Последние новости

ԽԵՂՃ ՀՈՎԻԿ

Հոկու

Հովիկը վայր է դնում մանդատը։

Կորավ Հովիկի հիփոթեքը,

Տղամարդու ժլատ արցունք կաթաց նաև իմ աչքից

Մորուքը սափրած Նիկոլը շարունակում է «թրաշել» իր թիմին։ Ածելին հասավ նաև Հովիկ Աղազարյանին, որին գերագույնի հրամանով հրահանգված է վայր դնել պատգամավորական մանդատը։

Խեղճ Հովիկը փորձում է դիմադրել, բայց դատավճիռը կայացված է, չխղճացին մարդուն։ Մինչդեռ նա առաջին, արդեն լեգենդար «ուսապարկերից» մեկն էր, որ Գյումրիից քայլել են Նիկոլի հետ։ Թեկուզև ոչ ամբողջ ճանապարհը, բայց քայլել են:

Սկզբում ասում էին, թե Հովիկը վայր է դնում մանդատը Քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ԱԺ-ում լեզվակռվի պատճառով։ Հիմա լրատվամիջոցները պնդում են, որ պատճառը միայն դա չէ, և որ խեղճ Հովիկի դեմ ցուցմունքներ կան, ուստի նրան արդեն հարցաքննում են Հակակոռուպցիոն կոմիտեում: Գուցե արտերկրին մանր եղջերավոր անասունների սպեկուլյատիվ վաճառքի գործով, իսկ գուցեև որդու գործով, որը մեղադրվում է նրանում, որ շահույթ է ստացել հեղինակավոր ապրանքանիշերի ավտոմեքենաներ վերավաճառելով արտասահման՝ օգտվելով հարկային օրենսդրության սողանցքներից: Ինչի պատճառով էլ, ըստ էության, բռնկվեց այդ հայտնի լեզվակռիվը խորհրդարանում։

Առհասարակ Հովիկը համարձակ պատգամավոր էր։ Պաշտպանում Էր պետության շահերը։ Առանձնակի համարձակ քայլերի շարքում մտապահվել է նրա քաջարի հարվածը կարտոֆիլի պարկին, որը վաճառողը լկտիաբար դրել էր մայթից վար՝ երթևեկելի մասում

Իսկ բացի այդ, Աղազարյանը սիրում է հարցազրույցներ տալ, որոնց ժամանակ հարցերին պատասխանում է շա՜տ ազնիվ աչքերով։ Մի առիթով ասաց, որ ոչ մի պարագայում մտադիր չէ հրաժարվել խորհրդարանի տանուտեր Ալեն Սիմոնյանի կողմից պատգամավորներին պարբերաբար տրվող պարգևավճարներից, քանի որ ինքը՝ Հովիկը, պետք է հիփոթեք վճարի, 50 հազար դոլար։ Հուսանք, որ հիփոթեքը նա արդեն մարել է, և պատգամավորական աշխատավարձի ու պարգևավճարների կորուստն այնքան էլ ցավոտ չի անդրադառնա նրա վրա։

Լրագրողների հարցերին Հովիկի անկեղծ պատասխանները չեն կարող չհիացնել։ Ի պատասխան Արցախի հանձնման համար իշխող թիմին ուղղված կշտամբանքներին՝ նա մի անգամ կոչ արեց իր ընդդիմադիր ընդդիմախոսին ու նրա թիմակիցներին տղամարդ լինել և խորհրդարանից վռնդել իշխող թիմին՝ նրանց, ում ընդդիմադիրները համարում են դավաճան։

Իսկ մի ուրիշ անգամ է՛լ ավելի հեռուն գնաց: Հարցազրույցում հայտարարեց, որ Արցախի կորստի համար մեղավոր են բոլորը։ Ի պատասխան լրագրողի տարակուսած հայացքի՝ պարզաբանեց, որ ինքը ավելի շատ է մեղավոր, քանի որ պատգամավոր է, բայց այ հարցազրույց վերցնողն էլ է մեղավոր, քանի որ վերջինս, իսկ հանձին նրա՝ միջին վիճակագրական ընտրողը, ընտրել է Հովիկին ու իր կուսակիցներին

Եվ ահա այստեղ մի հոգեխռով միտք ծագեց։ Գուցե Նիկոլը որոշել է «թրաշել» Հովիկին բնավ ոչ այն պատճառով, որ վերջինս հայհոյել է Քյարամյանին, և ոչ էլ մանր եղջերավոր անասունների ու արտասահմանյան մակնիշների մեքենաների հետ կապված սպեկուլյացիաների հովանավորչության մեջ մեղադրանքների, այլ հենց այդ հարցազրույցի՞ պատճառով։

Չէ՞ որ այդ գերագույն տիրակալը սիրում է կրկնել, որ իրենք ոչ մի բանում մեղավոր չեն, քանի որ ժողովուրդն է ընտրել իրենց, և ժողովուրդը վստահում է իրենց։ Եվ ահա հանկարծ, ըստ Հովիկի, ստացվում է, որ ժողովուրդն է մեղավոր, որ ընտրել է Արցախը հանձնողներին։

Իրոք որ, լեզուն է մարդու թշնամին: Պետք էր քիչ խոսել, թանկագին Հովիկ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОПРОС ПОДТВЕРДИЛ УРОКИ ГЮМРИ
    2025-05-07 14:03

    О знаковости выборов градоначальника Гюмри говорилось неоднократно. И в этом контексте речь шла не только о том, представители каких политических сил возьмут на себя бразды правления вторым городом республики. Не менее, если не более важным было то, что в преддверии республиканских выборов (очередных в 2026-м году или внеочередных в текущем) результаты, показанные политическими силами в Гюмри, в целом будут отражать общую картину общественных настроений. Иначе говоря, имелось в виду, что результаты предстоящих республиканских выборов немногим будут отличаться от результатов выборов в Гюмри.

  • «ОБУЧЕНИЕ» ПО НИКОЛУ
    2025-05-06 09:53

    Ох уж эта всемирная паутина. Все помнит, все. И напоминает. «Прошло более века, но не устранены последствия Геноцида. До сегодняшнего дня Турция не выразила никакого сожаления о содеянном, извинения не принесла. В этом причина, по которой мы сегодня заявляем: «Помним и требуем!».

  • ЗА КУЛИСАМИ ВОЙНЫ
    2025-05-06 09:34

    Мирный процесс по Украине идет по принципу «Шаг вперед - шаг назад». С одной стороны, сообщения о согласии Киева на замораживание конфликта и запуск 30-дневного перемирия при условии фактического, но не юридического признания Киевом контроля России над занятыми территориями. При этом США готовы признать Крым частью России де-юре, а другие территории - де-факто.

  • ЭТО СЛАДКОЕ СЛОВО «ИМПИЧМЕНТ»
    2025-05-05 09:07

    В последнее время очень актуализировалась тема импичмента, которую активно продвигают определенные общественно-политические круги. Но проблема в том, что сегодня эта тема не столько консолидирует оппозицию, сколько вносит раскол в ее ряды, и так не Бог весть как сплоченные. В чем суть противоречий?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ