ՔՊ-ական պատգամավոր․ Սահմանին կրակոցներ հնչում են, բայց թիրախային ու ինտենսիվ չեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կրակոցներ, այո, հնչում են, բայց թիրախային չեն և ինտենսիվ բնույթ չեն կրում: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր, սյունեցի նարեկ Ղահրամանյանը:
Հավելելով, որ ՊՆ-ն այդ կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն տարածել է:
Հարցին, թե եթե այդ կրակոցներով չեն թիրախավորում մեր դիրքերը, այդ դեպքում ո՞ր կողմ են կրակում ադրբեջանիցները, նա պատասխանեց. «Ես կողմը չեմ ֆիքսում, բայց դրանք չեն կրում կոնկրետ թիրախային բնույթ և ինտենսիվ չեն:
Ես չեմ կարող ձեզ այդքան բացատրեմ, պետք է գոնե մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք՝ դա ինչի համար է արվում:
Օրինակ, ես քաջատեղյակ եմ, որ երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ ուղղակի օդ էին կրակում, և էս կողմից, և մյուս կողմից: Դեպքեր են լինում, երբ մենք և իրենք կրակում են օդ, դեռևս 2000-ականներից սկսած: Դա հակառակորդին տեղյակ պահելու համար է, որ մենք մեր դիրքերում ենք և նույնը իրենք էին անում:
Վերջին օրերի այս կրակոցները թիրախավորված չեն, վիրավորներ էլ չկան»,-ասաց նա:
Հարցին՝ վտանգ չի՞ տեսնում այդ կրակոցներից, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե կրակոց կա, վտանգ ամեն դեպքում կա։ Բնակչության մոտ, այո, անհանգստություն կա, և կրակոցները հենց անհանգստություն առաջացնելու և խաղաղության օրակարգը նսեմացնելու համար է արվում:
Ադրբեջանը խաղաղության օրակարգը նսեմացնում է շատ պարզ պատճառով, որովհետև չի ուզում կնքել խաղաղության պայմանագիր»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞նց ենք կնքելու այդ պայմանագիրը, նա պարձագանքեց. «Երբ կուզենան երկուստեք՝ կկնքենք»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 11:11
На первый взгляд язык кажется простым органом, но именно он способен первым сигнализировать о неполадках в организме. Даже когда серьёзные болезни ещё не проявились другими симптомами, язык уже может указать на скрытые проблемы – от банальной простуды до серьёзных нарушений в работе внутренних органов.
-
2025-05-21 09:31
Евросоюз будет финансировать "Радио Свобода" и выделил из своего бюджета 5,5 млн евро на поддержку его вещания. Об этом заявила глава дипслужбы ЕС Кая Каллас на пресс-конференции после встречи министров иностранных дел ЕС.
-
2025-05-21 09:30
Администрация президента США Дональда Трампа работает над достижением соглашения, которое позволило бы Ирану иметь гражданскую ядерно-энергетическую программу, но не обогащать уран, заявил во вторник на слушаниях в Сенате госсекретарь США Марко Рубио.
-
2025-05-21 09:28
Украина обсуждает с партнерами следующие прямые переговоры с Российской Федерацией, заявил президент Владимир Зеленский во время вечернего обращения, передает РБК-Украина.