ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը Ուկրաինայում հրադադարը «անիրատեսական» է անվանել
Ուկրաինայում հրադադարը ներկայումս անհնար է, քանի որ Կիևը բազմիցս խախտել է էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների ժամանակավոր մորատորիումը, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Մենք սահմանափակ հրադադարի փորձ ունեինք էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված, ինչը չի պահպանվել ուկրաինական կողմի կողմից: Այս պայմաններում հրադադարի մասին խոսելն այս փուլում ուղղակի անիրատեսական է»,- ասել է Նեբենզյան լրագրողներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություններից հետո:
Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է 30 օրով զերծ մնալ էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից։ Պուտինը պաշտպանել է այդ գաղափարը և հրամայել ռուսական բանակին դադարեցնել նման հարվածները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես խոստացել է պահպանել մորատորիումը։
Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Կիևը շարունակում է հարձակումները ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։ Կրեմլը մեղադրել է Ուկրաինային պայմանագրին չկատարելու մեջ և խոստացել «որոշ ազդանշաններ» հաղորդել իր ամերիկացի գործընկերներին։
Մինչդեռ Թրամփը նախօրեին ասել էր, որ ակնկալում է, որ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայում հրադադարի մասին իր առաջարկին «այս շաբաթ», այսինքն՝ մինչև ապրիլի 20-ը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 13:54
Как сообщает Спасательная служба, 16 мая в 12:08 по местному времени (в 08:08 по Гринвичу) Территориальная служба сейсмической защиты МВД Армении в 8 км к северо-востоку от города Бавра в Армении близ границы с Грузией зарегистрировала землетрясение магнитудой 2.3.
-
2025-05-16 13:00
Власти Армении пытаются дискредитировать своих предшественников и принизить все то, что ранее было сделано для укрепления государственности. Об этом глава оппозиционной парламентской фракции "Айастан" Сейран Оганян заявил в пятницу на брифинге.
-
2025-05-16 12:56
Согласно распространяемым слухам, основанием для возбуждения дела в отношении журналистки Ануш Мирзоян стало ее освещение визита Пашиняна в Сюник несколько лет назад. Об этом написал на своей странице в Facebook адвокат, член партии «Родина» Сос Акопян.
-
2025-05-16 12:53
Сегодня 16 мая. Выплаты арендной платы за жилье, предоставляемой арцахцам, пока нет. Об этом написала на своей странице в Facebook Лиана Петросян, часто поднимающая социальные проблемы арцахцев.