Ռուբեն վարդապետ Զարգարյանը փաստերով պատասխանել է Արայիկ Հարությունյանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը պատասխանել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Հայր Ռուբենը «պատմությունը կեղծողներին և Հայ եկեղեցու վաստակն ուրացողներին» պատասխանել է փաստերով։
«Շուշիի Մարիամ–Դուկասյան օրիորդաց դպրոցը (1864թ.), Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Նոր Բայազետի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1867թ.), Ախլցխայի Եղիսաբեթյան իգական դպրոցը (1870թ.), Վանի Սանդուխայան–Մայրամյան վարժարանը (1870թ.), Ալեքսանդրապոլի Արղության հայ օրիորդաց դպրոցը (1871թ.), Վաղարշապատի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1872 թ.), Այնթապի Հայկանուշյան վարժարանը (1878թ.), Կոստանդնուպոլսի դպրոցասեր տիկնանց վարժարանը (1879թ.) և այլն։ Սա օրիորդաց դպրոցների գոյության ամբողջական ցանկ չէ»,- գրել է Հայր Սուրբը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արայիկ Հարությունյանը գրառում էր արել՝ նշելով. «Դուք կարծում եք Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը եզակի են մեր Եկեղեցու պատմության ընթացքում: Ո՛չ: Նրա իրավանախորդներից ոմանք նույնքան խավար են տարածել: Օրինակ, 19-րդ դարում մարդ են վարձել, որ սպանի մեր անվանի գրող Րաֆֆուն: Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը ևս տապալեցին հոգևորականները:
Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, և աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել»։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.