ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՄԱՏԵՆԱՇԱՐ․ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ԴԻԱԼՈԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ
Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության արդյունավետ համագործակցությունում նոր իրադարձություն է հանդիսանում Արցախի թեմի մատենաշարի հիմնումը, որի առաջին թողարկումը ներկայացված է «Արցախ․ վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքով։
«Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագրքի կազմողներն են պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանը, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանը և Լեռնիկ Հովհաննիսյանը։
Հրատարակությունը ներառում է տեղեկատվական և լուսանկարչական նյութեր 2020-2023 թթ. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթման հետևանքով տարբեր բնակավայրերում արդեն իսկ ոչնչացված և ոչնչացման վտանգի տակ հայտնված հայկական նյութական մշակույթի հուշարձանների վերաբերյալ։
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահմյանի օրհնության խոսքում ասվում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ Արցախի թեմը և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը համատեղ սկիզբ են դնում մատենաշարի, որը, փուլ առ փուլ կատարվող հրատարակությունների միջոցով, համապարփակ կերպով անդրադառնալու է Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, Աղվանից Եկեղեցուն, Արցախի բնակավայրերի պատմաաշխարհագրական նկարագրին և Արցախի հետ կապված կարևոր փաստավավերագրական այլ իրողությունների: Շատ կարևոր և խորհրդանշական ենք համարում այն փաստը, որ նորաստեղծ մատենաշարի առաջնեկը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո, պետք է լինի Արցախի թեմի գրասենյակի տնօրեն, պ.գ.թ. Մելանյա Բալայանի, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի, պ․գ․դ․, պրոֆեսոր Վահրամ Բալայանի հեղինակած «Արցախ․ վտանգված ժառանգություն» խորագիրը կրող պատկերագիրքը, որը մեծագույն սիրով ձեր ուշադրությանն ենք հանձնում։ 2020-2023 թվականներին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի հետևանքով բազմահազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ հայաթափվեց քրիստոնեկան քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը։ Փաստացի քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև 21-րդ դարում ցեղասպանվեց ու հարենազրկվեց հնագույն քաղաքակրթության կրող, հանուն իր սուրբ հավատքի դարեր շարունակած աննահանջ պայքար մղած և բազում փորձություններ հաղթահարած հայ ազգը։ Այդ ամենի արդյունքում մեզ զրկեցին հազարամյակների մեր ժառանգությունից, մեր նախնիների ու մեր իսկ տքնանքով կառուցված հոգևոր տաճարներում աղոթելու հավատացյալի իրավունքից։ Մեր նախնիների անսահման հավատքը խորհրդանշող, բայց և այսօր մեր սրտերը բզկտող ու անսահման վշտով ողողող այս նկարներից մեզ նայող հոգևոր տաճարները այսօր փոթորկված ու շփոթված են, նրանց վերքը՝ վերաբացված։.
Եվ այսքան ցավի ու մաքառումի միջոցով անցնելով հանդերձ, այսօր էլ մեր ժողովուրդը դեռ շարունակում է հավատալ արդարության վերահաստատմանը։ Մենք վստահ ենք, որ պետությունները, որոնց համար մարդկային տարրական իրավունքներն ու մարդու ստեղծած հոգևոր-մշակութային կոթողները հիրավի արժեքներ են, դեռ բողոքի իրենց ձայնը կբարձրացնեն մեր օրերում տեղի ունեցող այսպիսի վայրենաբարո երևույթները կանխելու, արդարությունը վերահաստատելու համար։ Այդ արդարությունը հոգևոր այս տաճարների ներսում դարերով հնչած հայերեն աղոթքները վերադարձնելն ու վերահնչեցնելն է։ Աղոթենք միասին, որ Ամենակարող Տերն իմաստություն ու զորություն տա մեր ազգին, արդարություն ու խաղաղություն արդի ալեկոծ աշխարհին»։
«Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագիրքը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կազմվել և հրատարակվել է Յուրի Նավոյանի աջակցությամբ։ Այն նախատեսված է միջազգայնագետների, քաղաքագետների, պատմաբանների, մշակութաբանների և հանրային լայն շրջանակների համար։
Նշենք, որ Արցախի թեմի մատենաշարի հաջորդ թողարկումը կհանիսանա «Աղվանից կաթողիկոսության նստավայրերը» պատկերագիրքը, որը 2024 թ․ մայիսից մինչև 2025 թ մարտ ընկած ժամանակահատվածում հայերեն և ռուսերեն լեզուներով ստեղծվել է գիտնականների մեկ խմբի կողմից՝ ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 21:57
Республиканская партия Армении выступила с заявлением в связи с громкими высказываниями премьер-министра Никола Пашиняна.
-
2025-05-31 15:17
Америабанк за активность на рынке облигаций удостоился бронзовой премии FEAS Champions League – Bronze Award in Fixed Income Market. Вручение состоялось в рамках ежегодной конференции Федерации Евро-Азиатских рынков капитала ConFEAS 2025. Впервые организация финансово-банковского сектора Армении удостоена авторитетной премии FEAS Champions League.
-
2025-05-31 13:56
«Республика Армения сегодня - колонизированное государство, во главе которого стоит режим, обслуживающий интересы чужой страны, стоит режим, являющийся ставленником иностранных интересов, режим, осуществляющий ряд скоординированных антигосударственных и антинародных действий, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян. – Среди подобных действий - целенаправленное искажение общественного сознания и демонтаж национальной идентичности с сеянием и поощрением внутреннего раскола.
-
2025-05-31 10:07
Самвел Бабаян фальсифицирует историю и, цитируя Казимирова, фальсифицирует также суть утверждений Казимирова, написал на своей странице в ФБ зампредседателя АНК Левон Зурабян. По его словам, правящая клика уже открыто объявила войну идентичности армянской нации, стремясь подорвать и дискредитировать все, что составляет основу этой идентичности, а вместе с ними в дело дискредитации нашей победы 1994 года впрягся Самвел Бабаян, который, вопреки всем фактам и документам, пытается доказать, что в 1994-м была не победа, а поражение.