Последние новости

ԿՐԿԻՆ ԶԱՐԹՆԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆՃԱՐԸ

Նիկոլի հանճարը նոր արգասիք մատուցեց։ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման այնպիսի ծրագիր է մտածել, որը 100 տոկոսով կգոհացնի և՛ ադրբեջանական կողմին, և հայկականին: 100 տոկոսով. դրանից պակաս վայել չէ Նիկոլի հանճարին։

ՃԻՇՏ Է, ՈՐՈՇ ՏՀԱՃ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ։ Հիշում ենք, ինչպես էինք ապրում ավելի լավ ժամանակներում, և այն օրերին էլ Նիկոլի հանճարն ասում էր, որ պետք է մշակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այնպիսի ծրագիր, որը կգոհացնի և՛ Արցախի ժողովրդին, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի։ Լավ էր խոսում, համոզիչ, մտադրություն էր հայտնում անձամբ դիմել Ադրբեջանի ժողովրդին, որպեսզի համոզի վերջինիս նման հնարավորության մեջ։ Ավաղ, այդպիսի առիթ չներկայացավ Նիկոլ Փաշինյանին։

Այսօր չկա իր տարածքում ապրող Արցախի ժողովուրդ. այսօր կան արցախցի փախստականներ։ Այսինքն Նիկոլի խնդիրն այժմ ավելի թեթև է. նրա մշակած նոր բանաձևը պետք է բավարարի արդեն ոչ թե երեք, այլ երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին։ Եվ այստեղ լավն այն է, որ իր մտահղացումների մեջ Փաշինյանը դեռևս հաշվի է առնում Հայաստանը։ Առայժմ հաշվի է առնում:

Ինքը՝ Փաշինյանն իր նոր բանաձևի մասին կոնկրետ ոչինչ չի ասում։ Բայց ասում է, որ ինքը միանգամայն հրճված է դրանով։ Ասում է, որ պարզապես չի համբերում հրապարակել իր հանճարեղ գաղափարը, և միակ պատճառը, թե ինչու դա չի անում, այն է, որ Բաքվից իրեն չմեղադրեն բանակցային գործընթացի էթիկայի խախտման մեջ:

Չգիտենք, թե կոնկրետ ինչ է հորինել մեծն փչան Փաշինյանը։ Բայց կռահում ենք, թե ինչու է հանճարեղ ներշնչանքն այցելել նրան և այցելել հենց ներկայումս:

Փաշինյանի հանճարը զարթնել և, իր համոզմամբ, Ադրբեջանի համար լիովին ընդունելի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նոր բանաձև է հորինել հանուն նրա, որ վերադարձի հնարավորություն չլինի հայտնի Եռակողմ հայտարարության 9-րդ կետին։ Եվ ուրեմն՝ ամբողջ Եռակողմ հայտարարությանը։ Հետևաբար՝ նաև Արցախի խնդրին։ Իսկ նման սցենարն ամենևին էլ բացառված չէ, որպես ռուս-ամերիկյան հարաբերություններում շարունակական առաջընթացի հետևանք։

Բայց այ Արցախի թեմային վերադարձ Փաշինյանին պետք չէ։ Բացարձակապես։ Քանզի այդ վերադարձը կնշանակի նաև վերադարձ իր պատասխանատվության թեմային։ Իսկ Փաշինյանին անհրաժեշտ է մեկընդմիշտ թաղել Արցախի թեման, և եթե խոչընդոտը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեման է, ապա պետք է լուծել այդ խնդիրը, վերացնել խոչընդոտը։ Ահա թե ինչ հուշեց Փաշինյանի հանճարը։

Վարչապետի հաշվարկն այն է, թե ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը հիմք է տալիս հուսալու, որ Ալիևը կհամաձայնի Փաշինյանի նոր հանճարեղ մտահղացմանը։ Նախ՝ որովհետև Ալիևն էլ դեմ չէ փակել Արցախի թեմայի հետ կապված բոլոր հարցերը, քանի դեռ Պուտինն ու Թրամփը հանկարծ որևէ նոր օյին չեն հանել։

Դե, և իհարկե, Փաշինյանը հույս ունի, թե Ալիևը կաջակցի իր նոր գաղափարին, քանի որ Ադրբեջանի նախագահի համար դա ռուսների «քիթը տրորելու» ևս մեկ հնարավորություն կլինի։ Ասել է թե՝ չցանկացան օգնել իրեն դեպի Նախիջևան «միջանցք» բացելու հարցում, ուրեմն կստանա այդ «միջանցքն» առանց ռուսական մասնակցության և, առավելևս՝ առանց ռուսական վերահսկողության

Փաշինյանը շտապում է։ Նրա համար կարևոր է հնարավորինս շուտ ներգրել Հայաստանը տարածաշրջանի թուրք-ադրբեջանական հայեցակարգում։ Քանի դեռ ռուս-ամերիկյան բանակցություններն ու համաձայնությունները չեն հասել նաև մեր երկիր։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГРАНТОЕДЫ НА ДИЕТЕ
    2025-05-22 12:15

    Откровения надо ценить, независимо от того, от кого они исходят. Особенно, когда откровение - на публику, ведь это означает, что человек делится со своим сокровенным. Вот так и Арам Завенович от партии «Республика» поделился у Петроса сокровенным, тем, что очень наболело.

  • «БАСТИОН» ВО ВСЕЙ КРАСЕ
    2025-05-21 12:14

    Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.

  • ЭРАТО ВСТУПИЛА НА ТРОПУ ВОЙНЫ
    2025-05-21 10:02

    Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.

  • ЧЕЛОВЕК ОТВЕРЖЕННЫЙ
    2025-05-21 09:38

    То, что Никол Пашинян выглядел не в своей тарелке на празднествах в Москве, было не только очевидно, но и ожидаемо. Никаких двусторонних встреч, наиболее частый собеседник - Александр Лукашенко, к которому симпатий Пашинян точно не питает… Запоминающийся момент, когда лидер Китая приветствует Лукашенко, а привставшего для рукопожатия Пашиняна просто не замечает? Случайно? Возможно, не специально. Просто Пашинян - такая незначительная для китайского лидера фигура, что можно действительно не обратить внимания на то, привстал он для приветствия или не привстал…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ