Դավիթ Համբարձումյան․ Գնալու ենք մինչև վերջ, վստահ եմ, որ մեզ կհաջողվի գեներացնել փողոցը
Խնդիրը չգիտեմ ինչումն է, բայց փաստ է, որ մինչ այս պահը իմպիչմենտի գործընթացի ձևաթղթի տակ դրված է ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմպիչմենտի գործըթնացում վարչապետի թեկնածու առաջադրված, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
Նա նշեց, որ չգիտի, թե ինչու մյուս ընդդիմադիր խմբակցությունը չի ստորագրել իմպիչմենտի ձևաթղթի տակ, կարծում է, իրենք կպատասխանեն. «Ձևաթղթի տակ չկա «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունը, թե ինչի տակ են դրել իրենց ստորագրւթյունը, ոնց են ներկայացնելու, ճիշտ կլինի հարցնել իրենց պատգամավորներին»։
«Մենք մեր օրակարգով շարժվում ենք առաջ։ Մենք գնալու ենք մինչև վերջ՝ մինչև վարչապետի պաշտոնակատարի վերջնական անվստահություն հասնելը», - ասաց Դ.Համբարձումյանը։
Նա նշեց, որ կգեներացնեն ժողովուրդ, կլինի փողոց, պայքար։
Հարցին՝ ե՞րբ, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ ժամկետները շատ հեռու են, շուտ կլինի։ Հստակ հաշվարկներ կանենք, ճիշտ կկողմնորոշվենք, որ պահին փողոցը գեներացնենք։ Ամեն ինչ կհաշվարկենք, նոր մեր քայլերը կկատարենք։ Տեղեկություն ունեմ, որ մարդիկ դուրս կգան փողոց։ Ամենօրյա աշխատանքի մեջ եմ մեր ժողովրդի հետ։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի գեներացնել փողոցը։
Մենք գալու ենք կասեցնելու այն գահավիժող ընթացը, ինչ տեղի է ունենում մեր երկրում։ Մեր նպատակն է նաև ձևավորել հանրային լայն համերաշխության օրակարգ։ Վստահ եմ՝ ինչ որ մենք, մեր թիմը պլանավորել է, քայլ առ քայլ, փուլ-փուլ հասցնելու ենք ավարտին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.