Последние новости

ՄԱՆԿՈՒՐՏ. «ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆՔ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ»

Բարի քեռի Փաշինյանը Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց ևս մեկ «նշաձող». հայտարարեց, թե 44-օրյա պատերազմում պարտությունը թույլ է տվել Հայաստանին անկախ ինքնիշխան պետություն կառուցելու հնարավորություն ստանալ: Դե, իսկը Օրուելի ոգով, ո՞նց չհիշես

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ, ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Արցախյան առաջին ազատամարտում հաղթանակը, ըստ Նիկոլի, իրականում պարտություն էր

Իհարկե, չարժե, որ ողջամիտ մարդն առանձնապես մեկնաբանի վարչապետի մառազմները, բայց հատուկ նրա հետևորդների համար որոշ բաներ պետք է արձանագրել/հիշեցնել։

Արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակը թույլ տվեց արդյունավետ կերպով շարունակել ինքնիշխան, ուժեղ պետության կառուցման գործընթացը։ Այդ հաղթանակը ձեռք բերվեց Խորհրդային Հայաստանի նվաճումների հենքի վրա, որն իր ուղին սկսել էր 700 հազար բնակչությամբ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացել գրեթե 4 միլիոն բնակչությամբ։ Եվ դա՝ չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմում տված կորուստներին:

Միության մայրամուտին Հայաստանը զարգացած պետություն էր՝ արդյունաբերության, մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտներում համաշխարհային մակարդակի անվերապահ նվաճումներով... Երկիր, որտեղ հասարակ մարդիկ իրենց շատ ավելի ապահով ու արժանապատիվ էին զգում, քան Փաշինյանի Հայաստանի օրոք։ Եվ վերջապես, հենց թուրքամետ դրամաշնորհներով չթունավորված Խորհրդային Հայաստանի սերունդը հաղթեց Արցախյան առաջին պատերազմում, ապահովելով հայոց ստեղծվող անկախ պետականության անվտանգությունն առաջիկա տարիների համար։ Մինչև 2018-ին Նիկոլի իշխանության գալը։

Կանգ ենք առնում սրա վրա, քանի որ խորհրդային Հայաստանի փնովումը Փաշինյանի համար հայեցակարգային նշանակություն ունի, ինչն էլ արտացոլվեց Շվեյցարիայում նրա արած հայտարարություններում։ Որովհետև Փաշինյանի գլխիվայր շրջած տրամաբանությամբ՝ Հայաստանի բոլոր ձեռքբերումները, լինի դա խորհրդային, թե անկախ ժամանակների, պետք է ներկայացնել ոչ թե որպես ձեռքբերումներ, այլ պարտություններ։ Եվ նա չկարողացավ մտահղանալ ավելի լավ բան, քան «բացատրել» Հայաստանի բոլոր նվաճումները նրանով, թե Հայաստանի համար, իբր, «զոհի» դեր էր նախորոշված։ Այդպիսի տպավորություն է ստացել ինքը որոշ առաջնորդների հետ զրույցների ընթացքում, ասաց Փաշինյանը Վաշինգտոնում… Անուններ, բնականաբար, Փաշինյանը չնշեց։

Այսինքն, ըստ Փաշինյանի թարս տրամաբանության, օրինակ՝ Հայաստանում ատոմակայանը կառուցել են բացառապես նրա համար, որ հետո Հայաստանը լինի ոչ միայն զոհի դերում, այլև ատոմակայան ունեցող զոհի դերում

Շեղվեցինք։ Եվ այսպես, այն Խորհրդային Հայաստանը դաստիարակեց մի սերունդ, որը հաղթեց Արցախյան առաջին պատերազմում, չնայած աներևակայելի դժվարություններին ու մարտահրավերներին։ Բայց այդ ամենը հաջողվեց հաղթահարել, և 1994-ից հետո շարունակվեց ինքնիշխան պետության կառուցման գործընթացը՝ այնպիսի ձեռքբերումներով, ինչպիսին, օրինակ, Իրան-Հայաստան գազատարն է։ Փաշինյանն իր ողորմելի թիմով երազել անգամ չի կարող այդպիսի գերնախագծերի մասին, բայց ըստ իր պակասավոր տրամաբանության, պետք է ենթադրել, դա արվել է նրա համար, որ Հայաստանը լինի ոչ միայն զոհի դերում, այլև գազատար ունեցող զոհի դերում

ՈՉ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ Է ՁԵՌՆՏՈՒ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ։ Հայաստանի թուլացման գործընթացն անցնում էր տարբեր հիմնադրամների գործիքակազմով, որոնք դրամական ներարկումներով հետևողականորեն բուծում էին Հայաստանում նիհիլիստ-մանկուրտների ցեղ, որոնք էլ 2018-ին իշխանության բերեցին Փաշինյանին։

Արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության մակարդակը շատ ավելի ցածր է, քան ոչ միայն Նիկոլից առաջ անկախության տարիներին, այլև ԽՍՀՄ-ի հետպատերազմյան (Երկրորդ համաշխարհայինից հետո) շրջանում։ Համենայնդեպս այն ժամանակ, երբ կառուցում էին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Հայաստանի ղեկավարները հետո չէին վազում Թուրքիա՝ արդարանալու և ներողություն խնդրելու, ինչպես դա արեցին Նիկոլը, Արարատն ու Ալենը՝ Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների պատվին փոքրիկ հուշարձանի տեղադրումից հետո

Թեպետ... Նայած, թե ինչ ենք հասկանում ինքնիշխանություն հասկացության տակ։ Փաշինյանի ու իր թիմի համար ինքնիշխանությունն ու անկախությունը ունեն միայն մեկ նշանակություն։ Դա բնավ համաքաղաքացիների անվտանգությունը չէ, ոչ էլ երկրի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքացիների բարօրությունը։ Փաշինյանի ու ընկերախմբի համար ինքնիշխանությունը նշանակում է միայն մեկ բան. իշխանության ղեկին իրենց արատավոր թիմի մնալու հնարավորություն։ Եթե իշխանությունն իրենց ձեռքում է, ապա կա «ինքնիշխանություն», իսկ երբ կորցնեն իշխանությունը, հաջորդ օրը կասեն, թե Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը։

Հ.Գ.- Պարտությունն իբրև հաղթանակ, իսկ հաղթանակն իբրև պարտություն ներկայացնելը բնորոշ է ոչ միայն Նիկոլին։ Վարակիչ հիվանդությունն ախտահարել է ամբողջ թիմին։ Այդ վարակիչ հիվանդությա՞մբ չէ արդյոք բացատրվում, որ այն օրերին, երբ Ավինյանը առաջարկում էր եռապատիկ թանկացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը, նա ազնիվ աչքերով համոզում էր, թե դա ամենևին էլ ուղեվարձի թանկացում չէ, այլ էժանացում է

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГРАНТОЕДЫ НА ДИЕТЕ
    2025-05-22 12:15

    Откровения надо ценить, независимо от того, от кого они исходят. Особенно, когда откровение - на публику, ведь это означает, что человек делится со своим сокровенным. Вот так и Арам Завенович от партии «Республика» поделился у Петроса сокровенным, тем, что очень наболело.

  • «БАСТИОН» ВО ВСЕЙ КРАСЕ
    2025-05-21 12:14

    Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.

  • ЭРАТО ВСТУПИЛА НА ТРОПУ ВОЙНЫ
    2025-05-21 10:02

    Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.

  • ЧЕЛОВЕК ОТВЕРЖЕННЫЙ
    2025-05-21 09:38

    То, что Никол Пашинян выглядел не в своей тарелке на празднествах в Москве, было не только очевидно, но и ожидаемо. Никаких двусторонних встреч, наиболее частый собеседник - Александр Лукашенко, к которому симпатий Пашинян точно не питает… Запоминающийся момент, когда лидер Китая приветствует Лукашенко, а привставшего для рукопожатия Пашиняна просто не замечает? Случайно? Возможно, не специально. Просто Пашинян - такая незначительная для китайского лидера фигура, что можно действительно не обратить внимания на то, привстал он для приветствия или не привстал…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ