Последние новости

ԷԼ ՈՆՑ ՉՇԱՏԱԽՈՍԻ…

Լուկաշենկոն որոշեց լիովին ոխը հանել Փաշինյանից և Մինսկում բլոգերների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, տարբեր երկրների հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց։ Մասնավորապես՝ այն մասին, որ Փաշինյանի հետ տարաձայնություններ է ունեցել դեռ նախքան 44-օրյա պատերազմը, առաջին իսկ օրերից, երբ Փաշինյանը սկսեց ներկայացնել Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ հարթակներում։

ԸՍՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՀԱՆԴԵՊ ԻՐ ԶԱՅՐՈՒՅԹԸ ԿԱՊՎԱԾ Է ԱՐԴԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ հետո Բելառուսի նախագահի գնահատականների հետ։ Պարզվում է՝ ոչ։ Լուկաշենկոն ասում է, որ դեռևս ԱՊՀ երկրների ղեկավարների այն առաջին հանդիպումներից մեկում, որին Փաշինյանը ներկա էր վարչապետի կարգավիճակով, ինքը՝ Լուկաշենկոն անվանել է նրան սորոսական և ասել՝ «դու կհասցնես Հայաստանը պատերազմի», այդպես էլ եղավ։

Լուկաշենկոյի գնահատմամբ՝ Արցախի ողբերգության մեջ մեղավոր է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանը, և եթե նրան չզսպեն՝ «նա կոչնչացնի երկիրը»: Այսինքն՝ Հայաստանը։

Հեշտ է ասել՝ զսպեք։ Երբ դատարկախոսն ընկնում է մոլեգնության մեջ, նրան կասեցնելն անհնար է: Վերջին մի քանի օրերին նա արդեն լիառատ բարբաջել է թե՛ ընտանեկան փոդքաստներում, թե՛ Շվեյցարիայում, թե՛ Պետրոսին տված հարցազրույցում։ Բայց չի բավարարվել, մամլո ասուլիս է նախատեսում ուրբաթ օրը

Այնպես չէ, թե վարչապետի խոսամոլությունը վերջին շրջանում զարմացնում է. նա շատ հետևողականորեն ընկնում է անգամ հավատարիմ կողմնակիցների աչքից։

2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 12-ը Հայաստանում Եվրասիական սոցիոլոգների «Ֆոկուս» ազատ դաշինքի անցկացրած հեռախոսային հարցման տվյալներով՝ Փաշինյանին վստահողների 14%-ին բաժին է ընկնում չվստահողների 64%։ Դե, էլ ո՞նց չշատախոսի:

Վարչապետի նկատմամբ անվստահությունն անմիջականորեն անդրադառնում է այն գնահատականների վրա, որ տալիս են քաղաքացիները նրա քաղաքականությանը։ Դեպի ԵՄ է ձգտում Հայաստանի քաղաքացիների միայն մեկ երրորդը, իսկ գրեթե երկու երրորդը կողմ է Ռուսաստանի հետ գործընկերությանը. ԵՄ-ին ինտեգրմանը կողմ է 33%-ը, դեմ՝ 38%-ը, հարցվածների 57%-ը Ռուսաստանի հետ հարաբերությունների լավագույն ձևաչափ է համարում գործընկերությունը, իսկ ՌԴ-ի հետ խզման օգտին կողմ է 14%-ից քիչ ավելին:

Այսպիսին է պատկերը, չնայած իշխանությունների ջանքերին, որոնք, ի դեպ, հաստատեց Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Յուսի Հալլա-ահոն։ Երևանում գտնվելիս նա փոքրիկ հարցազրույց տվեց «Արմենպրես»-ին, որում, ի թիվս ամենի, հայտարարեց. «Եվրոպական կառույցներին հետագա ինտեգրման համար Հայաստանը պետք է շարունակի ազատվել Ռուսաստանից իր կախվածությունից բոլոր ոլորտներում։ Բայց, ինչպես ցույց տվեցին մեր քննարկումները, հայերն ուզում են դա անել։ Այս երկու գործընթացները՝ եվրոպական ինտեգրումն ու ելքը Ռուսաստանի ազդեցության ոլորտից, պետք է զարգանան զուգահեռաբար»։

Հարցման տվյալները ներկայացրեցինք, այնպես որ, հասկանալի է. երբ ֆինլանդացի քաղաքական գործիչը խոսում է «բոլոր ոլորտներում Ռուսաստանից կախվածությունից ազատվելու» հայերի ցանկության մասին, դա նրա շատ սուբյեկտիվ գնահատականն է՝ հիմնված բացառապես պաշտոնական Երևանը ներկայացնող պաշտոնյաների հետ շփումների վրա։

ՈւՐԵՄՆ Ո՞ՆՑ ՉՇԱՏԱԽՈՍԻ... ԻՀԱՐԿԵ, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է։ Դրա համար էլ հայտարարում է, թե արտահերթ ընտրություններ չի ծրագրել։ Պատրաստվում է 2026-ի ընտրություններին, ուստի նրան զսպելն անհնար է։ Ուղիղ եթեր, փոդքաստներ, հարցազրույցներ, ասուլիսներ և այլ ձևաչափեր. գործի է դրված ամեն ինչ։

Ինչ ասես, որ չի բարբաջի նա։ Ինչպես դա տեղի ունեցավ Շվեյցարիայում, որտեղ վարչապետը հայտարարեց, թե պետք է հասկանալ՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ 1950-ին հանկարծ հայտնվեց «Հայոց ցեղասպանության օրակարգը»։

Որոշ փորձագետներ համարում են, որ վարչապետի այդպիսի հարցադրումը, նրա այդ մոտեցումները լիովին ընկնում են ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածի տակ, որտեղ քրեական պատասխանատվություն է նախատեսվում «ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունների հերքման, արդարացման, քարոզչության կամ վտանգի նվազեցման» համար: ՀՀ քրեական օրենսգրքի այս հոդվածի համաձայն, եթե նման արարքը կատարվել է « հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններիզանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կամ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կամ այդ լիազորությունների հետ կապված ազդեցության օգտագործմամբ», ապա պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГРАНТОЕДЫ НА ДИЕТЕ
    2025-05-22 12:15

    Откровения надо ценить, независимо от того, от кого они исходят. Особенно, когда откровение - на публику, ведь это означает, что человек делится со своим сокровенным. Вот так и Арам Завенович от партии «Республика» поделился у Петроса сокровенным, тем, что очень наболело.

  • «БАСТИОН» ВО ВСЕЙ КРАСЕ
    2025-05-21 12:14

    Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.

  • ЭРАТО ВСТУПИЛА НА ТРОПУ ВОЙНЫ
    2025-05-21 10:02

    Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.

  • ЧЕЛОВЕК ОТВЕРЖЕННЫЙ
    2025-05-21 09:38

    То, что Никол Пашинян выглядел не в своей тарелке на празднествах в Москве, было не только очевидно, но и ожидаемо. Никаких двусторонних встреч, наиболее частый собеседник - Александр Лукашенко, к которому симпатий Пашинян точно не питает… Запоминающийся момент, когда лидер Китая приветствует Лукашенко, а привставшего для рукопожатия Пашиняна просто не замечает? Случайно? Возможно, не специально. Просто Пашинян - такая незначительная для китайского лидера фигура, что можно действительно не обратить внимания на то, привстал он для приветствия или не привстал…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ