Սերժ Սարգսյանի գրասենյակ․ Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ը մեկնաբանություն խնդրեց մարտի 26-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հերթական պոռթկումների վերաբերյալ՝ ուղղված բանավեճի իր առաջարկը մերժած ՀՀ նախկին երեք նախագահներին: Սերժ Սարգսյանի գրասենյակից մեզ պատասխանեցին.
«Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից:
Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում:
Նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է, որը կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիևի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով:
Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը:
Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.