Последние новости

ՌԴ-ն արձագանքել է Ուկրաինային գազ մատակարարելու Ադրբեջանի որոշմանը

Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Lenta.ru»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարումներն ակնհայտորեն ուղղված են Կիևին աջակցելուն։

Պատգամավորի խոսքով՝ Բաքվում նման քայլերը կարող են բնորոշվել որպես բազմավեկտոր քաղաքականություն, սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի են ուժեղանում այն վեկտորները, որոնք զուգահեռ չեն ռուսական քաղաքականությանը։

«Ուկրաինային գազ մատակարարելու մասին որոշումն ակնհայտորեն ուղղված է վերջինիս աջակցելուն։ Հենց այդպես էլ պետք է գնահատել այդ որոշումը՝ որպես նույն այն ուղղության շարունակություն, որն արդեն իսկ մի շարք բացահայտումների է հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ», - նշել է Զատուլինը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը չի հրաժարվում Ռուսաստանի հետ հարաբերություններում շահեր փնտրելուց, սակայն այժմ այդ որոնումները դառնում են երկրորդական։ Առաջին պլան է մղվում ծրագիր, որով նա պետք է «իրեն ներկայացնի մի երկիր, որը Ռուսաստանի հետ դաշնակից չէ և որը ոչ մի կերպ չի սահմանափակում իրեն նրա հակառակորդների և թշնամիների հետ հարաբերություններում», - հավելել է Զատուլինը։

Ավելի վաղ ուկրաինական «Нафтогаз» ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնել է, որ Ուկրաինան առաջին անգամ Ադրբեջանից գազ կներմուծի Տրանսբալկանյան միջանցքով։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ