Իրանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին
Իրանը ճշգրիտ գիտի, թե ինչ է տեղի ունեցել ամերիկա-իսրայելական վերջին ագրեսիայի ժամանակ, ներառյալ՝ հարվածների մասշտաբները, որոնք դեռևս գրաքննության տակ են։ Սոցիալական ցանցերում նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Եթե ագրեսիան կրկնվի, մենք չենք տատանվի ավելի վճռականորեն արձագանքել և այնպես, որ այն թաքցնելն ԱՆՀՆԱՐ կլինի»։
Առողջ մտքի տեր ոչ մի մարդ չի մերժի ներքին, կյանքեր փրկող, խաղաղ տեխնոլոգիաների մեջ մեծածավալ ներդրումների օգուտները միայն այն պատճառով, որ դա պահանջում են ահաբեկող օտարերկրացիները։ Իրանի միջուկային օբյեկտների վրա վերջերս իրականացրած անօրինական ռմբակոծությունն ապացուցեց այն, ինչ մենք միշտ ասել ենք. «ռազմական լուծում» չկա։
Եթե կան մտահոգություններ մեր միջուկային ծրագիրը ոչ խաղաղ նպատակներով շեղելու հնարավորության վերաբերյալ, «ռազմական տարբերակը» ապացուցել է իր անարդյունավետությունը, մինչդեռ բանակցային լուծումը կարող է արդյունավետ լինել։
Բոլորը պետք է իմանան, որ մենք՝ իրանցիներս, ՉԵՆՔ ԳՆԵԼ մեր ԽԱՂԱՂ միջուկային ծրագիրը։ մենք այն ԿԱՌՈՒՑԵԵԼ ԵՆՔ ԱՐՅՈՒՆՈՎ, ՔՐՏԻՆՔՈՎ ԵՎ ԱՐՑՈՒՆՔՈՎ։ Մեր ՀՐԱՇԱԼԻ կադրերի մշակած տեխնոլոգիաներն ու գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ։ Այո՛, մեր հարստացման օբյեկտները լրջորեն վնասվել են, բայց մեր վճռականությունը ՉԻ ԿՈՐԾԱՆՎԵԼ», -ընդգծել է Արաղչին։
Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ միջուկային ծրագիրը վերսկսելու Իրանի ցանկացած փորձ անմիջապես կասեցվելու է:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.