Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող գույքը կվերադարձվի Երևանին
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25-ին պետական շահերի պաշտպանության գործով հերթական վճիռն է կայացրել հօգուտ դատախազության։
NEWS.am -ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ.Ավագյանի, քննելով հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ կադաստրի կոմիտեի՝ կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վճռել է դատախազության հայցը բավարարել՝ «Սոգլասիե Արմենիա» ընկերության սեփականության իրավունքը Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչել կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը վերադարձնել Երևան համայնքին:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, այն է՝ արգելել պատասխանող «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը կատարելու գործողություններ, որոնք կհանգեցնեն Երևանի Արամի 32 հասցեում գտնվող «Սոգլասիե Արմենիա»-ին պատկանող չկառուցապատված 2859.40 քմ մակերեսով հողամասի սեփականատիրոջ փոփոխությանը, պահպանել մինչև վճռի կատարումը, որից հետո այն՝ վերացնել:
Նշենք, որ խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ:
Հավելենք, որ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.