Իրավապահներն ուսումնասիրում են կալանավորված եկեղեցականների շրջապատի մարդկանց գույքը
Արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելուց և կալանավորելուց բացի, իրավապահ համակարգը զբաղված է նաև նրանց շրջապատի մարդկանց գույքերի ուսումնասիրությամբ, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ ստուգվում են այն անձանց ունեցվածքները, ովքեր այս կամ այն կերպ առնչվել կամ կապ են ունեցել կալանավորված երկու հոգևորականների հետ։
«Թե ինչով կավարտվի փնտրտուքի այս գործընթացը, դեռ վաղ է ասել, սակայն արդեն մեկնարկել են լայնածավալ որոնումներ, թե ով ինչ ունի, ինչպես, երբվանից»,- շեշտել է թերթը:
Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում մեկ տասնյակից ավել մարդ կալանավորել էր երկու ամիս ժամկետով, այդ թվում՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Գարեգին Բ-ի նստավայրում։ Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։
Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։ Հունիսի 28-ին Աջապահյանը 2 ամսով կալանավորվել էր։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.