Ալեքսեյ ԼԵՈՆԿՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՈՒՐՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՐՈՇԱԿԻ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռազմական վերլուծաբան և «Հայրենիքի զինանոց» ամսագրի խմբագիր Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է օրերս Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած բանակցությունները և վերլուծել Հայաստանի իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու վրա։
«Եթե խոսում ենք այս բանակցություններին Ռուսաստանի բացակայության մասին, ապա դա, մեղմ ասած, մտահոգիչ է, քանի որ դա հանգեցնում է հետևյալ պատկերին՝ այն ամենն, ինչ վերջին շրջանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի շուրջ, ինձ թվում է, որ դա որոշակի հատուկ գործողություն է։ Նույնիսկ 44-օրյա պատերազմը պատահական չսկսվեց, այլ նպատակով, որին հասան կողմերը առանց Ռուսաստանի մասնակցության բանակցային գործընթացի արդյունքում»,- կարծում է փորձագետը։
Լեոնկովի կարծիքով՝ Սյունիքի միջով անցնող պոտենցիալ ճանապարհի օպերատորը կլինի ԱՄՆ-ն, և այդպիսով նրանք կվերահսկեն տարածաշրջանային հաղորդակցությունները։
«Կա, ինչպես ասում են, մի փոքր նրբերանգ. այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» օպերատորը, ամենայն հավանականությամբ, կլինի ԱՄՆ-ն։ Այդպիսով, մենք կստանանք մի գոտի, որով ազատ կտեղափոխվեն ոչ միայն, օրինակ, ժողովրդական սպառման ապրանքներ, այլ, օրինակ, ռազմական արտադրանք՝ Իրանի հյուսիսում որոշակի հենակետ ստեղծելու համար։ Եվ դա նաև ազդեցություն կունենա «Հյուսիս-Հարավ» երկաթուղային երթուղու վրա, որով պետք է անցնեն մեծ քանակությամբ ապրանքներ», — հավելել է Ալեքսեյ Լեոնկովը։
Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը նպատակ ունի թուլացնել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը։
«Շատ հետաքրքիր իրադարձություններ ենք դիտարկում։ Ռուսաստանում տեղի ունեցան որոշակի միջոցառումներ՝ կազմակերպված հանցավոր խմբավորման ձերբակալման ուղղությամբ։ Այդ խմբավորումը, ինչպես մեզ մոտ են ասում, էթնիկ էր, և այնտեղ ձերբակալված բոլոր անձինք ունեին ռուսական անձնագրեր, սակայն ծագումով Ադրբեջանից էին։ Հենց դա դարձավ Ադրբեջանի կողմից կտրուկ բացասական արձագանքի պատճառ՝ մինչև անգամ դիվանագիտական հարաբերությունների խզում։ Կարծում եմ, որ այդ իրադարձությունները սկսվել են այնպես, որպեսզի կաշկանդեն Ռուսաստանին այս եզրափակիչ բանակցությունների ֆոնին, որոնք տեղի ունեցան Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ընդգծել է Alpha News-ի զրուցակիցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.