Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՍԱ ԲՌՆШՊԵՏԱԿԱՆ ՀՈԳԵՎԻՃԱԿԻ ՆՇԱՆ Է, ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՈՒՄ Է ՎԱԽԵՆԱԼ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԵՄՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Սա բռնապետական հոգեվիճակի նշան է, երբ իշխանությունն այլևս չունի վստահություն սեփական հիմքերի հանդեպ և սկսում է վախենալ ոչ միայն զանգվածային ընդվզումից, այլ նույնիսկ անհատական քայլից, դեմքի արտահայտությունից, խոհից։ Գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Սամվել Կարապետյանի, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս մեր հայրենակիցների կալանավորումները, ինչպես նաև Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը միանշանակորեն բացահայտում են դրանց քաղաքական դրդապատճառները։ Այստեղ այլևս ոչ թե իրավական գործընթացների բնականոն ընթացքի, այլ` ուղղորդված և կանխամտածված բռնատիրական մեխանիզմի հետ գործ ունենք։ Մենք իշխանության կենտրոնում հանգրվանած բռնազավթչի ձեռքով իրականացվող համակարգային քաղաքական հաշվեհարդարի ականատեսն ենք լինում։ Ճնշվում է ոչ թե հանցանքը, այլ՝ ընդվզումը, հետապնդվում է ոչ թե մեղավորը, այլ՝ արժեքների պաշտպանության ճիչը։
Սակայն, որքան էլ այս գործողությունները մշակված ու համակարգված թվան, դրանց իրագործման կերպը օրեցօր մատնում է խորացող խուճապը։ Որոշումները կայացվում են ոչ թե սառնասրտորեն, այլ շտապողականությամբ՝ հաճախ անկազմակերպ, անգամ հակասական։ Սա բռնապետական հոգեվիճակի նշան է, երբ իշխանությունն այլևս չունի վստահություն սեփական հիմքերի հանդեպ և սկսում է վախենալ ոչ միայն զանգվածային ընդվզումից, այլ նույնիսկ անհատական քայլից, դեմքի արտահայտությունից, խոհից։
Այս պայմաններում իշխանության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ հիշեցնում է կրակը մարելու փորձ՝ այնտեղ, որտեղ բոցը դեռ չի բռնկվել։ Բայց հենց այդ քայլերով է, որ նրանք բորբոքում են այն։
Այդուհանդերձ, պետք է չկորցնել իրականության ողջ պատկերը․ հասարակությունը դեռ գտնվում է զայրույթի՝ տակով հոսող, բայց դեռ չպայթած լռության փուլում։ Քաղաքացիական էներգիան կուտակվում է, և հասարակական դիմադրության հզոր ալիքը՝ չնայած դեռևս ամբողջապես չի հասունացել, անխուսափելիորեն մոտենում է իր ճեղքումին։
Այս իրողության պայմաններում մեր առաջադրանքը միայն վերլուծելն ու արձանագրելը չէ։ Մենք կոչված ենք գործելու։ Մեզանից յուրաքանչյուրին հասած «քաղաքացիական տնային աշխատանքը» մեկն է՝ վերաիմաստավորել մեր դերը այս գործընթացում, լինել սթափ ու գործուն, չվախենալ համախմբվելուց և չվարանել ներգրավվելուց։ Միայն համառությամբ, սկզբունքայնությամբ և միասնությամբ է հնարավոր դիմագրավել այս մթագնող շրջափակումը։ Միայն այդպես կարող ենք պաշտպանել մեր երկիրն ու պետականությունը, վերականգնել արժանապատվությունն ու արդարությունը և պետության քաղաքական կյանքը վերադարձնել ժողովրդավարության ու արժեհամակարգային ակունքներին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.