Սամվել Կարապետյանի դեմ քրվարույթ է հարուցվել ԶԼՄ-ների երկու նյութի հիման վրա
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Քննչական կոմիտեին հանցագործության մասին երկու հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա էլ վարույթ է հարուցվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի դեմ, «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ վարույթը հարուցվել է գլխավոր դատախազի կողմից Քննչական կոմիտեի նախագահին ուղարկված ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի հիման վրա։
Մասնավորապես՝ քրվարույթի հիմք են հանդիսացել 168.am կայքի՝ «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին. Սամվել Կարապետյան» վերտառությամբ և Aravot.daily կայքի՝ «Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներից հետո իրավապահները գործի անցան» վերնագրերով հրապարակումները։
Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազն անձամբ է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Քննչական կոմիտե՝ Կարապետյանի հարցազրույցի առնչությամբ:
«Ապօրինի քրեական այս հետապնդումն սկիզբ է առել Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Ես նման դեպք չեմ հիշում, որ Գլխավոր դատախազը հենց ինքը մամուլի ուսումնասիրման վրա հաղորդում ներկայացնի: Ոչ թե հետապնդում հարուցի, այլ հենց հաղորդում ներկայացնի Քննչական կոմիտեին»,- նշել էր Վարդևանյանը:
Իրավապահները խուզարկություններ էին իրականացրել «Տաշիր գրուպի» երևանյան գլխավոր գրասենյակում: Ըստ ՔԿ-ի՝ գործողություններն իրականացվել էին «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Կարապետյանի ընտանիքը հունիսի 30-ին ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել էր ներդրումային վեճ սկսելու մասին:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.