեն տեղաց հանրության գլխին, միաժամանակ ցույց տալով Փաշինյանի մտքերի ողջ սնանկությունն ու ողորմելիությունը

Վարչապետը եռանդագին երեսով տվեց քաղաքացիներին, որ «չկա մի մարդ, որի համար ծախսեր չարվեն պետբյուջեից»՝ լինի դա թոշակների ու նպաստների վճարում, բյուջետային աշխատողների աշխատավարձ, ճանապարհաշինություն, պետպատվերով բժշկական ծառայություններ, շինարարություն (եկամտահարկի վերադարձի մասով), պետության կողմից սուբսիդավորվող վարկեր։ Եվ չկար մեկը, որ փոքր-ինչ մարեր Փաշինյանի եռանդը՝ նշելով, որ այդ ամենն առանց որևէ բացառության արվել է նաև իրենից առաջ, արվել է նախորդ բոլոր կառավարությունների կողմից, այնպես որ անհասկանալի է, թե ինչով է պարծենում։

Փաշինյանի ասած ամենի եզրահանգումը արդյունավետ և հնարավորինս հաճույքով աշխատելու բոլորին ուղղված կոչն էր, իսկ իր կառավարության գլխավոր խնդիրը պայմաններ ստեղծելն է, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ ոչ թե պարզապես յոլա գնան, այլ հարստանան։ Եվ կրկին ոչ ոք չկար, որ պահանջեր նրանից նշել անցած 6,5 տարվա ընթացքում տվյալ ուղղությամբ իշխանությունների գործունեության արդյունքները, մասնավորապես, թե ինչպես է հարաբերակցվում իր դատարկախոսության հետ փոքր բիզնեսի հարկային բեռի ավելացումը, որին կառավարությունը պարզապես հնարավորություն չի տալիս ընդլայնվել և հարստանալ: Ինքը՝ Փաշինյանը, պատասխանելով իր իսկ հարցին, թե ինչով են զբաղվել իշխանությունները անցած վեցուկես տարիներին, համարում է, որ իրենք դեսուդեն են ընկել պատմական Հայաստանի և իրականի միջև, ընդ որում, նրա կարծիքով, այդ շրջափուլն ավարտված է, ժողովուրդն ընտրել է իրական Հայաստանը, ինչն էլ կհաստատի հերթական ընտրություններում։ Ինչ-որ շատ ինքնավստահ չէ՞:

Փաշինյանից հետո էստաֆետն ընդունեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որը, ի դեպ, ինքն էլ չգիտակցելով, անուղղակիորեն գնահատեց գնալով ավելի շատ մարդկանց հարստացնելու հնարավորությունների ստեղծման ուղղությամբ կառավարության ձեռքբերումները, մեկ այլ առիթով հայտարարելով, որ... «այս տարի Հայաստանում հնդիկ աշխատանքային միգրանտների թիվը զգալիորեն նվազել է» Այսինքն կառավարությունն այնպիսի անմխիթար վիճակի է հասցրել աշխատաշուկան և զբաղվածությունը մեր երկրում, որ նույնիսկ անպահանջկոտ հնդիկները միահամուռ շարժվել են դեպի «ելքը»։ Բացի այդ, մի երկրում, որտեղ, ըստ Փաշինյանի, կառավարությունը ձգտում է ավելացնել հարստացող քաղաքացիների թիվը, աղքատության մակարդակը, ըստ ֆինանսների նախարարի, կազմում է... 23,7%, այսինքն գրեթե յուրաքանչյուր 4-րդը աղքատ է, իսկ սոցիալական շերտավորման մակարդակը, այսինքն Ջինիի գործակիցը (եկամուտների տարբերությունը հարուստների և աղքատների միջև) կառավարությանը հաջողվել է նվազեցնել աննշմար 0,004 տոկոսանիշով։

Ինչպեսեվ ընդունված է, ֆինանսների նախարարի ելույթը, հակառակը, լի էր թվերով ու կանխատեսումներով, ընդ որում՝ ոչ միշտ ուրախալի: Ահա դրանցից ընդամենը մի քանիսը, «այս տարի կլինի հարկերի թերհավաքագրում և, համապատասխանաբար, պլանավորված ծախսերի թերակատարում», «Տեխնոլոգիական արտադրանքի թողարկումը Հայաստանում նվազել է», «2025-ին նախատեսված է պետբյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակ՝ 5,5%» և այլն։

Հընթացս Վահե Հովհաննիսյանը բացահայտեց նաև «Պուլչինելլայի գաղտնիքը», այն է՝ որ Հայաստանից արտահանումը ս.թ. 9 ամիսների ընթացքում, եթե հանենք ոսկու վերաարտահանումը, աճել է ոչ թե 2,1 անգամ, ինչպես ցույց է տվել պաշտոնական վիճակագրությունը, այլ... 1,4%-ով, այսինքն բուն հայկական ապրանքների արտահանումն աճել է մեկուկես տոկոսից էլ պակաս նիշով, ընդ որում նախարարը նույնիսկ չկարողացավ ասել, թե հայկական հատկապես որ ապրանքների հաշվին է ապահովվել այդ դժգույն աճը։ Իմիջիայլոց, 2,1 անգամ աճը նույնն է, թե 210%, իսկ հիմա համեմատեք այդ ցուցանիշը 1,4%-ի հետ: Ի դեպ, նախարարի խոստովանությամբ՝ ոսկու վերաարտահանման միտումն աստիճանաբար նվազում է, և դա շարունակվելու է նաև 2025 թվականին: Նույնն էլ ներկրմման պարագայում է, որը, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 9 ամսվա ընթացքում ավելացրել է 54,2%-ով, սակայն եթե կրկին հանենք ոսկու ներկրումը ՌԴ-ից, ապա դառը նստվածքում կմնա նույնիսկ ոչ թե աճ, այլ անկում 5,2%-ով:

Նախարար Հովհաննիսյանը համարում է, որ կառավարությունը, այս և հաջորդ տարիներին չհավաքելով ՀՆԱ-ի տարեկան աճի խոստացված 7% – ը, այնուամենայնիվ կառավարման ողջ ժամանակահատվածի (2021-2026 թթ.) արդյունքներով միջին հաշվարկով կապահովի այդ ցուցանիշի կատարումը (հիշեցնենք, որ 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 5,8%, 2022-ին՝ 12,6%, 2023-ին՝ 8,3%)։

Առանձնակի ծանր տպավորություն է թողնում Հայաստանի պետպարտքի անդադար ավելացումը, որը 2025 թվականի տարեվերջին կհասնի 5 տրիլիոն 914 մլրդ դրամի (ՀՆԱ-ի 53,5%), իսկ այնուհետ, ֆինանսների նախարարի խոսքերով, «կկայունանա 54,6%-ի միջակայքում»։ Այդ պարտքի սպասարկմանն ու պետբյուջեի 609 մլրդ դրամ դեֆիցիտի ֆինանսավորմանը կուղղվեն 600 մլն դոլար վարկեր, ինչպես նաև 2025 թվականին եվրաբոնդերի նոր թողարկումը՝ 500 մլն դոլար ծավալով: Ի դեպ, հաջորդ տարի հարկ կլինի մարել եվրաբոնդերի նախորդ թողարկման մնացած մասը, այնպես որ ստացվում է, որ դրանք մարելու են... նոր եվրաբոնդերի թողարկման հաշվին, որոնցից ստացված եկամուտների մի մասը կուղղվի նաև 2025 թվականի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:

Ուրախալի չէ նաև այն, որ կառավարությունը մտադիր է հաջորդ տարի ներգրավել 221 մլրդ դրամի նպատակային վարկեր, իսկ այ բյուջետային աջակցության վարկերն էապես ավելի շատ են. 261 մլրդ դրամ։ Եվ վերջինը. կառավարությունը սրընթաց մեծացրել է երկրի ներքին պարտքը (պետական պարտատոմսերի՝ ՊԳՊ-ների թողարկման հաշվին), գրեթե հավասարեցնելով դա արտաքին պարտքի հետ, և հիմա ուրախանում է, որ ՊԳՊ-ների եկամտաբերությունը թեթևակի կնվազի՝ տարեկան 10,7%-ից իջնելով 10,4%-ի։ Մինչդեռ, արտաքին վարկերը Հայաստանի վրա ավելի քան կրկնակի էժան են նստում՝ միջինը 5%...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ШТРАФБАТ И ПОДОПЫТНЫЕ КРОЛИКИ
    2025-05-21 10:42

    Властям рано или поздно придется расплачиваться за любительские реформы Когда правительство Пашиняна скармливает народу из рук вон плохо подготовленные новации, а уж потом по ходу дела сто раз меняет «правила игры», трудно ожидать более ответственного в этом плане отношения от столичной мэрии. Некомпетентность властей на всех уровнях вынуждает их постоянно возвращаться к уже принятым в прошлом решениям, бездарно растрачивая драгоценное время, от чего головная боль у граждан не утихает, становясь хронической…

  • КРАЙНИЙ СЛУЧАЙ
    2025-05-21 10:28

    На что тратятся деньги из резервного фонда правительства Пашиняна Согласно закону, резервный фонд правительства (РФП) предусмотрен в государственном бюджете, причем идет отдельной строкой и не может превышать 5% расходной части. Средства этого фонда используются для финансирования непредвиденных расходов и управления различными социально-экономическими рисками, а также для поддержания бюджетных гарантий…

  • ДВА МИЛЛИАРДА ДРАМОВ ЗА «ПОВАЛЬНУЮ ИНТЕГРАЦИЮ»
    2025-05-20 09:17

    Власти ударными темпами погружают страну в долги и... премируют себя за это Правительство Пашиняна, завершив прошлый год ударными темпами наращивания государственного долга, в этом году еще больше увеличило ритм погружения страны в долговую яму. По данным Минфина, доведенный по итогам 2024 года размер госдолга до $12 млрд 842,2 млн только за 1-й квартал текущего года достиг $13 млрд 581,1 млн, то есть за 3 месяца вырос почти на $739 млн! На этом фоне меркнут все мнимые достижения властей, которыми нас не устают потчевать высокопоставленные «неучи-попрошайки»…

  • ПЕРЕКОШЕННЫЙ РЫНОК ТРУДА: КАК НЕ СТАТЬ МИЛЛИОНЕРОМ
    2025-05-19 09:37

    Правительство за год сократило число «работающих бедняков» на… 0,1% Вслед за Пашиняном министр экономики Геворг Папоян в интервью ОТА заявил, что в марте в Армении насчитывалось 782 тысячи и еще 100 работников, что на 7,8% больше аналогичного показателя за тот же период прошлого года. Высшие должностные лица не жалеют в преддверии выборов будущего года усилий для создания впечатления, что их напряженная и целеустремленная работа дала блестящие результаты. Но так ли это на деле?.. Кто бы мне объяснил, как так получается в «королевстве кривых зеркал» Пашиняна, что в республике одновременно происходят два процесса: увеличение работников и… рост безработицы. По данным национального Статкомитета, уровень безработицы за прошлый год повысился с 12,4% до 13,9%, оставив за бортом даже минимального благополучия порядка 188 тысяч человек!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ