ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՆԻՍՏԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հարցազրույցը News.am-ին:
- Տիկին Սահակյան, Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ դատական ֆարսը: Երեկ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արկադի Ղուկասյանն է ցուցմունք տվել, որոնք դժվար է արժանահավատ համարել, իսկ երկու օր առաջ Ռուբեն Վարդանյանի գործով լսումներն էին: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս վերջին նիստերից:
- Եթե Ռուբեն Վարդանյանի մասով որոշ այլընտրանքային տեղեկատվություն հնարավոր է ստանալ նրա ընտանիքի ներգրաված մասնավոր փաստաբանի միջոցով, ապա մյուսների դեպքում, ցավոք, նման հնարավորություն չկա: Իհարկե, Արկադի Ղուկասյանին կամ որևէ այլ մեկին վերագրվող ցուցմունքները մեզ և, առհասարակ, որևէ կառույցի համար չեն կարող արժանահավատ լինել, քանի որ նիստերը իրականացվում են դռնփակ՝ առանց անկախ լրատվամիջոցների և մասնագետների մասնակցության, և անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չկա: Ներկա է լինում միայն «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության աշխատակիցը, որը ներկայացնում է ֆիլտրած և աղավաղված տեղեկատվություն:
Ի դեպ, այն, որ լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացնում դահլիճումկատարվածը, հաստատել է նաև Ռուբեն Վարդանյանի մասնավոր փաստաբան Աբրահամ Բերմանը: Վերջին նիստի մասին նրա կողմից Վարդանյանի ընտանիքին փոխանցված տեղեկատվության համաձայն, հենց նիստի սկզբում ինքը՝ փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրել է տեղական լրատվամիջոցների կողմից փաստերի խեղաթյուրումների վրա:
Փաստաբանը պարզաբանել է, որ պաշտպանական կողմը պահանջել էր ոչ թե վերանայելդատական նիստի ձայնագրությունները, ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, այլ հասանելիություն ունենալդատական լսումների արձանագրություններին և համապատասխան ձայնագրություններին, որոնք մինչև հիմա ամբողջությամբ չեն տրամադրվել: Սա, ինչպես հասկանում եք, բոլորովին այլ բան է: Փաստաբանը նաև զգուշացրել է, որ եթե լրատվամիջոցների կողմից շարունակվի խեղաթյուրված հաղորդագրությունների տարածումը, ապա դա կարող է հանգեցնել դատական գործընթացի: Նիստի այս դրվագի մասին ադրբեջանական լրատվամիջոցները, իհարկե, ոչինչ չեն հաղորդել: Սա հստակ փաստ է, որն ապացուցում է, որ առանց այն էլ իրականացվող դատական ֆարսը լուսաբանվում է միտումնավոր խեղաթյուրումներով:
Ի դեպ, Ռուբեն Վարդանյանի պաշտպանը նաև վերահաստատել է հարցաքննությանը չմասնակցելու իր դիրքորոշումը և ընդգծել է, որ դա արվում է որպես բողոք՝ դատավարության գործընթացի անօրինականության դեմ:
- Երեկ ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականումհրապարակվել էր ֆրանսիացի փաստաբանների և Ֆրանսիայի փաստաբանական պալատների նախագահներիբավական կոշտ հայտարարությունը, որտեղ նրանք եվրոպական երկրներին կոչ էին անում աչք չփակել և խիստ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները կոպտորեն խախտելու համար: Նրանք նշում էին, որ Եվրոպան չի կարող լուռ մնալ այս դատական սկանդալի նկատմամբ, իսկ հայ գերիների նկատմամբ «դատավարությունները» նրանք համարել էին «ինստիտուցիոնալացված բռնապետության» դրսևորում: Ծանո՞թ եք այդ հայտարարությանը:
- Այո, ծանոթ եմ և կիսում եմ բոլոր այն մտահոգությունները, որոնք արտահայտված են հայտարարության մեջ:Լավ կլինի, որ Կոնվենցիայի անդամ մյուսերկրների փաստաբանական համայնքները ևս հետևեն ֆրանսիացի փաստաբանների օրինակին՝ ցույց տալով իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին: Իսկապես, Եվրոպայի՝ որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանի հեղինակությունը վտանգված է, քանի որ մի երկիր ամենացինիկ կերպով ոտնահարում է այդ Կոնվենցիայի դրույթները՝ լինելով դրա կողմերից մեկը: Եվրոպական կառույցների կողմից միայն դատապարտող հայտարարությունները բավարար չեն, պետք են կոնկրետ գործողություններ, մասնավորապես, պատժամիջոցների տեսքով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.