Последние новости

Վարդան Ղուկասյան․ Ես պատրաստ եմ. եթե չարեցի՝ հորս տղեն չեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես ասել եմ՝ ում եմ տեսնում, ինչ մարդու եմ տեսնում ՀՀ վարչապետ, այնպիսի մարդու, որ կկարողանա երկիրը սրանց ձեռքից վերցնել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

 


«Կշեռքի մի նժարի վրա դրված է հայ ժողովուրդը, մյուս նժարի վրա դրված է մի քանի ընտանիք։ Ամբողջ երկրի ընդերքը, հարստությունը գտնվում է այդ մի քանի ընտանիքի ձեռքին, և դրանք պետությունից հարուստ են։ , եթե կա մի մարդ, որ իմ սկզբունքով մտածի, անպայման ես իրեն կպաշտպանեմ։ Այսքան իմ տարիների ապրածը ցույց է տալիս, որ երկիրը այս ճահիճից դուրս գալու միակ գրավականը այդ սկզբունքները իրականացնողներն են լինելու։

Գիտեք, շատերին եմ տեսել, որ եկել են, ասում են՝ մենք խոսք չենք տալիս։ Ինչի՞ չեք տալիս որ։ Եկել է խոսք տալու ժամանակը, պիտի խոսք տաք, որ մենք հետո իմանանք, թե դուք ով եք։ Դիտավորյալ ֆռռացնում են, դիտավորյալ ինչ ասես անում են, որպեսզի հետո կռախի առաջ չկանգնեն, չասեն՝ ասեցիք չարեցիք։ Այո, ես ձեզ հիմա կոչ եմ անում, այն մարդկանց ընտրեք, որոնք կասեն, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը մեզ համար ավելի թանկ է, քան 10 ընտանիքը։

Ամբողջ երկրի ընդերքը պետք է դառնա պետական սեփականություն, ոնց որ չինական մոդելն է։ Եթե նմանատիպ մարդ կլինի, անպայման ես իրեն կպաշտպանեմ։ Աստված չանի, որ չլինի նմանատիպ մարդ, որովհետև ես չեմ ուզում գնալ և նմանատիպ հարցերի մեջ մխրճվել։ Որովհետև դա նահատակության տեղ է, մահանալու տեղ է, դա եզան լուծն է։ Աայսպես կյանք ապրած մարդը, այսքան տարիք ունեցող մարդը, որ երբևէ գա ու ուզենա գնալ վարչապետ դառնալ, առնվազն ծիծաղի առարկա է։

Ես կյանքում չեմ ուզել դա, բայց եթե տեսնեմ, որ չկա այդպիսի մարդ, իսկ ժողովուրդը վստահի ու ինձանից պահանջի, ասի՝ հայի տղա ես, լավ տղա ես, արի ստանձնի, պետք է կյանքդ դնես, կյանքդ դիր, ես այդ ժամանակ պատրաստ կլինեմ իմ երկրին ծառայելու և ամեն ինչ անելու, ու ես պատրաստ եմ ու կարող եմ։ Իսկ եթե չանեմ իմ ասածները, բարձրաձայն ասում եմ՝ երկու ձեռքս կտրեք։ Եթե արագ կարգով այս երկիրը ոտքի չկանգնացնեմ, ուրեմն ես իմ հորս տղան չեմ»,– հայտարարեց Գյումրիի քաղաքապետը։

հարցին՝ ովքե՞ր են այդ 10 ընտանիքները, Վարդան Ղուկասյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Բոլորը գիտեն՝ հովիվներից բռնած, գժանոցի հիվանդներն էլ գիտեն այդ ընտանիքի անունները, գնա քեզ կասեն»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ