Թուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ձերբակալվել է շվեդ լրագրողը
Անկարայի գլխավոր դատախազության հետաքննության շրջանակում Ստամբուլում ձերբակալված Շվեդիայի քաղաքացի Կայ Յոակիմ Մեդինը ձերբակալվել է «նախագահին վիրավորելու» և «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով այն բանից հետո, երբ մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերին, գրել է Cumhuriyet-ը։
Թերթի, որտեղ աշխատում է Մեդինը, գլխավոր խմբագիր Անդրեաս Գուստավսոնն ասել է, որ երկու օր է, ինչ ոչ մի լուր չկա Յոակիմ Մեդինից:
Ըստ թուրքական լրատվամիջոցի տեղեկության՝ 2023թ. հունվարի 13-ին Անկարայի գլխավոր դատախազության ահաբեկչության հետաքննության բյուրոն հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ պարզվել է, որ 2023թ. հունվարի 11-ին Ստոկհոլմում (Շվեդիա) Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող մակետը կախել են քաղաքապետարանի դիմաց։
Հետաքննության ընթացքում պարզվել են 15 կասկածյալներ, այդ թվում՝ Մեդինը, որոնք իրականացրել են ակցիան, կազմակերպել այն, դրա մասին հաղորդել են մամուլին կամ ենթադրվում է, որ կապված են դրա հետ:
Պարզելով, որ Մեդինը՝ կասկածյալներից մեկը, որի նկատմամբ ձերբակալության օրդեր է տրվել նախագահին վիրավորելու և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» հիմքով սկսված հետաքննության շրջանակում, նախօրեին երկիր է մտել, ոստիկանությունը նրան բերման է ենթարկել Ստամբուլում։
Մեդինը տարվել է Անկարայի հաշտարար քրեական դատարան և ձերբակալվել «նախագահին վիրավորելու» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքներով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 17:52
Бывший депутат парламента Самвел Фарманян в своей публикации обратился к отдельным эпизодам из недавнего интервью второго президента Армении Роберта Кочаряна, которые касались смены власти в 2018 году.
-
2025-05-20 17:29
Власти Армении начали подвергать ревизии историю собственной страны и народа, пишет в своей статье для группы "Альтернативные проекты" экс-глава МИД Ара Айвазян.
-
2025-05-20 17:27
В одном из служебных кабинетов второго административного здания главы города Бюрегаван Котайкской области была установлена граната. О получении такого сообщения Armenia Today заявили в управлении по связям с общественностью и СМИ полиции МВД. СК возбудил уголовное дело по факту инцидента.
-
2025-05-20 17:25
Главы МИД России и Турции – Сергей Лавров и Хакан Фидан – обсудят ситуацию на Южном Кавказе в ходе визита турецкого дипломата в Москву. Об этом официальный представитель МИД РФ Мария Захарова заявила на брифинге.