Մարտին Գալստյան․ ՀՀ բանկային համակարգը դիմակայուն է աշխարհաքաղաքական ցնցումներին
ՀՀ բանկային համակարգը դիմակայուն է աշխարհաքաղաքական ցնցումներին։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով Իսրայել–Իրան հակամարտության ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա։
«Մեր նպատակը եղել է այն, որ մեր բանկային համակարգի կապիտալացումը բերենք այն մակարդակի, որ հնարավոր ցնցումներին մենք դիմակայուն լինենք։ Մենք 1.75 տոկոսով բարձրացրել ենք հակացիկլիկ բուֆերները, և այս տարվա մայիսից դրանք ուժի մեջ են մտել։ Խոսքը մոտավորապես 150 մլրդ դրամը գերազանցող հավելյալ կապիտալի մասին է»,– նշեց ԿԲ նախագահը։
Նա նշեց, որ հակամարտության զարգացումների հետ կապված ԿԲ–ն ամենօրյա, նույնիսկ ամենժամյա նորությունների ստացման ռեժիմի մեջ է, և այս փուլում մեր բանկային համակարգը որևէ խնդիր չունի հնարավոր ռիսկերին դիմակայելու իմաստով։
«Եթե պատերազմն անցնի առավել ակտիվ փուլ կամ երկարի հակամարտությունը, այդ դեպքում ընդհանուր տարածաշրջանը դառնում է ավելի ռիսկային։ Դա կարող է մի շարք ազդեցություններ ունենալ, օրինակ` տուրիստական հոսքերի վրա։ Միջազգային առևտրային հարաբերությունների լարվածության, աշխարհաքաղաքական հակամարտությունների` հատկապես Մերձավոր Արևելքի իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված առաջարկի և մատակարարման շղթաների հնարավոր խաթարման ռիսկերը ևս էապես աճել են»,– ընդգծեց Գալստյանը։
Ըստ նրա` այս իրավիճակում միակ բանը, որի վրա ԿԲ–ն հիմա կարող է շեշտադրում անել ու գործընկերների և ներդրողների հետ այդ մասին խոսել, դա այն է, որ ՀՀ տնտեսությունը, անցնելով բազմաթիվ մարտահրավերների միջով, կարողացել է դիմակայել, և ՀՀ ֆինանսական կայունության պատասխանատուներն այս ընթացքում որևէ կերպ չեն վտանգել մակրոտնտեսական կայնությունը։
Ի դեպ, անդրադառնալով ընդհանուր տնտեսական ցուցանիշներին` Գալստյանն ասաց, որ 2025 թ. առաջին կիսամյակում 12–ամսյա գնաճն արագացել է` մայիսին կազմելով 4,3 տոկոս։ Բացի այդ, նրա խոսքով` դանդաղել է տնտեսական ակտիվությունը` մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ–ն խորհրդի` այսօրվա նիստի ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75 տոկոս։ Այս տարի սա արդեն 3–րդ անգամն է, երբ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնում է նույնը։ Այն 0.25 տոկոսով իջել էր այս տարվա փետրվարին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.