Սրբազանի հետ կապված արտահայտության համար Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Սրբազան, գնա, շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» արտահայտության համար, որը նա արել էր մայիսի 30-ին «Ֆեյսբուք» սոցցանցում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա հանձնաժողովին պարզաբանումներ է ուղարկել նաև ԱԺ-ում հնչեցրած հետևյալ ձևակերպումների վերաբերյալ. «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները», «համբալ»:
Ինչպես հայտնել ենք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը լրագրողներին ասել էր, որ հանձնաժղովը վարույթ է նախաձեռնել նաև Նիկոլ Փաշինյանի՝ սրբազանի քեռակնոջ մասին գրառման վերաբերյալ։
Համաձայն օրենսդրության՝ առավելագույնը երեք ամսում հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու:
«Իսկ ինչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին՝ դժվար չէ կանխատեսել. նրան կա՛մ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող են պահանջել պատիժ, կա՛մ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր պահվածքի համար՝ ընդհուպ ներկայացնելով հրաժարական: Թերևս կլինի առաջինը»,–գրում է թերթը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.