«Ժողովուրդ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսում է հերթական աղմկահարույց արշավը՝ այս անգամ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի դեմ։ Բայց իրական թիրախը այլ է՝ ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված վտանգավոր մանևրը։
Ի՞նչ է տեղի ունենում այս պահին իրականում, երբ Կառավարության ղեկավարը հարձակվում է հոգևոր առաջնորդի վրա։
- Սահմանազատում Ադրբեջանի հետ. իշխանությունը պատրաստվում է սահման գծել թշնամու պայմաններով, այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը մնում է Հայաստանի օկուպացված տարածքներում։
- Խաղաղության պայմանագրի վտանգավոր կետեր՝ առանց Արցախի կարգավիճակի, առանց անվտանգության երաշխիքների, առանց գերիների վերադարձի և ՀՀ դեօկուպացիայի պահանջի։
- Տնտեսական խորտակում. ամիսներ շարունակ արգելվում է հայկական կոնյակը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանել։ Կոնյակագործները հուսահատ վիճակում են, իսկ Կառավարությունը՝ անգործ։
- Արտաքին պարտքը հատել է վտանգավոր շեմը. 2024-ի վերջին այն անցել է 11 մլրդ դոլարը՝ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում շուրջ 3,600 դոլար պարտք։
- Բնակչության արտահոսք. վերջին տարիներին Հայաստանից արտագաղթը նորից ահագնանում է։ Չենք հեռանում ոչ թե միայն աղքատությունից, այլ հիասթափությունից։
Եվ այս ամենի ֆոնին Փաշինյանն ընտրել է պայքարել ոչ թե կոռուպցիայի, ոչ թե թշնամու դեմ, այլ՝ հայոց եկեղեցու և Վեհափառի դեմ։
Հարց է առաջանում. երբ պետությունն ունի ճակատագրական այսքան հարց, ո՞վ և ինչո՞ւ է որոշել, որ պատասխանը պետք է տալ Մայր Աթոռին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.