Последние новости

ԿՈՐՑՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն այս տարի 20 միլիոն եվրո կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից:

«Անցած տարի եղել է 10 միլիոն, այս տարի այդ գումարը մի փոքր ավելի է։ Ասելով մի քիչ ավելի՝ կրկնակի»,- նշել է Միրզոյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Մինչդեռ, ըստ մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության, օգնության հատկացումն արգելափակում է Հունգարիան՝ պնդելով, որ Ադրբեջանը ներառվի ծրագրում: Պատասխանելով հնարավոր արգելափակման մասին հարցին՝ Միրզոյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են, հույս հայտնելով, որ առաջիկայում հարցը կլուծվի։ «Հույս ունենք, որ ապագայում դրական լուծում կլինի»,- ասաց նախարարը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Հայաստանի արեվմտյան գործընկերների ճամբարում ինչ-որ բան այն չէ երկրին ֆինանսական աջակցություն տրամադրելու առումով։ Բացի այն, որ ԵՄ-ն ակնհայտորեն չի տոչորվում Խաղաղության տխրահռչակ հիմնադրամից Հայաստանին մի քիչ փող տալու ցանկությունից, դեռ ամերիկյան օգնությունից էլ երկիրը սկսում է զրկվել։ Մասնավորապես, օրերս Պետդեպարտամենտը դադարեցրել է արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ «Պետքարտուղար Ռուբիոն շարունակում է վերանայել Պետդեպարտամենտի կողմից հատկացվող արտաքին օգնությունը։ Այսօր չեղարկվել են 139 անօգուտ դրամաշնորհներ՝ 215 միլիոն դոլար գումարի...»,- նշված էր X սոցցանցում ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի էջում զետեղված հրապարակման մեջ: Թե Հայաստանում որ ծրագիրն է Պետդեպարտամենտը համարել անօգուտ և որքան գումարի, չի նշվվում: Բայց այստեղ այլ բան է կարևոր. նման ծրագրերով, թերևս, որոշվում էր Վաշինգտոնի հետաքրքրության աստիճանը այս կամ այն երկրի նկատմամբ։ Ակնհայտ է, որ այդ հետաքրքրությունը, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ նվազում է։

Ինչ վերաբերում է եվրոպական Խաղաղության հիմնադրամի ֆինանսական աջակցության հետ կապված պատմությանը, ապա չնայած Միրզոյանի լավատեսությանը, որը հույս ունի, թե առաջիկայում այդ հարցը կլուծվի, թերահավատության հիմքերը տվյալ դեպքում ավելի շատ են: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այդ որոշումն արգելափակում է Բաքվի շահերն առաջ մղող Բուդապեշտը։ Ակնհայտ է, այստեղ էլ առանցքային գործոններից մեկը հետաքրքրությունն է։ Խոսքը Հայաստանի նկատմամբ Բրյուսելի հետաքրքրության մասին է։ Հիմա մի քիչ անդրադառնանք պատմությանը, նորագույնին:

Եվ այսպես, 2021 թվականի ամռանը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց. «Մենք ձեր կողքին ենք և վերահաստատում ենք Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ տրամադրելու մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի առաջնահերթություններին աջակցելու համար, այն է՝ ենթակառուցվածքներ, թվային օրակարգ, կլիմա, տրանսպորտ, ժողովրդավարական բարեփոխումներ»:

2022 թվականի ամռանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին էներգետիկ համագործակցության հուշագիր։ Փաստաթղթի համաձայն՝ մինչև 2027 թվականը Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումը պետք է կրկնակի ավելանա։ Բրյուսելում ադրբեջանական գազը գնահատվում էր որպես այլընտրանք ռուսականին։ Չնայած այն ժամանակ էլ հայտնի էր, որ Ադրբեջանից Եվրոպա է հոսելու հիմնականում ռուսական գազը, քանի որ Բաքվի սեփական ռեսուրսներն այդ հավակնոտ նախագծի համար չեն բավականացնի։ Բայց ... Պայմանավորվեցին:

Հետո, մի քանի ամիս անց Պրահայում Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի հանդիպման արդյունքներով հրապարակվեց համատեղ հայտարարություն, որով Երևանը փաստացի ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: ՀՀ կառավարության մամլո հաղորդագրության մեջ նշված էր. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»։ Ավելի ուշ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, ծավալեց Արցախի շրջափակումը, իսկ մեկ տարի անց ռազմական ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ Այդ ողջ ընթացքում Բրյուսելը Երևանին 2,6 միլիարդ էր խոստանում որպես ֆինանսական աջակցություն և, դատելով ամենից, շարունակում էր վստահ լինել, թե ադրբեջանական գազը կփոխարինի ռուսականին։

Եվ ահա հիմա Եվրամիությունը նույնիսկ 10 միլիոն չի կարողանում տրամադրել Երևանին։ Հարց. չի կարողանում, թե՞ չի ցանկանում: Եվ ինչո՞ւ պիտի դա անի: Նախկինում, երբ Հայաստանին միլիարդներ էին խոստանում, ԵՄ-ն շարժառիթ ուներ։ Նախ, Երևանին «ոսկու սարեր» խոստանալով՝ կարելի էր օգնել Ալիևին Արցախի հարցը «փակելու» գործում և շահավետ գազային գործարք կնքել Ադրբեջանի հետ։ Երկրորդ, Երևանին միլիարդավոր եվրոներ խոստանալով՝ կարելի էր հասնել հայկական սահմանին եվրադիտորդների ներկայության, ինչը նյարդայնացնում է Մոսկվային և Թեհրանին։

Բայց հիմա իրավիճակը փոքր-ինչ փոխվել է։ Չգիտեմ, թե կոնկրետ ինչ պատճառներով, բայց Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ծավալները աճելու փոխարեն նվազում են։ Այսպես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանից ԵՄ է մատակարարվել կես միլիարդ խորանարդ մետրով պակաս գազ, քան նախորդ եռամսյակում։ Այնպես որ գազի փուչիկը փսկեց: Փսկում է նաև Հայաստանում եվրադիտողների ներկայության գործոնը։ Հայ-ադրբեջանական տխրահռչակ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո Եվրոմիության մանդատը կվերանայվի, ինչի մասին վերջերս հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Այսպիսով, ԵՄ-ի գործնական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն նվազում է։ Ի դեպ, դա նկատելի է նաև Բրյուսելից ստացվող այլ ազդանշաններից։ Ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունից։ Ուղիղն ասենք, ԵՄ-ի արձագանքը Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիություն մտնելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունմանը, մեղմ ասած, զուսպ էր և աննշմար։

Այո, Բրյուսելի համար դեռևս արդիական է Հայաստանի վրա ռուսական ազդեցության թուլացման սևեռուն գաղափարը։ Բայց այստեղ նույնպես նրբերանգ կա։ Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական փոխգործակցությունն առանց այդ էլ նվազագույնի է հասցված։ Ինչ վերաբերում է տնտեսականին, ապա այդ առումով Բրյուսելը ոչ մի այլընտրանք չի կարող առաջարկել։ Առնվազն սեփական լուրջ տնտեսական խնդիրների պատճառով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖЕТ ЛУЧШЕ ПО СТАРИНКЕ?
    2025-07-30 09:36

    Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.

  • ОПЯТЬ РЕКОРД
    2025-07-28 10:13

    В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.

  • АКТИВ С «ХВОСТОМ»
    2025-07-24 10:05

    Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.

  • ДЛЯ ЛИЦ С ВЫСОКИМ УРОВНЕМ IQ
    2025-07-23 09:20

    На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ