Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվել է Հայաստանի կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժը
Ալթայի Հանրապետությունում անցկացվող բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եզակի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։
Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ իր ելույթում Ոսկեհատ Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը գտնվում է երկու գլոբալ կենսատարածաշրջանների խաչմերուկում, որոնք համարվում են կենսաբազմազանության համաշխարհային «թեժ կետեր»։
«Մեր փոքրիկ, բայց հարուստ երկիրը ունի շուրջ 3800 բուսատեսակ և ավելի քան 17.000 կենդանատեսակ, որոնց զգալի մասը եզակի և հազվագյուտ են։
Բնության հատուկ պահպանվող տարածքները զբաղեցնում են Հայաստանի տարածքի ավելի քան 13%-ը, ներառելով 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։
Էկոտուրիզմի ոլորտում Հայաստանը կարող է առաջարկել ամեն ինչ՝ քայլարշավներ, թռչնադիտարկումներ, լեռնային սպորտեր, ջրային արկածային տուրեր, հեծանվային երթուղիներ, գյուղական տուրիզմ և էկոկրթական ծրագրեր։ Ոսկեհատ Գրիգորյանը առանձնացրել է Խոսրովի և Շիկահողի արգելոցները, Դիլիջանի ազգային պարկը և Սևանա լիճը՝ որպես էկոտուրիզմի առանցքային ուղղություններ։
Կենսաբազմազանության պահպանության ոլորտում Հայաստանը հետևողականորեն իրականացնում է ծրագրեր՝
կենսաբազմազանության պահպանման ոլորտային օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի բարեփոխումներ,
կենդանատեսակների մշտադիտարկում, այդ թվում՝ կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի,
ազնվացեղ եղջերուի և Սևանի իշխանի պաշարների վերականգնման նախագծեր»։
Ոսկեհատ Գրիգորյանը նաև ընդգծել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կանցկացվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) և հրավիրել գործընկերներին այցելել Հայաստան՝ համատեղ նպաստելու գլոբալ կենսաբազմազանության ռազմավարություններին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.