Եկեղեցու դեմ ճնշումները հասել են Սփյուռք. Նարեկ Սպարտակյանի գործը վտանգավոր նախադեպ է. Հայտարարություն
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը արձանագրում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պետական մակարդակով կազմակերպված արշավը մտնում է նոր փուլ՝ ներսում կիրառվող ճնշումներից անցնելով դեպի արտաքին ճակատներ՝ հատկապես դրսևորվելով Սփյուռքի և դիվանագիտական համակարգի վրա ուղղված ազդեցությամբ։
Խորհրդի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի աշխատանքից ազատումը, ըստ հրապարակային աղբյուրների, կապված է ոչ թե դիվանագիտական ծառայության խախտման, այլ՝ եկեղեցու նկատմամբ արտահայտած բարոյական դիրքորոշման հետ։
Խորհուրդը համարում է անընդունելի, երբ պետական կառույցը պատժում է սեփական ներկայացուցչին՝ ընդամենը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևոր առաջնորդության պաշտպանության համար։ Եթե անգամ պատվավոր հյուպատոսի դեպքում չի ապահովվում ազատ կարծիքի արտահայտման իրավունքը՝ առանց պաշտոնազրկման կամ հանրային վարկաբեկման ենթարկվելու, ապա տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար և համոզումների հիմքով ճնշման կիրառում։
Այդպես է, երբ պետական իշխանությունը բարոյական դիրքորոշումը նույնացնում է անհավատարմության հետ։ Երբ քրիստոնեական արժեքների պաշտպանությունը դառնում է վարչական հետևանքի պատճառ, իսկ լռությունը՝ լոյալության միավոր։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարում է՝
Պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի պաշտոնանկության պատճառների պարզաբանումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային։ Քաղաքական դրդապատճառների առկայությունը ենթակա է քննության՝ թե ներպետական, և թե միջազգային մակարդակում։
ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող այն պնդումը, թե պատվավոր հյուպատոսը «իրավունք չունի» արտահայտվելու իշխանության քաղաքական գծի վերաբերյալ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, դիվանագիտական էթիկային և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին՝ խոսքի ազատության և խղճի ազատության մասով։
Սփյուռքի համայնքների կայունությունը խարխլելու այս միտումը վտանգում է Հայաստան–Սփյուռք կապը, ստեղծում է անվստահություն, և ի վերջո՝ հարվածում է համայն հայության համախմբվածությանը։ Իսկ պաշտոնազրկումները՝ կրոնական կամ բարոյական դիրքորոշման համար, խաթարում են պետական ծառայության արժանապատվությունը և միջազգային հեղինակությունը։
Խորհուրդը նաև մտահոգությամբ արձանագրում է, որ վարչապետի վարչակազմի կողմից առաջարկված «հոգևոր հավաքը» Վաղարշապատում մնում է օրակարգում՝ մի շարք իրավական, բարոյական և անվտանգային մտահոգությունների պայմաններում։ Այն չի կարող դիտվել որպես անկողմնակալ կամ «խաղաղ արարողություն», քանի դեռ դրան նախորդել են եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ուղղված պառակտող հռետորաբանություն, ճնշումներ և անհիմն մեղադրանքներ։
Խորհուրդը վերահաստատում է՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ձևավորված հոգևոր միասնությունն անսասան է։
Սփյուռքի մեր հոգևորականներն ու համայնքները կանգնած են Սուրբ Էջմիածնի կողքին՝ որպես ողջ հայության հոգևոր կենտրոնի։
Եկեղեցու պաշտպանությունը տարածքային կամ պաշտոնական սահմաններում չէ․ այն յուրաքանչյուր հայի պատասխանատու ընտրությունն է՝ հավատարիմ ճշմարտությանը և հավատքի արժեքներին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.