Մասնակի միացում SWIFT-ին. Կրեմլը հրապարակել է Էր Ռիադում ՌԴ-ԱՄՆ հանդիպման արդյունքները
Կրեմլը հրապարակել է Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի հանդիպման հիմնական արդյունքները: Հատկանշական է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ–ի` SWIFT-ին մասնակի միանալու մասին։
Նշվում է, որ ըստ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների պայմանավորվածության՝ կողմերը կապահովեն «Սևծովյան նախաձեռնության» իրականացումը: Այն ներառում է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովում, ուժի չկիրառում և ռազմական նպատակներով առևտրային նավերի օգտագործման արգելք (նախաձեռնել համապատասխան միջոցներ` այդպիսի նավերը ստուգելու նպատակով)։
«ԱՄՆ-ն կնպաստի համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման հասանելիության վերականգնմանը, ծովային փոխադրումների ապահովագրության արժեքի նվազեցմանը, ինչպես նաև այդպիսի գործարքների իրականացման համար, նավահանգիստների և վճարային համակարգերի հասանելիության ընդլայնմանը», - ասված է Կրեմլի հայտարարության մեջ:
Հստակեցվում է, որ այս պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն, երբ իրականացվեն հետևյալ կետերը.
- Ռոսսելխոզբանկի և սննդի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի միջազգային առևտրի գործառնությունների ապահովման գործում ներգրավված այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումների վերացում, դրանց միացում SWIFT-ին, անհրաժեշտ թղթակցային հաշիվների բացում,
- Առևտրի ֆինանսավորման գործառնությունների իրականացման սահմանափակումների վերացում,
- Պարենամթերք (այդ թվում՝ ձկնամթերք) և պարարտանյութ արտադրող ու արտահանող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաև պարենի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի բեռների հետ ապահովագրական ընկերությունների աշխատանքի սահմանափակումների վերացում,
- Պարենի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի առևտրում ներգրավված, նավահանգիստներում նավերի սպասարկման սահմանափակումների և ռուսական դրոշով նավարկող նավերի նկատմամբ պատժամիջոցների վերացում,
- Ռուսաստանի Դաշնություն գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև պարենի (այդ թվում՝ ձկնամթերքի) և պարարտանյութերի արտադրության մեջ ներգրավված այլ ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացում:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնել են միջոցներ ձեռնարկել 2025 թվականի մարտի 18-ից 30 օրով Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներն արգելելու վերաբերյալ երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների իրականացման համար՝ պայմանավորվածությունը երկարաձգելու կամ կողմերից մեկի կողմից այն չկատարելու դեպքում դուրս գալու հնարավորությամբ:
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ողջունում են երրորդ երկրների բարեկամական ջանքերը, որոնք ուղղված են էներգետիկ և ծովային ոլորտներում պայմանավորվածությունների իրականացմանը աջակցելուն։ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կշարունակեն աշխատել կայուն և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` մարտի 24-ին Էր Ռիադում տեղի են ունեցել ռուս–ամերիկյան բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ։ Սպիտակ տունը նույնպես հայտարարություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.