Последние новости

Գյումրիում ուխտերթ է անցկացվել` Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի օրհնությամբ

Շիրակի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ հուլիսի 26-ին Գյումրիում տեղի է ունեցել Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ Ուխտերթ Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:

Թափորը կանգ է առել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցիների մոտ, որտեղ կատարվել են անդաստաններ և քարոզներ։

Ապաշխարության հոգով ու միասնական աղոթքով այս ուխտագնացությունը առաջնորդել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ