Համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ համագործակցության նպատակը Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակումն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկումն է:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի տնօրենի պարտականությունները կատարող Բորիս Գասպարյանը:
Կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքը, հանրահռչակումն ու հետագա սերունդներին փոխանցումը՝ կողմերը նախատեսում են համագործակցել՝ իրականացնելով համատեղ աշխատանքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակման ուղղությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է համագործակցության հուշագրի ստորագրումը և նշել, որ համատեղ գործադրած ջանքերի արդյունքում տարիների դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում գրանցվել են նոր հուշարձաններ, և այս գործընթացը պետք է լինի շարունակական:
«Իրականացվող աշխատանքը միտված է նաև երկրի տեսանելիության բարձրացմանը և զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ կարևոր աշխատանքի համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.