Ռուսաստանն Ուկրաինայի հակամարտությունում ունի նախաձեռնություն. ԱՄՆ հետախուզության զեկույցը
ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հակամարտությունում նախաձեռնություն ունի և ձգտում է ստանալ կարգավորման՝ իր համար շահավետ պայմաններ: Այս մասին ասվում է գլոբալ սպառնալիքների մասին ամերիկյան հետախուզության ամենամյա զեկույցում։
«Անցած տարվա ընթացքում Ռուսաստանը շահեկան դիրք է ստեղծել և շարժվում է Կիևի և նրա արևմտյան դաշնակիցների վրա ճնշման ավելի շատ լծակների հասնելու ուղղությամբ՝ ստիպելու նրանց բանակցությունների ընթացքում գնալ զիջումների, որոնք անհրաժեշտ են իրեն», - նշվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանը ցուցաբերելէ տնտեսական և ռազմական կայունություն, ինչի շնորհիվ դարձել է ԱՄՆ-ի լուրջ մրցակից:
«Միջուկային ներուժը և կոնվենցիալ հնարավորությունները, ցուցադրված տնտեսական և ռազմական կայունության հետ մեկտեղ, Ռուսաստանին դարձնում են նշանակալի մրցակից», - ասվում է զեկույցում:
Փաստաթղթի հեղինակները նշում են նաև, որ Ուկրաինայի հակամարտության ժամանակ ձեռք բերած՝ արևմտյան սպառազինությանը հակազդելու ռուսաստանյան փորձը մարտահրավեր է ԱՄՆ-ի համար:
«Դա, ըստ ամենայնի, ԱՄՆ-ի ապագա պաշտպանական պլանավորման համար մարտահրավեր է, այդ թվում՝ այլ մրցակիցների դեմ, որոնց հետ Մոսկվան կիսվում է ձեռք բերած փորձով», - ասվում է փաստաթղթում:
Ռուսաստանը բարելավել է իր ռազմական հնարավորությունները, ունի հեռահար ճշգրիտ հարվածի հնարավորություններ, որոնք հատկապես ուշագրավ են սուզանավերի և ռմբակոծիչների դեմ պայքարում, նշում է ամերիկյան հետախուզությունը:
Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում, բայց անուշադրության չի մատնի իր շահերի համար պոտենցիալ վտանգավոր գործողությունները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.