ՄԵԶՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՁԱՅՆԸ ՔԱՅԼ Է ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՊԱԳԱ.
քվեարկում ենք, թե որ ոլորտներին ուղղել 100 մլն դրամն Ամերիաբանկից
Հայաստանի ապագան այն է, ինչի մեջ պատրաստ ենք ներդրում կատարել։ Այս վեհ նպատակի համար Ամերիաբանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բարեգործական ծրագրերի բյուջեից կհատկացնի 100 մլն ՀՀ դրամ։ Սակայն դուք պետք է որոշեք, թե որ ոլորտներին է ուղղվելու այդ գումարը։
Ձեր ձայնը ներդրում է երկրի զարգացման մեջ
Ընտրությունը ձերն է։ Ձեր ձայնը պարզապես կարծիք չէ, այն ներդրում է երկրի զարգացման մեջ։ Հենց դուք, քվեարկելով MyAmeria հավելվածում կամ կայքում, կորոշեք, թե ինչպես է զարգանալու և ինչ ուղղությամբ է շարժվելու մեր երկիրը։
Դուք կարող եք քվեարկել՝ մուտք գործելով Ամերիաբանկի կայք։ Դրա համար անհրաժեշտ է ընտրել ոլորտը, որի համար ցանկանում ենք տալ ձեր ձայնը, մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։
Թեև քվեարկել կարող են բոլորը, սակայն եթե դուք արդեն Ամերիաբանկի հաճախորդ եք, ձեր քվեն կբազմապատկվի 10 անգամ, այսինքն կհաշվվի որպես 10 ձայն։ Պետք է պարզապես մուտք գործել MyAmeria հավելված, որում կա քվեարկելու երկու տարբերակ։ Դուք հնարավորություն ունեք քվեարկել ցանկացած գործարքից հետո, կամ կարելի է մուտք գործել «Հաղորդագրություններ», այնուհետև սեղմել «Նոր» կոճակը։ Բացված պատուհանում «Ընտրել թեմա» ցանկից ընտրել «Այլ» կոճակը և տեքստի հատվածում մուտքագրել այն ոլորտը, որին ուզում եքվեարկել։ Մնում է միայն հաղորդագրությունն ուղարկել Ամերիաբանկին։
Եթե դեռ Ամերիաբանկի հաճախորդ չեք, ժամանակն է դառնալ Ամերիաբանկի մեծ ընտանիքի անդամ։ Պետք է պարզապես ներբեռնել MyAmeria հավելվածը, դառնալ Ամերիաբանկի հաճախորդ, և ձեր քվեն նույնպես կբազմապատկվի 10 անգամ։
Քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 30–ի, իսկ արդյունքները կամփոփվեն 2025թ․–ի հունվարի կեսին։
Երեխաները մեր ապագան են
Քվեարկելով «Առողջ սերունդ» ուղղության օգտին՝ դուք կբարելավեք քրոնիկ և ծանր հիվանդություններով երեխաների կյանքի որակը։
Նման հիվանդություններ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավումը կարևոր է, քանի որ յուրաքանչյուր կյանք արժեքավոր է, և դրա համար պայքարը մարդասիրության և հոգատարության դրսևորում է։
Հենց ժամանակին ցուցաբերվող օգնությունն է թույլ տալիս երեխաներին մեծանալ՝ դառնալով հասարակության ակտիվ և առողջ անդամներ: Հենց այսպիսի երեխաներն են դառնում հասարակության մի մասը՝ զարգացնելով դրա ներառականությունը։
Սա նաև ներդրում է տաղանդի մեջ, քանի որ այս երեխաները կարող են դառնալ մեծ գիտնականներ կամ հայտնի արվեստագետներ:
Իսկ միմյանց հանդեպ հոգատարությունը հասարակությունը դարձնում է արդար ու ուժեղ և դառնում է ներդրում ավելի ներդաշնակ ու մարդասիրական ապագայի մեջ։
Կրթությունը հաջողության գրավականն է XXI դարում
Քվեարկելով «Կրթություն» ուղղության օգտին՝ դուք կօգնեք ձևավորել արդյունավետ և մրցունակ կրթական համակարգ` նպաստելով բարեկեցությանն ու առաջընթացին Հայաստանում:
Սա կարևոր է, քանի որ կրթված մարդիկ են նպաստում առաջընթացին և նորարարությանը, միայն որակյալ կադրերն են զարգացնում տնտեսությունը։
Որակյալ կրթությունը բարձրացնում է երկրի գլոբալ կարգավիճակն աշխարհում, իսկ գիտելիքի հասանելիությունը բնակչության բոլոր շերտերի համար նվազեցնում է սոցիալական անհավասարությունը երկրի ներսում:
Կրթությունը բացահայտում է յուրաքանչյուրի ներուժը, որը հուսալի հիմք է դառնում Հայաստանի և նրա քաղաքացիների ապագայի համար։
«Կանաչ տնտեսությունը» Հայաստանի զարգացման գրավականն է
Քվեարկելով «Կայուն զարգացում» ուղղության օգտին՝ դուք կնպաստենք, որ այսօր ու ապագայում մեր սերունդներն ապրեն առողջ, կայուն և կանաչ միջավայրում:
Կայուն զարգացումը կարևոր է երկրի համար, քանի որ ռեսուրսների պահպանումն ապահովում է դրանց հասանելիությունը ապագա սերունդների համար, ինչպես նաև խթանում է տնտեսական աճը՝ չվնասելով շրջակա միջավայրը:
Վերջին շրջանում Հայաստանում քննարկվում է «կանաչ տնտեսության» թեման, այն ավելի քան երբևէ արդիական է, բայց պահանջում է ֆինանսավորում։
Սա կարևոր է, քանի որ «կանաչ տնտեսությունը» նվազեցնում է բնապահպանական գործոնների բացասական ազդեցությունը, ինչպես նաև ամրապնդում է երկրի դիրքերը՝ որպես պատասխանատու գործընկեր:
Ընդհանուր առմամբ, դա ճանապարհ է դեպի երկարաժամկետ բարեկեցություն և բարգավաճում։
Աջակցություն ՓՄՁ–ին
Քվեարկելով «Փոքր և միջին բիզնես» ուղղության օգտին՝ դուք կարող եք բիզնեսին ներուժ ավելացնելու հնարավորություն տալ։
Ակնհայտ է, որ ՀՀ–ում փոքր և միջին բիզնեսին ցուցաբերվող աջակցությունը կարևոր է տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության մակարդակի նվազեցման և մարզային համայնքների ամրապնդման համար։
Փոքր և միջին բիզնեսի սուբյեկտները խթանում են նորարարությունները, մրցունակությունը և ներդրում են կատարում երկրի կայուն զարգացման մեջ։
Հայաստանը՝ տեխնոլոգիական հաբ վերածվելու ճանապարհին
Քվեարկելով «ՏՏ» ուղղության օգտին՝ դուք կնպաստեք ՏՏ զարգացմանը, կաջակցեք ստարտափներին և նորարարական էկոհամակարգերին։
Հայաստանը ձգտում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ՝ զբաղեցնելով առաջատար դիրքեր ՏՏ ոլորտում և դառնալով երկրորդ «Սիլիկոնային հովիտը»։
Տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային տնտեսության, ստարտափների և նորարար էկոհամակարգերի զարգացումն արագացնում է երկրի տնտեսական աճը, գրավում է ներդրումներ, ստեղծում է բարձր վարձատրվող աշխատատեղեր և ավելացնում է երկրի մրցունակությունը համաշխարհային շուկայում։
Այս ոլորտները հիմք են ստեղծում կայուն զարգացման և տեխնոլոգիական առաջնորդության համար։
Գիտությունը ստեղծում է ապագա
Քվեարկելով «Գիտություն» ուղղության օգտին՝ դուք կօգնեք, որպեսզի Հայաստանը համաշխարհային գիտական ոլորտի զարգացման ու առաջընթացի կարևոր մաս դառնա:
Հայաստանի համար հեռանկարային ուղղություն է գիտատար արտադրության զարգացումը։
Հենց գիտության զարգացումն է նպաստում հասարակության առաջընթացին, գլոբալ խնդիրների լուծմանը, կյանքի որակի բարելավմանն ու ազգային անվտանգության ամրապնդմանը։
Հենց գիտությունն է ժամանակակից աշխարհում դառնում նորարարությունների, տնտեսական աճի և տեխնոլոգիական առաջնորդության հիմքը։
Մշակույթը՝ որպես ժառանգություն և ինքնություն
Քվեարկելով «Մշակույթ» ուղղության օգտին՝ դուք կաջակցեք մեր մշակութային արժեքների արժանի ներկայացմանը Հայաստանում և աշխարհում։
Չէ որ հենց մշակույթի զարգացումն է ամրապնդում ազգային ինքնությունը, պահպանում ավանդույթները, նպաստում հասարակության հոգևոր աճին և լավացնում կյանքի որակը։
Չի կարելի չհիշել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերը։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Չերչիլի հաստատմանը ներկայացվեց երկրի բյուջեն, և նա հարցրեր, թե ինչու պլանավորված չեն մշակույթի համար նախատեսված ծախսերը, ինչին ի պատասխան՝ գանձարանի կանցլերը նշեց, որ պատերազմ է։
Եվ այդ ժամանակ Չերչիլն ասաց․ «Եթե մշակույթի համար ծախսեր չկան, ապա ինչի՞ համար ենք պատերազմում»։
Սպորտը կյանք է
Քվեարկելով «Սպորտ» ուղղության օգտին՝ դուք կնպաստեք Հայաստանում սպորտի զարգացմանն ու կխրախուսեք առողջ ապրելակերպը։
Սպորտի զարգացումն ամրապնդում է ազգի առողջությունը, ձևավորում է կարգապահություն, թիմային ոգի և նպաստում սոցիալական ինտեգրմանը։ Սպորտը նաև բարձրացնում է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեցում, իսկ թե ռինգում, թե շախմատի խաղատախտակի առջև տարած հաղթանակները համախմբում են, սեփական երկրի համար հպարտանալու առիթ տալիս։
Հայերը միշտ առանձնացել են իրենց մարզական ձեռքբերումներով։ 1952թ․–ից Հայաստանն ունեցել 14 օլիմպիական չեմպիոն, իսկ առաջին հայ օլիմպիական չեմպիոնը եղել է Վարազդատ արքան Օլիմպիական 291–րդ խաղերում մ․թ․ 385 թ․–ին։ Հայ մարզիկների հաղթանակների մասին այսօր խոսում է ամբողջ աշխարհը։
Քվեարկում ենք մեր ընտրած ապագայի օգտին։ Քվեարկել կարելի է MyAmeria հավելվածի միջոցով և կայքում։ Եկեք անտարբեր չլինենք մեր և մեր երեխաների ապագայի նկատմամբ։ Ձեր քվեն կարևոր է նշանակալի նախաձեռնություններ իրականացնելու համար, որոնք կարող են փոխել շատ մարդկանց կյանքը Հայաստանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 13:41
Правительство Армении заключило договор с организацией Mercury Public Affairs, занимающейся лоббингом и общественными связями, которая в прошлом представляла посольство Турции в Вашингтоне, сообщает 301.
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.
-
2025-04-30 18:47
Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.
-
2025-04-29 11:06
28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-04-09 17:31
Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է երեխաների և դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։
-
2025-04-05 10:47
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2025-03-28 16:08
Ամերիաբանկը հինգշաբթի բնակարանի վկայագրով է պարգևատրել «Իմ Ամերիա, իմ տուն» վիճակախաղի հաղթող Շուշանիկ Սարգսյանին։
-
2025-03-24 10:09
Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. Ամերիաբանկը և Դիննո ընկերությունը ներկայացնում են PayLink համատեղ հարթակը, որը վճարումների ստացման և կառավարման նորարարական լուծում է։ Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ակնթարթային հաշվետվություն: