ՄԵԾ ՈՂՋՈՒՅՆ ԱՊԻԿԱՐՆԵՐԻՑ ՏԿԱՐՆԵՐԻՆ
2025թ. պետբյուջեի նախագծի սոցիալական բաղադրիչի մռայլ դիզայնը
ՀՀ ֆինանսների ժուլիկավուն նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով գալիք տարվա պետբյուջեն, գրեթե արցունքն աչքերին պատմում էր, թե բացի անվտանգության (պաշտպանություն և ռազմարդյունաբերական համալիր) և կրթության (դպրոցաշինություն) ոլորտներից, մնացած բոլոր ծախսերին կառավարությունը մոտեցել է խնայողաբար, հարկադրված շոշափելով նաև ամենամեծ սրբությունը՝ սեփական աշխատավարձերը։ Դե, նախ՝ սա հերթական սուտն է, քանի որ 2025 թվականին նախատեսվում է ոստիկանության և պետպահպանության ծախսերի զգալի ավելացում, և երկրորդ՝ «սեփական» աշխատավարձերի կրճատումը կվերաբերի միայն մարզպետարանների որոշ աշխատակիցների։ Ոչ ավելին…
2025-ի պետբյուջեի դիզայնը նույնն է. Փաշինյանի կառավարությունը քաղաքացիներին խոստանում է երջանիկ, հարմարավետ ու անամպ կյանք գալիք տարում: Դրան հավատալը չափազանց դժվար է հենց թեկուզ այն պատճառով, որ պետբյուջեով չի նախատեսվում ո՛չ կենսաթոշակների, ո՛չ նվազագույն աշխատավարձի բարձրացում, իսկ դա նշանակում է, որ բնակչության սոցիալապես խոցելի խավերը ոչ թե պարզապես կշարունակեն քարշ տալ իրենց խղճուկ գոյությունը, այլ ավելի վատ կապրեն, հաշվի առնելով թեկուզ միայն գնաճի գործոնը, որը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խոստանում է 2025 թվականին հասցնել 4%-ի։
Հարկ է նշել, որ իշխանության գալով՝ Փաշինյանի կառավարությունը շատ արագ դեն նետեց ժողովրդական լայն զանգվածների իղձերով մտահոգվածության դիմակը և հստակ հասկացրեց, թե իրականում ինչպես է նրանց վերաբերվում։ Բավական է հիշել գույքահարկի տոտալ ներդրումը՝ ծայրամասերում ամենախարխուլ անշարժ գույքի սեփականատերերի համար բոլոր արտոնությունների չեղարկումով. գործընթաց, որը սկիզբ դրեց այսպես կոչված ջենթրիֆիկացիային, այսինքն մայրաքաղաքի կենտրոնի «ազնվացմանը», ինչն ուղեկցվում էր այնտեղից աղքատ բնակիչների աստիճանական դուրսմղմամբ և նրանց փոխարեն նորահարուստների բնակեցմամբ։
Այնուհետ՝ ավելին: 2022-2023 թվականներին Հայաստանը լողում էր փողի մեջ, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձություններով և դրանց հաջորդած արևմտյան պատժամիջոցներով ՌԴ-ի դեմ։ Այդ երկու տարիներին մեր երկրում արձանագրվել է ՀՆԱ-ի աճ, համապատասխանաբար՝ 12,6 և 8,3%-ի մակարդակով։ Բայց ի՞նչ ստացան հենց նույն թոշակառուները։
2022-ին (սեպտեմբերի 1-ից) և 2023-ին (հուլիսի 1-ից) կենսաթոշակները բարձրացրեցին ամեն անգամ 3 հազար դրամով, այսինքն Փաշինյանի կառավարությունը նույնիսկ բարենպաստ ու պարարտ տարիներին տարեցների գրեթե կեսմիլիոնանոց բանակին բարեհաճեց տալ ընդամենը 6 հազար դրամ, որի զգալի մասն ընդ որում «խժռեց» գնաճը։ Հասկանալի է, որ այս տարի կանխատեսվող համեստ 5,8% տնտեսական աճի պայմաններում և հաջորդ տարի նմանատիպ ու է՛լ ավելի համեստ 5,6% ցուցանիշի պարագայում իշխանական աշխատասենյակներում որևէ բարձրացման մասին ծպտուն անգամ չեն հանել։ Երեկ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներից մեկը հաջող կատակեց, որ թոշակառուներին բարձր կենսաթոշակ տալու համար անհրաժեշտ է կառավարության ոճով առաջարկել... ատեստավորում անցնել՝ պարզելու համար, թե որքան լավ պապիկներ ու տատիկներ են նրանք։
Ինչեվէ, պարզ է, որ թոշակառուներն ու բնակչության սոցիալապես խոցելի մյուս շերտերն առանձնապես չեն ներառված չեն փաշինյանական պետբյուջեում, որն ինքը՝ վարչապետը, նախընտրում է անվանել «մեր ընդհանուր գրպան», թեև «օտարների» մուտքն այնտեղ խիստ սահմանափակ է։ Եվ ոչ միայն թոշակառուների ու նպաստառուների, այլև ցածր ու միջին պաշտոններում բավական համեստ աշխատավարձ ստացող պետական ծառայողների պատկառելի բանակի համար։ ԱՎՆՉ-ն (աշխատանքի վարձատրության նվազագույն չափը), որի հետ կապված է նրանց աշխատավարձի մակարդակը, հաջորդ տարի ևս չի բարձրացվի, և առհասարակ վերջին անգամ այն բարձրացվել է 2023 թվականին՝ 68 հազար դրամից դառնալով 75 հազար։ Այնպես որ ցածր աշխատավարձ ստացող բոլորը 2025 թվականին էլ կշարունակեն նույն խղճուկ գոյությունը քարշ տալ։
Իհարկե, կառավարությունը կարող է ասել, թե հաջորդ տարի սոցիալական ծախսերին, ըստ պետբյուջեի նախագծի, նախատեսվում է հատկացնել 110 մլրդ դրամով ավելի մեծ գումար, քան ընթացիկ տարում։ Սակայն այդ միջոցները կծախսվեն պարտադիր կենսաթոշակային համակարգի պետական ծախսերն ավելացնելու, ինչպես նաև արցախցիներին ու սահմանամերձ շրջանների բնակիչներին աջակցելու համար, որոնց իշխանություններն իրենց կարճատես, եթե չասենք՝ հանցավոր քաղաքականությամբ հասցրել են ծայրահեղ վիճակի։
2025 թվականին միայն պետական պարտքի սպասարկման համար ծախսվելու է 397 մլրդ դրամ, ինչը համադրելի է կենսաթոշակային ապահովման ծախսերի հետ։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ եթե կառավարությունն ավելի քիչ պարտքեր վերցներ, ապա միջոցներ կմնային նաև կենսաթոշակների ու նպաստների բարձրացման համար, ընդ որում՝ ոչ խորհրդանշական չափով։ Բայց միակ բանը, ինչին հասել է «ապիկարների» կառավարությունը, մինչև այս տարվա հոկտեմբեր բնակչության ամեն շնչին բաժին ընկնող պարտքի բեռի ավելացումն է՝ անցյալ տարվա 3,8 հազար դոլարից հասցնելով 4,1 հազար դոլարի։ Զարմանալի չէ, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում շարունակում են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնել Հայաստանի քաղաքացիները, Ընդ որում նրանց թիվը, համաձայն Միասնական միջգերատեսչական տեղեկատվական-վիճակագրական համակարգի (ՄՄՏՎՀ) տվյալների, նախորդ տարվա համեմատ ոչ մի կերպ չի փոխվել. 140 հազար։ Իսկ ո՞ւր գնան թոշակառուները։ Այն աշխա՞րհ...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 10:25
На примере истории с невыполненными обязательствами ЗАО «Веолиа Джур» Вся мерзость и нечистоплотность пашиняновской власти постоянно проявляются и выходят наружу при патологическом стремлении облапошить народ. Но у лжи (читай: у Пашиняна. – А.А.), как известно, ноги коротки. Мелочно-злобный и мстительный характер предводителя группки, сплотившейся вокруг властной кормушки, особенно ярко проявился в надуманном деле о преследовании бизнесмена-мецената Самвела Карапетяна и отъеме его собственности – ЗАО «Электрические сети Армении» (ЭСА)…
-
2025-07-11 09:53
Глобальная армянская ювелирная индустрия растет, национальная - выживает В Министерстве экономики наконец «заметили» существование Ассоциации армянских ювелиров (AJA), руководящий состав которой, наряду с 30-тью представителями отрасли, 9-го июля приняли участие во встрече-обсуждении под руководством замминистра экономики Эдгара Закаряна. В правительстве Армении решили сделать ставку на государственно-частное партнерство (ГЧП) с привлечением профессионального ювелирного сообщества из диаспоры, поскольку собственные потуги фактически поставили на грань выживания национальное производство ювелирных изделий, которое за 5 месяцев т.г. составило менее 30% от аналогичного прошлогоднего показателя…
-
2025-07-10 09:59
Правительство за один день увеличило госдолг страны на 146,4 млн евро! В повестке заседания правительства Армении 10-го июля оказались секретные вопросы, предложенные начальницей Службы внешней разведки Кристинне Григорян (которая раньше действовала чрезмерно прозрачно и объявляла на весь мир, к примеру, о дефиците кадров в ее ведомстве!), заместителем директора Службы национальной безопасности Самвелом Айрапетяном, начальником Службы госохраны Артуром Гаспаряном и даже министром высокотехнологической промышленности Мхитаром Айрапетяном. К чему готовятся силовики в день встречи Пашиняна и Алиева в Абу-Даби?..
-
2025-07-10 09:38
Обнародованные национальным Статкомитетом Армении подробные данные по промышленному производству в стране за январь-май (относительно того же периода 2024 года) показывают, что динамика промышленности и внешней торговли остается тревожной. Аналитики фонда «Луйс» считают, что большие показатели спада как в случае с промышленностью, так и с экспортом говорят о почти полном отсутствии факторов, обеспечивающих экономический рост, а также о потере в последние годы экспортного потенциала Армении. Промсектор, выступавший годом ранее драйвером роста, нынешним двузначным, на уровне 14,1%, спадом ослабляет темпы экономического роста…