Последние новости

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՆ Է

«Մենք միասին ահավոր ճանապարհ ենք անցել։ Եղել են օրեր, երբ երկրի և մեր ճակատագիրը կախված է եղել մազից։ Մենք հաղթահարել ենք այդ դժվարությունները, և դա մոռանալու բան չէ»,-1999թ. հունվարի 29-ին ՀՀԿ 5-րդ նախընտրական համագումարի ամբիոնից հայտարարեց երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ նշելով իր ընկերների անունները, որոնց հետ անցել էր Արցախի ազատագրման և հայոց անկախ պետականության կայացման դժվարին ճանապարհը. Լևոնի, Ռոբերտի, Սերժի և այլոց: 1999թ. Սպարապետն ուներ բոլոր հիմքերը՝ կանխատեսելու ապագան «21-րդ դարը մե՛րն է լինելու» թեզի տեսքով։

Ամեն ինչ պարզ է երեվում համեմատության մեջ. Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումից ի վեր գոյություն ունեցած ապագայի այդ տեսլականի ամենօրյա փլուզուման 7 տարիներից հետո ժամանակակիցները կարող են ըստ արժանվույն գնահատել նրանց ջանքերը, ովքեր կանգնած են եղել հայկական երկու պետությունների անկախության ակունքներում: Այն ժամանակ հաղթանակներն ու ձեռքբերումները համարվում էին բնականոն բան, այնպես որ, ինչպես նշյալ համագումարի ամբիոնից նշեց Սպարապետը. «Մենք կորցրել ենք վտանգի զգացողությունը»:

Այդ օրերին, երբ երկրի ճակատագիրը կախված էր մազից, Շուշիի ազատագրման գործողությունն էր, որն իսկական հրաշք էր, ինչին հաջորդեց Լաչինի միջանցքի բացումը։ Շահումյանի շրջանի և Մարտակերտի մի հատվածի կորստից հետո, երբ 1991թ. օգոստոսյան իրադարձություններից հետո խորհրդային զորքերը հեռացան Լեռնային Ղարաբաղից, իսկ հայկական կամավորական ջոկատները դեմ առ դեմ հայտնվեցին կազմակերպված և մինչև ատամները զինված ադրբեջանական զորամիավորումների հետ, սկսվեց հայկական բանակի կայացման դժվարին շրջանը:

Այն ժամանակ հայկական ջոկատները դեռ նոր էին դուրս գալիս պարտիզանական ընդհատակից՝ ազատվելով սաֆոնովյան բռնապետության ճիրաններից։ Այն, ինչ այս ջոկատներին հաջողվեց անել 1992թ.հունիսի 12-ից հետո, իսկական սխրանք էր, քանզի Չլդրան գյուղը հանձնելուց հետո շատերը կանխատեսում էին, թե ուր-որ է ադրբեջանական տանկային շարասյունը Խաչենի կամրջով կշարժվի դեպի Ստեփանակերտ: Ժողովրդի մեջ խուճապային տրամադրություններ էին տիրում, դաշտային հրամանատարներից շատերն այդ ժամանակ զոհվել էին, սակայն այդ աներևակայելի ծանր իրավիճակում հաջողվեց գունդ ձևավորել Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ։

Հետո ազատագրումը շարունակվեց, իսկ եվրոպական հանրությունը, որը լռում էր, երբ 1991թ. «Կոլցո» գործողության արդյունքում ադրբեջանցիները 24 գյուղ զավթեցին Հադրութում, հանկարծ շտապեց դատապարտել ԼՂՀ բանակի առաջխաղացումը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց հայկական ստորաբաժանումներն Աղդամից ու Քարվաճառից դուրս բերելու մասին, սակայն հայկական ջոկատները շարունակեցին գործողությունները հարավային ուղղությամբ: Արդյունքում ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչվեց որպես հակամարտության կողմ՝ հայկական զինված ուժերի հաղթանակների շնորհիվ։

Ավետիք Իսահակյանն ասել է. «Հայ ծնվելը դժբախտություն է, հայ մնալը՝ հաղթանակ»։ Ասված է մեր օրերի մասին: Մեր կողքին ապրում են նրանք, ում անուններն անքակտելիորեն կապված են մեզ պարտադրված պատերազմի արդյունքում Արցախի ազատագրման հետ, նրանք, ում որոշումներն ուղեկցել են ժողովրդին հայոց անկախ պետականության կառուցման առաջին տասնամյակների ընթացքում: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր իրենց ձեռքով կառուցեցին տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, հասան տնտեսական զարգացման կայուն տեմպերի, կարողացան Հայաստան բերել համաշխարհային հսկաներին. «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս ԳմբՀ», «Ալկատել», «Լայկոս», «Սորսիո» և մեզ մոտ իրենց մասնաճյուղերը բացած արտասահմանյան այլ ընկերություններ։ Ասացեք, իսկ ո՞ւմ է բերել Փաշինյանը։

Նիկոլի նախորդների ղեկավարությամբ վերականգնվեցին 1988-ի երկրաշարժից տուժած տարածքները, կառուցվեց ժամանակակից բանկային համակարգ, ուժի մեջ մտավ փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության մասին օրենքը, ՀՀ-ն դարձավ ԱՀԿ անդամ։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիները համեմատել անգամ չի կարելի 2018թ. մայիսի 8-ից մինչև 2025թ. կեսերն ընկած ժամանակահատվածի հետ: Բոլոր ցուցանիշներով ակներև է պետական կառույցների դեգրադացիան՝ ուժայինից մինչև ֆինանսական, արդյունաբերականից մինչև դատական:

Մենք հիշում ենք, թե ինչպես էին դիմավորում առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին ազդեցիկ միջազգային կազմակերպություններում, ինչպես էին վերաբերվում նրանց աշխարհի առաջատար տերությունների ղեկավարները։ Այո, ժողովրդին շատ բան դուր չէր գալիս այն ամենից, ինչ անում էին ՀՀ ղեկավարները, բայց նրանց համար չէիր ամաչում։ Այսօր հեռուստատեսային ոչ մի հնարքով հնարավոր չէ թաքցնել, որ Փաշինյանն իրեն ճնշված է զգում ՀՀ սահմաններից դուրս։ Դա ևս մեկ անգամ հաստատեցին շփումներն Ալբանիայի համաժողովի շրջանակներում, որտեղ նա պետությունների ղեկավարների հետ շփվում էր թարս շրջած հայկական դրոշի խորապատկերին

Այսօր ռեժիմի վերնաշերտի գլխավոր խաղադրույքն այն փաստի վրա է, որ 7 տարվա ընթացքում ժողովուրդը հետ է վարժվել արժանապատիվ պետությունում ապրելուց, որը համարվում էր աշխարհում ամենաանվտանգներից մեկը, որտեղ սարսափելի չէր գիշերը դուրս գալ մեծ ու փոքր քաղաքների փողոցներ: Այսօր հանցավորությունը հեղեղել է երկիրը, արյունալի հաշվեպարզումներն ամեն օր երիտասարդ կյանքեր են խլում։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը պարտադրում են ժողովրդին, մոռացության գաղափարախոսություն է։

Իշխող վերնաշերտի պարագլուխը փորձում է ամեն կերպ ապականել հաղթանակների ու ձեռքբերումների, նորմալ արժանապատիվ կյանքի մասին հիշողությունը, անցյալը ներկայացվում է միայն բացասական լույսի ներքո, շարքային քաղաքացիներին փորձում են համոզել, թե 2018-ի գարնանը իշխանության հակասահմանադրական զավթումը դարձել է իրենց անցաթուղթը դեպի պայծառ ապագա։ Իրականում 7 տարվա ընթացքում Նիկոլի նախորդների ձևավորած միջին խավից հետք անգամ չի մնացել։ Փաշինյանի բարձրաստիճան դրածոները՝ հսկայական աշխատավարձերով, թաղվել են կոռուպցիայի մեջ, հաշվարկը սկսվում է Դավիթ Սանասարյանից մինչև մեր օրեր։ Բարձր աշխատավարձերի, հավելավճարների և պարգևավճարների միջոցով կոռուպցիայի կանխարգելման Նիկոլի նոու-հաուն չգործեց։ Ռեժիմի պարագլուխն ինքն էլ խոստովանեց, որ կաշառք վերցնում են ամենուր։

Երկիրն ամեն օր կորցնում է զարգացման ներուժը՝ անվտանգ ապագայի այն տեսլականը, որ կար մինչև 2018 թվական: Անգրագետ ու անկուշտ էլիտան զբաղված է միայն գրպանները լցնելով, հասարակության մեջ վախի ու ապատիայի մթնոլորտ է արմատավորվում, կանխվում է դիմադրության ցանկացած փորձ։ Իշխող ռեժիմը հիբրիդային պատերազմ է պարտադրել ժողովրդին։ Այդ մարտահրավերը գիտակից քաղաքացիներին չի թողել այլ ընտրություն, քան հիշել, որ մենք Լեոնիդի, Մոնթեի, Բեկորի և մյուս հերոսների ժամանակակիցներն ենք: Մեզ վայել չէ նահանջել ագրեսիվ խուլիգանների հանցախմբի առջև, ժամանակն է համախմբել հասարակության առողջ ուժերը՝ դիմակայելու ավերիչ ուժերին, որոնք հանձնեցին Արցախը, իսկ հիմա պաատառ առ պատառ հանձնում են Հայաստանը։

ԱՎԵՐՄՈՒՆՔԻ 7 ՏԱՐԻՆ ԵՐԿԱՐ ԺԱՄԿԵՏ Է, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԱՑԵԼ Է, ԲԱՅՑ ԱՄՐՈՒԹՅԱՆ ԼԻՄԻՏՆ ԱՆՍԱՀՄԱՆ ՉԷ։ Ռեժիմը ոչ միայն խեղում է պետական կառույցները, այլև զրկում մեր զավակներին ու թոռներին ապագայից։ Վերևների ձեռքով թմրամոլությունը ներթափանցել է դպրոցներ ու համալսարաններ, զինված ուժերի շարքեր: Հանցավորությունը երիտասարդանում է օրըստօրե, դանակահարությունները սովորական երևույթ են դարձել դեռահասների շրջանում։ Իշխանությունը նպատակաուղղված կերպով սերմանում է ատելության և անհանդուրժողականության, բռնության ու քաոսի մթնոլորտ։ Այս ամենը հայ հասարակության ծրագրված բարոյալքման ատրիբուտներն են՝ որպես հայոց պետականության վերացման բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն արդեն բարձրաձայնել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցության խնդրի լուծման ժամկետները (3-4 տարի): Իրականում դա կարող է տեղի ունենալ շատ ավելի շուտ:

Ներկայի համեմատ անցյալը (մինչև 2018 թվականը) դիտվում է բոլորովին այլ լույսի ներքո. 30 տարի մենք ընկալել ենք հայոց անկախ պետականության կառուցման ճանապարհին հաղթանակներն ու ձեռքբերումները որպես օրինաչափ մի բան: Մենք այնքան էլ չէինք գնահատում մեր հերոսներին և այն, ինչ ձեռք էր բերվել նրանց արյան ու անձնազոհության գնով։ Սպարապետը ճիշտ էր ասում 1999-ին, որ մենք կորցրել ենք վտանգի զգացողությունը։ Այսօր թշնամին ոչնչացնում է Արցախում հայկական հետքը և զինում իր մարտական դիրքերը ինքնիշխան Հայաստանի ավելի քան 240 քառ.կմ տարածքում: Բռնազավթված են Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի տարածքներ, զավթիչները գրավել են բոլոր ռազմավարական բարձունքները պետական սահմանի երկայնքով, իսկ մարդիկ փողոցներում վերապատմում են խորհրդարանի ամբիոնից ՔՊ խմբակցության պատգամավորների հնչեցրած հայհոյանքները։

Փաշինյանի քարոզչությունը 7/24 ռեժիմով ներշնչում է ժողովրդին, թե հայոց մարտունակ բանակը հորինվածք է, մեր հաղթանակներն ու մեր հերոսները նույնպես հորինվածք են, իսկ բոլոր 30 տարիներին Հայաստանում իշխել են միայն կոռուպցիան և ընտրակեղծիքները: Արցախի ազատագրման ժամանակակիցներին պարտադրում են «իրական Հայաստանի» մոդելը, ներշնչելով, թե Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի, Ջաբրայիլի, Կուբաթլուի ազատագրումը, Օմարից մինչև Արաքս ողջ ճանապարհը ոչինչ է, զրո։

Հասարակական մթնոլորտը ծայրահեղ շիկացած է, հապաղումը սպառնում է ոչ միայն «Զանգեզուրի միջանցքի» հանձնմամբ և Սյունիքի տարածքում «Արևմտյան Ադրբեջանի» հայտնվելով, այլև ադրբեջանցիների բնակեցմամբ Երևանի կենտրոնում՝ Կոնդ թաղամասում, որն Ալիևը հայտարարել է իրենը:

Ժամանակը թելադրում է համաժողովրդական համախմբման անհրաժեշտություն՝ իշխող ռեժիմից Հայաստանն ազատագրելու գաղափարի շուրջ։ Հայերը պետք է կրկին զգան, որ իրենց հողի տերն են, քանզի ոչ մի ողջամիտ մարդ չի հավատում Նիկոլի խոստումներին, թե ադրբեջանցի զավթիչները կհեռանան հայկական ինքնիշխան տարածքից սահմանազատման արդյունքում։

Զավթիչները կհեռանան մեր հողից միայն այն ժամանակ, երբ Երևանում փոխվի իշխանությունը։ Օրակարգում Հայաստանի ազատագրումն է իշխող ռեժիմից, քանի դեռ Նիկոլը չի կատարել Սյունիքով արտատարածքային միջանցք տրամադրելու Ալիևին ու Էրդողանին տված խոստումը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "НА КАРМАНЕ" УЖЕ НЕ ЛОВЯТ
    2025-05-23 09:52

    В рамках реформ и структурных преобразований в МВД упразднили подразделение по борьбе с карманниками. Отвечая с трибуны парламента на заданные в этой связи депутатские вопросы, министр Арпине Саркисян объяснила это тем, что "преступления против собственности не могут делиться на кражи в транспорте и другие". На самом деле, речь идет не о классификации преступлений, а методах борьбы с самой древней из всех разновидностей краж.

  • В ПОВЕСТКЕ – ОСВОБОЖДЕНИЕ АРМЕНИИ
    2025-05-22 09:55

    "Мы вместе прошли страшный путь, были дни, когда судьба страны и наша судьба висела на волоске. Мы преодолели эти трудности, и это не может быть забыто!", - заявил 29 января 1999 г. с трибуны 5-го предвыборного съезда РПА светлой памяти премьер-министр Вазген Саркисян, назвав имена друзей, с которыми прошел трудный путь освобождения Арцаха и становления независимой армянской государственности: Левона, Роберта, Сержа и др. В 1999 г. у Спарапета были все основания для проекции будущего в виде тезиса: "21 век станет веком армян!"

  • В ТАВУШЕ СВОРАЧИВАЮТ БИЗНЕСЫ
    2025-05-20 09:30

    Летом 2018 г. Никол Пашинян посетил фабрику по производству перчаток в общине Берд (Тавушский марз). В ходе визита он встретился и побеседовал с проживающим в Москве владельцем предприятия Суреном Ерицяном.

  • ВЛАСТЬ ГОТОВИТ НОВЫЕ УСТУПКИ В ТАВУШЕ ПОД ВЫВЕСКОЙ ДЕЛИМИТАЦИИ?
    2025-05-17 10:37

    "Ждем хороших известий", – заявил глава внешнеполитического ведомства РА Арарат Мирзоян в связи с согласованным на 100% текстом межгосударственного соглашения о мире. Почти одновременно секретарь Совбеза Армен Григорян высказал мнение, что ничего нового в этой плоскости нет и как бы не предвидится. Разные подходы дополним сообщением о том, что даже беглый перечень политиков и политологов, которые уже высказались по поводу того, что документ о мире не будет подписан, занял бы половину газетной полосы. Главный аргумент сводится к тому, что Азербайджану этот документ не нужен, а готовность главаря режима к новым уступкам подстегивает Алиева к тому, чтобы получить от Армении по максимуму.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ