«Երեխայիս խաղալիքը մնաց Մարտակերտում». ՀՅԴ երիտասարդները ակցիան` կառավարական ամառանոցի մոտ
Հունիսի 1–ը Հայաստանում տոն չէ, քանի դեռ երեխաներն այս երկրում պաշտպանված չեն։ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցի մոտ, իրենց հետ բերելով տարատեսակ գրություններով պաստառներ. «Իմ երեխայի խաղալիքը մնաց Մարտակերտում», «Վերադարձրու արցախցի երեխաների մանկությունը», «Հեյ, Հուդա, քանի՞ արծաթով ծախեցիր իմ երեխաների հայրենիքը»։
«Հունիսի 1–ը Հայաստանում տոն չէ։ Սա հիշեցում է, թե որքան անպաշտպան են մեր երեխաները և որքան անկարող է պետությունը պաշտպանելու նրանց։ Մեր երեխաները խաղալու փոխարեն վախով են մեծացել, նրանց մանկությունը խեղվել է... Ով չկարողացավ պաշտպանել մեր երեխաներին, պետք է հեռանա»,– հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա ընդգծեց, որ իրենք չեն ներելու իշխանությունների թուլությունը, նրանց դավաճանությունն ու Արցախի կործանումը։
Ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ կգա մի օր , երբ Հայաստանում երեխան կլինի ապահով, կվայելի իր մանկությունը, այլ ոչ թե պատերազմի ճիրաններում կամ միշտ վտանգի սպասումով կպայքարի կյանքի ու մահվան կռվում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.