Մամիջանյան․ ՔՊ-ականները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին
ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Երեկ Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքում, բացի «սենյակում փղից» և «ամուսնություն-ամուսնալուծություն» թեմաներից, մի ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Ամփոփիչ հայտարարության տեքստի համար ես ներկայացրել էի 9 առաջարկ, որոնցից մեկը վերաբերվում էր Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը և բառացի մեջբերված էր 2015 թվականին ՀՀԿ ջանքերով Եվրոպական Ժողովրդական կուսակցության կողմից ընդունված բանաձևից (դա արել էի առաջարկի ընդունման հավանականությունը բարձրացնելու համար):
Նկարում այդ առաջարկի քվեարկության պահն է. ինչպես տեսնում եք՝ բացի ընդդիմադիրներիցս (ևս երկուսը կադրում չեն երևում) առաջարկին կողմ են քվեարկում Եվրոպական խորհրդարանի 2 պատգամավորներ, իսկ ՔՊ-ականները՝ դեմ:
Այսինքն՝ եվրոպացիները կողմ էին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող առաջարկին, իսկ ՔՊ-ականները՝ դեմ:
Ներկայացված առաջարկի տեքստը, ինչպես նաև տեսագրության հղումը՝ մեկնաբանություններում»,- գրել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 09:24
Тарифы на электроэнергию солнечных станций и малых ГЭС в Армении практически не изменятся до 1 июля 2026 года — колебания не превысят долей процента.
-
2025-05-30 09:22
Лицензию компании "Электросети Армении" продлили до 1 февраля 2029 года. Решение было принято в четверг на заседании Комиссии по регулированию общественных услуг Армении.
-
2025-05-30 09:20
В Баку состоялось очередное заседание "суда" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха. Об этом сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-30 09:19
Генеральная прокуратура сегодня направила в компетентный суд материалы уголовного производства, подтвержденные обвинительным заключением, по факту предполагаемого получения третьим президентом Республики Армения Сержем Саргсяном взятки в особо крупном размере в размере около 3 миллионов долларов США. Об этом сообщает Генпрокуратура.