Պետբյուջեից 93 մլն դրամ հատկացվեց 13-րդ դարի ձեռագիր մատյանի ձեռբերման համար
Կառավարությունն այսօրվա նիստում 200 հազար եվրո (հուլիսի 7-ի փոխարժեքով՝ 93 միլիոն ՀՀ դրամ) հատկացրեց 13-րդ դարի հայկական ձեռագիր մատյանի ձեռքբերման համար։ Ըստ հիմնավորման՝ ամիսներ առաջ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունը աճուրդի էր ներկայացրել բացառիկ աստվածաբանական և ձեռագրագիտական արժեք՝ 12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը (ձեռագիրը թվագրվում է 13-րդ դարով):
«Այս մատյանի կարևորությունն այնքան մեծ է եղել նաև իր ժամանակ, որ Գրիգոր Պահլավունին հորդորել է Շնորհալուն շարունակել և հնարավորինս արագ ավարտել ամբողջական մեկնությունը: Հայ մատենագրության մեջ սա Աստվածաշնչի Կաթողիկէ կամ Ընդհանրական թղթերի ինքնուրույն առաջին մեկնությունն է: Նշենք նաև, որ Սարգիս Շնորհալին եղել է երկու այլ մեծանուն միջնադարյան գործիչների՝ Ներսես Շնորհալու և Իգնատիոս Շնորհալու ուսումնակիցը՝ սովորելուվ Կիլիկիայի հռչակավոր Կարմիր վանքում»,- նշված է կառավարության հիմնավորման տեքստում։
Ձեռագրի մեկ թերթը տարիներ առաջ հայտնվել է Մատենադարանում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վստահ է, որ ձեռագրի «տունդարձը» և ամբողջացումը Հայաստանի Հանրապետությունում պահվող մեկ թերթով կունենա զորեղ խորհրդանշական իմաստ և ուղերձ՝ աշխարհասփյուռ մատյանների հավաքագրման և «մեծ տունդարձի» առումով: Պարզվում է՝ բանակցությունները ձեռագրի արժեքի շուրջ ամիսներ են տևել: Արդյունքում՝ արժեքը նվազեցվել է՝ հասնելով 200 հազար եվրոյի։ Սա պայմանավորված է նաև սեփականատերերի՝ ձեռագիրը Մատենադարանին հանձնելու մեծ ցանկությամբ:
Հիմնավորման տեքստում նշվում է, որ Մատենադարան տեղափոխված ձեռագիրը նաև կդառնա տարաբնույթ ուսումնասիրությունների կարևոր աղբյուր, քանի որ այս ժամանակաշրջանից պահպանված հայերեն ձեռագրերի քանակը սակավաթիվ է, և յուրաքանչյուր ձեռագրական միավոր բացառիկ նշանակություն ունի:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.