Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի նկատմամբ 25% ներմուծման մաքսատուրք կսահմանվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից 25% մաքսատուրք կսահմանվի Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար: Նա այդ մասին գրել է «Truth Social» սոցիալական ցանցում` վկայակոչելով Նյու Դելիի բարձր տուրքերը, առևտրային արգելքներն ու «Ռուսաստանի հետ համագործակցությունը»:
Ինչպես պնդում է Թրամփը, Հնդկաստանն իր սպառազինության մեծ մասը միշտ գնել է Ռուսաստանից և Չինաստանի հետ հանդիսանում է ռուսական էներգակիրների խոշորագույն գնորդը:
«Հնդկաստանը օգոստոսի 1-ից կվճարի 25% տուրք, ինչպես նաև վերոնշյալ գործողությունների համար տուգանք», - գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը նշել է՝ չափազանց բարձր տուրքերի և ֆինանսական բեռ առաջացնող խոչընդոտների պատճառով ԱՄՆ-ն Հնդկաստանի հետ տարիներ շարունակ վարել է համեմատաբար փոքր բիզնես:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հրամանագիր ստորագրեց այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: Մաքսատուրքերի բազային տոկոսադրույքը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից գործարկվել են ավելի բարձր տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասուրդից և հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից։ Սակայն արդեն ապրիլի 9-ին Թրամփը հայտարարեց, որ ավելի քան 75 երկրներ չեն ձեռնարկել պատասխան միջոցներ և բանակցություններ են խնդրել, ուստի Չինաստանից բացի մյուս երկրների համար 90 օրով (այսինքն՝ մինչև հուլիսի 9-ը) կգործեն ներմուծման 10% բազային մաքսատուրքեր: Այդ ամսաթվից առաջ Թրամփը օտարերկրյա ապրանքների ներմուծման ավելացված մաքսատուրքերի գործողության ժամանակավոր դադարեցումը երկարաձգեց մինչև օգոստոսի 1-ը և մի շարք երկրների ծանուցագրեր ուղարկեց այդ ամսաթվից նրանց համար տուրքի բարձրացման մասին:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը «Truth Social» սոցիալական ցանցում ավելի վաղ գրել էր, որ ցանկացած պետություն, որն աջակցում է ԲՐԻԿՍ-ի «հակաամերիկյան» քաղաքականությանը, հարկվելու է լրացուցիչ 10% մաքսատուրքով: Նրա խոսքով՝ որևէ բացառություն չի լինելու։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.