Последние новости

Թրամփ․ Ես այլևս հետաքրքրված չեմ Պուտինի հետ զրույցներ վարելով

Ես այլևս հետաքրքրված չեմ զրույցներ վարելով, ըստ BBC-ի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինի հետ անձնական հանդիպումը կարող է օգնել Ուկրաինայում հրադադարի հասնելուն։

Թրամփը պարզաբանել է, որ ինքն արդեն բազմիցս խոսել է Պուտինի հետ, բայց զրույցներից հետո Ռուսաստանը շարունակել է հարձակվել Ուկրաինայի վրա։

Այսօր ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքներ չեն տարվում, սակայն եթե նախագահները նույն քաղաքում լինեն, տեսականորեն հանդիպում կարող է կազմակերպվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել է, որ մտադիր է ջանքեր գործադրել Ստամբուլում Թրամփի և Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ